ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը, իմ եւ ձեր հաշվին, իրեն թույլ է տվել վարձել 350.000 դոլարանոց մասնավոր ինքնաթիռ. Արթուր Ղազինյան 09/24/2019 13:49 | Մեկնաբանություն
Մերօրյա չստացված հեղափոխականները ամբողջ ծավալով վայելում են իշխանության բարիքները, քանի որ իրենց գիտակցական կյանքում երբեք չէին էլ կարող երազել, որ կունենան այդպիսի հնարավորություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը՝, որն իր գրառումը վերնագրել է. «Նոր Հայաստանի պերճանքն ու թշվառությունը»:
Նա, մասնավորապես, գրել է.
«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը, իմ եւ ձեր հաշվին, իրեն թույլ է տվել վարձել 350.000 դոլարանոց մասնավոր ինքնաթիռ՝ ՀՀ ազգային եւ պետական շահի հետ առնչություն չունեցող եւ գրեթէ մասնավոր այց հիշեցնող ուղեւորության համար։
Հատկանշական է, որ այս ծախսն արվել է միայն իշխանական էլիտայի համար՝ արաբական շեյխերին բնորոշ շռայլությամբ։ Դեռ պարզ չէ, թե որքան է արժեցել սեփական օգտագործման լրագրողների ուղեւորությունը՝ օրապահիկ եւ ճանապարհածախս։
Պատկերացնու՞մ եք թե այս գումարով որքան ցավացող վերք կարելի էր բուժել, քանի հիվանդ երեխայի բուժում կարելի էր ապահովել, քանի անօթեւան ընտանիք կարելի էր ապահովել բնակարանով, եւ վերջապես, քանի վիրավոր զինվորի բուժում ու վերականգնում կարելի էր ապահովել։
Բայց չէ, թագավորը պետք է արքայավայել կյանք վարի իսկ նրա երեխաները պետք է ապահովված լինեն բազմամարդ թիկնազորով։
Իրենց կյանքում էկոնոմ դասի տոմսից եւ լավագույն դեպքում չորս աստղանի հյուրանոցից բացի այլ բան չտեսած մարդիկ այսօր օգտվում են private jet-րից, հանգրվանում են աշխարհի ամենաթանկ հյուրանոցների նախագահական համարներում, շոփինգ են անում նորաձեւության ամենաթանկ խանութներից։
Իսկ միջին վիճակագրական Պողոսը շարունակում է ապրել իր թշվառ ու չարքաշ կյանքով, հայթայթել իր օրվա հացը, հոգալ երեխաների ձմեռային կոշիկի ու հագուստի խնդիրը, վճարել թանկարժեք կոմունալ ծառայությունները։
Միթե սա էր «հեղափոխության» պահանջը, միթե մի քանի ընտանիքի կյանքի որակի շեշտակի բարձրացման համար էին մեր քաղաքացիները պայքարում, ծեծվում ու բանտարկվում։
Ափսոս, մինչդեռ ինչեր կարելի էր անել այս ընթացքում, ինչ խորությամբ բարեփոխումներ կարելի էր սկսել ու փոխել ոչ միայն Նիկոլի, իր ընտանիքի ու մի քանի այլ ընտանիքների կյանքի որակը, այլ մեր բոլոր քաղաքացիների կյանքի որակը, նրանց սոցիալական ու ֆիզիկական անվտանգության մակարդակը, Հայաստանի հանրապետության միջազգային հեղինակությունն ու ազդեցությունը տարածաշրջանային ու միջազգային գործընթացներում։
Բայց դեռ ուշ չէ, սա մի կարճատեւ փուլ է եւ փորձություն է մեր երիտասարդ պետության համար, որից մենք դատապարտված ենք դուրս գալ հնարավորինս արագ, առանց ցնցումների ու առավել ուժեղացած»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ