ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լրատվականների նկատմամբ ճնշում գործադրել հնարավոր չէ. Hayeli.am և Armlur.am-ի խմբագրերը չեն բացահայտի տեղեկատվության աղբյուրները 09/24/2019 18:45 | ԼՐԱՀՈՍ
Hayeli.am և Armlur.am կայքերի գլխավոր խմբագիրները չեն պատրաստվում բացահայտել իրենց տեղեկատվության աղբյուրը։
Հիշեցնենք, որ երկու կայքերն էլ մանրամասներ էին հրապարակել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի մասին, որից հետո ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել և տեղեկացրել, որ խմբագրություններ գրություն է ուղարկվել հոդվածների հեղինակներին պարզելու և գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Hayeli.am-ի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանն ասաց, որ Քննչական Կոմիտեի հետ կապ է հաստատել ու տեղեկացրել, որ օրենքն իրեն թույլ է տալիս սեփական աղբյուրները չբացահայտել, և ինքը չի պատրաստվում ներկայանալ ՔԿ։
«Իրենք հարկ համարեցին գալ ու այդ ամենը գրավոր արձանագրել, վաղը կգան խմբագրություն և նորից նույն պատասխանը կտամ»,-ասաց Թովմասյանը։Վերջինս՝ ՔԿ-ի այս քայլը ճնշում համարեց լրատվականի նկատմամբ, ապա ավելացրեց, որ նախկինում տասնյակ նմանատիպ հրապարակումներ են եղել, սակայն երբևէ հարցաքննության չեն կանչվել։
«Կարող եմ ասել, որ պրիմիտիվ նոր մեթոդներ և ձևեր են բանեցնում, որոնք իրենց համար հստակորեն անարդյունավետ են»,-նշեց Թովմասյանը։
Hayeli.am-ի գլխավոր խմբագրը զավեշտալի որակեց այն հանգամանքը, որ իրենց հոդվածի հրապարակումից 5 րոպե հետո անմիջապես արձագանքել են և հերքել տեղեկատվությւոնը, թե ՀՔԾ-ից և դատախազությունից ճնշումներ կան. «Մենք գրել էինք, որ մահից առաջ Հայկ Հարությունյանն ասել է իր վրա ՀՔԾ-ից և դատախազությունից ճնշումներ կան, անմիջապես դրան արձագանքեցին և հերքեցին, տարօրինակ է, լուրջ չէ, որ 5 րոպե հետո միանգամից հերքում են հրապարակում, ո՞վ կընդուներ որ նման բան կա»։
Գլխավոր խմբագիրը նկատեց, որ եթե նման վաստակ ու ճանապարհ անցած մարդը, որը ոստիկանապետ է եղել, չդիմացավ այդ ճնշումներին, ինչպես կարող է վկան դիմանալ։ «Ինչպե՞ս եք պատկերացնում՝ վկան գնա ողջ իսկությունը ներկայացնի՞, վստահ եմ կրկին այնպիսի ճնշում կբանեցնեն, որ մարդը կամ կհրաժարվի իր ասածից կամ կփորձի հարմարվել իրենց պահանջներին»,- ասաց Ա.Թովմասյանը՝ նշելով, որ տեղեկատվության աղբյուրը չեն բացահայտելու։
Իսկ Armlur.am-ից «Փաստինֆո»-ին տեղեկացրին, որ պաշտոնական ծանուցում նախաքննական մարմնից դեռ չեն ստացել։
«Ծանուցումը կստանանք, կտեսնենք, թե ինչի համար, ինչ կարգավիճակով է նախաքննական մարմինը կանչում հարցաքննության և ըստ այդմ, օրենքով սահմանված կարգով մեր գործողությունները կիրականացնենք»,-մեզ հետ զրույցում ասաց Armlur.am-ի խմբագիր Քնար Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ եթե հարցաքննության կանչելու նպատակը տեղեկատվության աղբյուրի բացահայտումն է, ապա սխալ ճանապարհ են ընտրել, քանի որ տարիների ընթացքում իրենք ապացուցել են, որ տեղեկատվության աղբյուրը չեն բացահայտում։
Մանուկյանը հայտնեց, որ նշյալ հոդվածի հեղինակն ինքն է, առանց որևէ խնդրի, առանց կաշկանդվածության՝ նախաքննական մարմնի բոլոր հարցադրումներին պատրաստ է պատասխանել։
«Եթե այս պրոցեսը շարունակական բնույթ կրի, և ամեն հրապարակումից հետո նախաքննական մարմինը գա և ասի աղբյուր բացահայտեք, ըստ էության, սա ԶԼՄ-ի նկատմամբ ճնշում կլինի, քանի որ լրագրողը կաշկանդվածություն կունենա որևէ բան հրապարակելուց»,-ասաց Մանուկյանը։
Ամփոփելով խոսքը գլխավոր խմբագիրն ասաց, անկախ նրանից քրեական գործ կհարուցվի, թե ոչ՝ նախաքննական մարմիններն այս ճանապարհով չեն կարող ճնշել լրատվամիջոցին և լրագրողներին. «Սա առաջին փորձը չէ, որ կայքն ունենում է հրապարակում տարբեր քրեական գործերի հետ կապված, ճանապարհը միանշանակ սխալ է, այդպես լրատվամիջոցին չեն կարող կաշկանդել և աղբյուր բացահայտելու նպատակին չեն կարող հասնել»։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից