ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ակնհայտ է, որ դա ճնշում է, ներգործություն է նաև ՍԴ դատավորների նկատմամբ.Գրիգոր Մուրադյան (տեսանյութ) 09/25/2019 21:27 | Քաղաքական
«Իմ անձնական կարծիքն այն է, որ այստեղ ԱԺ լուրջ հիմնավորման խնդիր ունի, որովհետև ԱԺ կայքում հրապարակված նախագծից առաջին տպավորությունը այն է, որ այդ նախագիծը խարսխվում է կասկածների վրա։ Որքանո՞վ են դրանք ողջամիտ, որքանո՞վ են դրանք արդարացված, դա, իհարկե, կգնահատի ՍԴ-ն»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՍԴ նախագահի խորհրդական, նախկին փոխնախարար Գրիգոր Մուրադյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ քննարկվող նախագծին։ Նա ձեռնպահ մնաց որոշման նախագիծը մեկնաբանելուց, «որպեսզի վաղը չմեկնաբանվի, որ ՍԴ նախագահի խորհրդականը մեկնաբանում է ԱԺ լիազորությունը, փորձ է անում կանխորոշել ՍԴ որոշումը»։
Անդրադառնալով՝ դատական համակարգերի նկատմամբ ճնշումներին՝ Գրիգոր Մուրադյանը նշեց, որ ՍԴ դատավորի գործունեության նկատմամբ ցանկացած ներգործություն՝ համաձայն «ՍԴ դատարանի մասին» սահմանադրական օրենքի, որն այդ մասով իր հերթին ածանցվում է դատավորների անկախության հիմնարար սահմանադրական սկզբունքից՝ ուղղակի միջամտություն է դատական իշխանության գործունեությանը։
«Այդ միջամտությունը կարո՞ղ է հանգեցնել արդյոք նաև քրեաիրավական հետևանքների, թե ոչ. դա իրավապահ մարմինների գնահատականի խնդիրն է, բայց այն, որ որևէ պաշտոնատար անձն իրավասու չէ այս ձևով քաղաքական գնահատական տալ դատարանների գործունեությանը, այլ կերպ, քան մասնագիտական հարթակում նաև չի կարելի քննարկել վերջնական դատական ակտերի պարտադիրության խնդիրը։ Կարծում եմ ակնհայտ է, որ դա ճնշում է, ներգործություն է նաև ՍԴ դատավորների նկատմամբ։ Ընդ որում,հաշվի առնելով նաև առկախված մի շարք գործեր, այդ թվում Քրեական օրենսգրքի 300.1—րդ հոդվածի սահմանադրականության հարցը, սա ուղղակի անթույլատրելի է»,- նշեց Մուրադյանը՝ հավելելով, որ ցանկացած պաշտոնատար անձ, որը որևէ դատական ակտի նման գնահատականներ է տալիս՝ հատկապես խախտելով բարեվարքության կանոնները՝ վերազանցում է իր լիազորությունները։
«Պարոն Թովմասյանի անձնական թիրախավորումն ակնհայտ է և որևէ մեկը դա չի թաքցնում։ Ընդ որում՝ այդ թիրախավորումը նպատակ ուներ հարկադրել նրան՝ հոգեբանական ճնշման միջոցով և տեղեկատվական արշավների միջոցով, ես կասեի նույնիսկ, պատերազմների միջոցով՝ հրաժարական տալուն, ինչը տեղի չունեցավ։ Երբ դա տեղի չունեցավ, ընտրվեց լիազորությունները դադարեցնելու այս ընթացակարգը, ինչը իրավական տեսանկյունից ԱԺ-ի լիազորությունն է»,- նշեց Մուրադյանը։
Անդրադառնալով դատարանների մուտքերի արգելափակմանը՝ Գրիգոր Մուրադյանն ասաց. «Դատարանների մուտքերի արգելափակումը ուղղակի ճնշում է դատական իշխանության նկատմամբ»։ Նրա խոսքով՝այն, որ Սահմանադրական իրավունքի տեսանկյունից դա անթույլատրելի է և այստեղ դա զուգորդվել է լիազորությունների վերազանցմամբ, դա նույնպես ակնհայտ է։ Իսկ ինչը վերաբերում է բարեվարքության կանոնների խախտմանը, ապա դրանք ոչ թե սոսկ բարոյական նորմեր են, որոնք որևէ տեղ ամրագրված չեն, այլ՝ մեզանում դրանք ուղղակիորեն ամրագրված են՝ բոլոր պաշտոնատար անձանց, այդ թվում՝ պետական և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց համար։
«Բարեվարքության կանոնների խախտումը ուղղակիորեն օրենքի խախտում է»,- նշեց Գրիգոր Մուրադյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ