Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Cybertech Europe 2019 միջազգային համաժողովիում 09/24/2019   17:50  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 24-ին Հռոմում մասնակցել է կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում խոշորագույն Cybertech Europe 2019 միջազգային համաժողովի բացմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:

Մինչ համաժողովի բացումը, նախագահ Սարգսյանը դիտել է Cybertech Europe 2019-ի ցուցադրությունները, որոնք ներկայացնում են ոլորտի առաջատարների վերջին տեխնոլոգիական նորարարությունները, համաշխարհային կիբերանվտանգության ոլորտի նոր մարտահրավերները ու դրանց հաղթահարման հնարավոր տարբերակները։

Cybertech-ը կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհի առաջատար միջազգային հարթակներից մեկն է, որին մասնակցում են շուրջ 40 երկիր ներկայացնող 5000-ից ավելի պետական գործիչներ և գործարար շրջանակների ղեկավարներ, անվտանգության և պաշտպանության, առողջապահության, ապահովագրության և այլ ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև առաջատար ընկերություններ ողջ աշխարհից:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել Իտալիայի կառավարությանը, «Լեոնարդո» ընկերությանը և նրա ղեկավար Ալեսանդրո Պրոֆումոյին՝ հրավերի համար։ «Հայաստանը որպես կիբերանվտանգության հարցերով տարածաշրջանային ի հայտ եկող կենտրոն և գրավիչ վայր ներդրումների համար» խորագրով իր ելույթում նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է․

«Ես տեսական ֆիզիկայի և հարաբերական աստղաֆիզիկայի նախկին պրոֆեսոր եմ: Սակայն համաշխարհային ռիսկերի քվանտային բնույթը կապված չէ քվանտային մեխանիկայի կամ քվանտային ծրագրավորման հետ: Ապրելով գիտնականի, գործարարի, ապա՝ քաղաքական գործչի կյանքով՝ ես հասկացա, որ մենք ապրում ենք մեծ, պատմական փոփոխությունների ժամանակաշրջան: Աշխարհը, որում ապրում ենք այսօր, ամբողջովին տարբեր է այն աշխարհից, որում ապրել ենք 10, 20, 30 տարի առաջ: Վերջին հարյուր տարիների ընթացքում տեղի ունեցող փոփոխություններն ամբողջությամբ փոխել են մեր կյանքը:

Իսկապես, աշխարհը փոխվել է: Ամեն նոր ծնվող երեխա սկսում է բացահայտել աշխարհը, սակայն 2000-ականներից հետո ծնված երեխաները սկսում են բացահայտել ոչ թե մեկ, այլ երկու աշխարհ: Մեկը նյութական աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք։ Դա այն դասական աշխարհն է, որտեղ մեր բոլոր գործողությունները դասական բնույթ ունեն: Այստեղ գործում են նյուտոնյան ֆիզիկայի օրենքները: Սակայն, միևնույն ժամանակ, մենք ապրում ենք ոչ դասական աշխարհում, որն էլ երեխան սկսում է բացահայտել և անում է դա ipad-ի, iphone-ի միջոցով, որը տեսնում է առաջին իսկ օրվանից: Երեխան 1-2 տարեկանից արդեն սկսում է ապրել երկու աշխարհում՝ մեկը դասական, մյուսը՝ թվային, վիրտուալ...

Մեկ ամիս առաջ «Ռոմա» ֆուտբոլային ակումբը ստորագրեց պայմանագիր Հենրիխ Մխիթարյանի հետ, ով Հայաստանի ազգային հավաքականի ավագն է: Այդ պայմանագրի ստորագրումով ակումբը մի քանի միլիոն նոր աջակիցներ ձեռք բերեց, որոնք ոչ միայն երկրպագելու են «Ռոմա»-ի խաղերը, այլև կրելու են նրա շապիկները և այլն: Հայաստանը դրա միջոցով ավելի մերձեցավ Իտալիայի և «Ռոմա»-ի հետ: Եվ այս ամենն ավելի հեռուն է գնում, քանի որ հիմա ամենահետաքրքիր զբաղմունքը ոչ թե ֆուտբոլն է կամ «Գահերի խաղը», այլ ինտերակտիվ՝ համակարգչային խաղերը, քանի որ դրանք ոչ միայն կարելի է դիտել, այլև կարելի է մասնակցել:

Ողջ աշխարհում մարդկային գործունեության երկու ոլորտներ ավելի ու ավելի են մոտենում ու ինչ-որ տեղ հատվում: Դա վերաբերում է զվարճանքներին ու քաղաքականությանը: Քաղաքականությունը, որն իր մեջ զվարճանքների մեծ մաս ունի, ուղղակի ազդեցություն է ունենում հասարակության վրա: Զարմանալի չէ, որ ավելի ու ավելի շատ քաղաքական գործիչների ենք տեսնում, ովքեր մեծ հաջողությամբ օգտագործում են սոցիալական ցանցերի գործիքները՝ շրջանցելով ավանդական քաղաքական ինստիտուտները՝ քաղաքական կուսակցությունները, ու հաջողության են հասնում՝ ուղղակիորեն դիմելով հանրությանը...

Ժողովրդավարությունը, որն ի հայտ է գալիս այսօր, օրական, իրական ժամանակի ժողովրդավարություն է: Այստեղ սեփական իրավունքներդ կարող ես իրացնել սոցիալական ցանցի միջոցով, ամեն օր: Այդ իսկ պատճառով ականատեսն ենք լինում, թե ինչպես դասական ժողովրդավարությունը, որը խորհրդարանում ու կազմակերպություններում է, երբեմն տարաձայնություններ է ունենում իրական ժամանակի ժողովրդավարության հետ, որն ամեն օր դրսևորվում է «Ֆեյսբուք»-ում: Մենք հայտնվել ենք բացարձակ նոր աշխարհում: Սակայն մենք չպետք է վախենանք դրանից:

Ինչո՞ւ է կարևոր կիբերանվտանգությունը: Կիբերանվտանգությունը կարևոր է, քանի որ այնքան ջանքեր են ներդրվել գումարի, հետազոտությունների տեսքով՝ պայքարելու թվային գործիքներով տեղեկատվության համար: Իրականությունն այն է, որ այս ամբողջ տաղանդն ու գիտելիքը վաղն անհրաժեշտ է լինելու սոցիալական հանրությանը պաշտպանելու համար, քանի որ մեր ժամանակների կիբեր վտանգներից մեկը «ֆեյք» լուրերն են: Դրանք ճշմարտության վրա հաքերային հարձակումներն են:

Կիբերանվտանգության իրական արժեքները գաղտնիությունը, ինտեգրվածությունը և հասանելիությունն են: Դրանք պետք է կիրառվեն նաև մեր սոցիալական կյանքում: Այստեղից էլ տեսնում ենք, որ մենք ապրում ենք երկու աշխարհում. մեկը դասական՝ իրական աշխարհն է, մյուսը ոչ դասական, քվանտային աշխարհը, որտեղ մեր շարժման արագությունը հասնում է լույսի արագությանը: Եվ աստիճանաբար մենք ավելի ու ավելի շատ ենք ապրելու վիրտուալ աշխարհում: Վիրտուալ աշխարհը ռիսկերի առումով ուղղակի ազդեցություն է ունենալու մեր նյութական կյանքի վրա: Ուստի, բարի գալուստ 21-րդ դար: Բարի գալուստ խառը կյանք, որն աստիճանաբար դառնալու է ավելի ու ավելի թվային: Թվայինն ավելի է արագացնում ռիսկերը, փոխում դրանց բնույթը:

Իմ ապագա գրքում, որը կոչվում է «Համաշխարհային ռիսկերի քվանտային բնույթը» և որը շուտով լույս կտեսնի, ես հենց դա եմ փորձում բացատրել՝ թե ինչպես են համաշխարհային ռիսկերը դառնում քվանտային: Որպեսզի հասկանանք, թե ինչպես ենք ապրելու այս նոր աշխարհում, մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչպես է մարդկային կյանքը դրսևորվում թվային աշխարհում:

20-րդ դարասկզբին առնվազն գիտնականները շփոթմունքի մեջ էին, քանի որ բացահայտում էին իրեր, երևույթներ, որոնք դժվար էր բացատրել՝ ատոմի կառուցվածքը, տարրական մասնիկներն ու դրանց վարքագիծը և այլն: Այս ամենը դեմ էր տարրական տրամաբանությանը: Մարդիկ շփոթմունքի մեջ էին՝ ի՞նչ է տեղի ունենում, ո՞ւր ենք շարժվում: Պատասխանը պարզ էր՝ մենք պետք է հասկանանք և փոխենք ինքներս մեզ: Եվ ինչ տեղի ունեցավ արդյունքում՝ մենք ադապտացրեցինք նոր փիլիսոփայությունը, որը քվանտային ֆիզիկայի փիլիսոփայությունն էր:

Դրանից հետո ամեն բան ավելի հասկանալի դարձավ, և չհասկացած լինելու ռիսկերն սկսեցին անհետանալ: Ուստի, ռիսկերը հաղթահարելու համար մենք պետք է իսկապես հասկանանք դրանց աղբյուրները, դրանց բնույթը»։

Շարունակելով խոսքը՝ Հայաստանի նախագահն ասել է, որ մենք ևս մեկ հեղափոխության եզրին ենք, որը ոչ միայն գիտական բացահայտումներով է լինելու, այլև նոր կյանքի բացահայտումներով, որը ոչ դասական է լինելու, այլ լինելու է քվանտային: «Հայաստանը 21-րդ դարի երկրի դասական օրինակ է,- ասել է Արմեն Սարգսյանը:- Որպես աշխարհի առաջին քրիստոնյաներ, մենք ունենք հարուստ պատմություն: Մենք մշտապես եղել ենք համաշխարհային ազգ: Առևտրականներ ենք ունեցել, որոնք առևտրով են զբաղվել վաղ միջնադարում՝ Չինաստանից հասնելով Սամարղանդ, Բուխարա և Մանչեսթեր: Հպարտ եմ, որ տարիներ առաջ որպես դեսպան Սուրբ Աթոռում մի ցուցադրության կազմակերպիչներից մեկն էի, որը կոչվում էր՝ «Հռոմ-Հայաստան. Հարաբերությունների 2000 տարի»:

Ես հավատացած եմ, որ 21-րդ դարը Հայաստանի նման երկրների դարն է: Որովհետև բնական ռեսուրսներն այլևս այնքան կարևոր չեն լինելու, որքան նախկինում: Հնարավորություն է լինելու նորարարության, ադապտացվելու, գիտության, տեխնոլոգիայի համար: Մենք ժառանգել ենք և ունենք բարձր մակարդակի կրթական համակարգ, մասնավորապես, բնական գիտությունների՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի և այլ ոլորտներում:

Ցանկացած հեղափոխություն սկսվում է երեխայից, կրթությունից: Իսկ Հայաստանում դուք կգտնեք յուրօրինակ դասապատրաստման դպրոցներ, որոնք մենք այժմ արտահանում ենք Փարիզ, Բեռլին, Մոսկվա: Այդ դպրոցը կոչվում է ԹՈՒՄՈ: Բացի այդ, ունենք այլ դպրոցներ, որոնք կոչվում են «Այբ», «Քվանտ» և այլն, դրանցից յուրաքանչյուրը տրամադրում է երեխաների կրթելու յուրատեսակ, նորարարական տարբերակ: Սա է ապագայի հիմքը:

Որպես Հանրապետության նախագահ՝ ունեմ իմ սեփական նախաձեռնությունը, որը կոչվում է ATOM (Advanced Tomorrow): Պատկերացրեք մի վայր, որտեղ երեխաները կարող են գալ և խաղալ, դրա շնորհիվ բացահայտել բնության օրենքները և ինժեներական որակներ ձեռք բերել: Վայր, որտեղ երիտասարդները կարող են այցելել «Վաղվա թանգարան»: Այս ամենը վերաբերելու է գիտությանն ու տեխնոլոգիաներին, սակայն ոչ պատմությանը, այլ ապագային: Վայր, որտեղ հնարավոր կլինի տեսնել խոշոր ընկերությունների, որոնք զբաղվում են արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, տեղեկատվության կառավարման, կիբերանվտանգության հետազոտություններով: Հարթակ, որտեղ հայկական, ամերիկյան, ռուսական, ֆրանսիական և այլ համալսարանները կհամագործակցեն ու հետազոտություններ կիրականացնեն: ATOM-ը նախագահական նախաձեռնություն է, որը ճանապարհին է: Ես բոլորիդ հրավիրում եմ Հայաստան՝ լինելու այդ նախագծի մասը:

Մենք շատ նվաճումներ ունենք, այդ թվում և՝ ստարտափները: Հայաստանում անցկացվում է Seaside Startup-ը: Այս նախագծի շրջանակում հազարավոր ստարտափներ են հավաքվում մեկ հարկի տակ մեկ շաբաթով, ապրում են միասին, հաղորդակցվում: Այս տեսանկյունից ես հավատացած եմ, որ ես նաև ստարտափի նախագահ եմ, և մեր ստարտափը կոչվում է Հայաստան: Երիտասարդ, բայց հին ազգ, որն ունի լավ որակներ և նոու հաու, ունի հավակնություններ՝ դառնալու մեծ, ճիշտ այնպես, ինչպես յուրաքանչյուր ստարտափ: Ես հպարտ եմ լինելու նախագահը մի ստարտափի՝ երկրի, որը ցանկանում է դառնալ նոր՝ 21-րդ դարի աշխարհի առաջնորդներից մեկը:

Երբ գիրքս լույս տեսնի, ուրախ կլինեմ գալ և քննարկել այն ձեզ հետ: Միևնույն ժամանակ, ցանկանում եմ բոլորիդ հրավիրել Հայաստան, հրավիրել Cybertech-ին Հայաստան: Cybertech-ը պետք է լինի նաև Եվրասիայում, իսկ Հայաստանը Եվրասիայի կենտրոնն է: Մենք շատ սերտ հարաբերություններ ունենք ԵՄ հետ՝ համաձայնագրի հիմքով, միևնույն ժամանակ, մենք ԵԱՏՄ անդամ ենք:

Գալով Հայաստան, որը բացարձակ եվրոպական երկիր ու ժողովուրդ է՝ հիանալի ենթակառուցվածքներով՝ սկսած բանկերից, և ունի հավակնություն՝ դառնալու տեխնոլոգիապես առաջատար երկիր, դուք կունենաք երկրի կառավարության ու անձամբ նախագահի լիակատար աջակցությունը:

Հուսով եմ, որ առաջիկա տարիներին համաժողովը կգա Երևան: Միևնույն ժամանակ, խոստանում եմ, որ մյուս տարի դուք այստեղ կունենաք հայ մասնակիցներ՝ ի դեմս տարբեր ընկերությունների»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:43 24/09/2019  |  ԼՐԱՀՈՍՅուրի Ցոլակի Հովհաննիսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով
11:44 24/09/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահը հանդիպել է իտալական տեխնոլոգիական առաջատար «Լեոնարդո» ընկերության գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ
17:12 23/09/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն
14:20 23/09/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի ներկայացուցիչներին
14:18 23/09/2019  |  ԼՐԱՀՈՍՍալոմե Զուրաբիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
12:08 23/09/2019  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի ներկայացուցիչներին
10:44 21/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ
15:50 20/09/2019  |  ԼՐԱՀՈՍԱնկախության տոնի առթիվ նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ Երկրորդը
14:17 20/09/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի պատվիրակությանը
12:08 20/09/2019  |  ԼՐԱՀՈՍՅուրի Խաչատուրովի որդուն գեներալ-մայորի կոչում է շնորհվել

Արխիվ

[]