ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լրահոսը ռազմաճակատից եկող նորություններ է հիշեցնում, նոր խրամատներ են փորվում. Ստեփան Դանիելյան 09/24/2019 17:16 | Հարցազրույց
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ու Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։
-Պարոն Դանիելյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Կանխատեսված թեժ քաղաքական աշունը կարծես թե սկսվել է։
-Կանխատեսումները իրականություն են դարձել և կան լուրջ մտահոգություններ, որովհետև քաղաքական դիսկուրսը 2018 թվականի ապրիլից չի փոխվել, չնայած նրան, որ մեկուկես տարի է անցել։ Կառավարությունը և ԱԺ մեծամասնությունն ունի ամբողջական իշխանություն և դա բավական է խոստացված փոփոխությունները իրականություն դարձնել՝ Սահմանադրություն, մի շարք հիմնարար օրենքներ, տնտեսության կառուցվածքի փոփոխություն, դատաիրավական ռեֆորմներ և այլն։ Սակայն, մենք այդ փոփոխությունները չենք տեսնում, տեսնում ենք ինքնանպատակ պայքար անցյալի ստվերների դեմ և նոր խրամատներ են փորվում։ Սա քաղաքական գործընթաց չէ։ Գուցե տարվա մյուս եղանակները նույնպես թեժ լինեն, սակայն լուրջ պետական քաղաքականություն չենք տեսնում։ Լրահոսն ավելի շուտ ռազմաճակատից եկող նորություններ է հիշեցնում։ Ամենաբացասականն այն է, որ այդ «թեժը» իր մեջ քաղաքական տարրեր չի պարունակում, այսինքն, զարգացման առումով, մեզ ոչ մի տեղ չի տանում։
-ՀՀ վարչապետ Փաշինյանը Միացյալ Նահանգներից մի շարք մեսիջներ հղեց, որոնք, թերեւս նոր չէին։ Փաշինյանը, նախկին իշխանություններից բացի, ըստ էության այս անգամ սպառնաց ծնկի բերել նաեւ եկեղեցուն, խոսեց մամուլի մասին ու բոլորին զգուշացրեց՝ ժպիտները թուլության հետ չշփոթել։ Ի՞նչ է ուզում վարչապետը։
-Այդ հանրահավաքի ելույթը ոչնչով չէր տարբերվում հայաստանյան հանրահավաքների ելույթներից և անհասկանալի էր, թե ինչու է այն ԱՄՆ-ում հնչում։ Չկար ոչ մի ուղերձ ԱՄՆ կառավարությանը, չկար արտաքին քաղաքականության վերաբերյալ թեզիսներ։ Անհասկանալի է նաև, թե ԱՄՆ հայ համայնքը, որը Հայաստանի ներքաղաքական կյանքի դերակատար չէ, ինչ իմաստ կա նրանց Հայաստանի ներքաղաքական պայքարի մեջ ներքաշելը։ Նրանց պետք է ավելի շատ հետաքրքրեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները և Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Մի խոսքով, անհասկանալի այց էր, անհասկանալի ուղերձներով, անտեղի պաթոսով ու էմոցիաներով։
-Թերեւս նաեւ ծախսատար այցելություն։ Մամուլը գրեց, որ Փաշինյանը ԱՄՆ է մեկնել հատուկ չվերթով, որը, ըստ մամուլի հաշվարկների, արժեցել է շուրջ 360 հազար դոլար։ Վարչապետի խոսնակը 165 միլիոն դրամի մասին խոսեց, բայց եւ ակնարկեց, որ եթե էլի նման անհրաժեշտություն լինի, նույն կերպ կվարվեն, մինչդեռ հիշում ենք, թե ընդդիմադիր Փաշինյանը ինչպես էր քննադատում նախկիններին օրոք թույլ տրվող ճոխությունները։Հակադրություն չե՞ք տեսնում։
-Այդ հարցին դժվար է պատասխանել։ Այն, որ պետության ղեկավարը արտասահմանյան այցեր պետք է կատարի, հասկանալի է, իսկ թե որքան պետք է ծախսվի, պետք է այդ հարցում տեղյակ մարդկանց հարցնել։ Կարծում եմ՝ ծախսերի նպատակայնությունը պետք է արդյունքներով դատել։ Եթե , օրինակ, այցի ընթացքում Թրամփի հետ հանդիպեր, գուցե կարիք լիներ թեկուզ մեկ միլիոն դալար էլ ծախսել։ Բայց կարծես թե կարևոր քաղաքական հանդիպումներ չեն եղել։ Նույն հաջողությամբ կարելի էր Երևանից հեռարձակվող լայվերից մեկը նվիրել Լոս-Անջելեսի հայությանը։ Գուցե նույնքան դիտումներ լինեին։
-Խոսենք Փաշինյան-Վանեցյան առճակատման մասին։ Ի՞նչ ռիսկեր է այն պարունակում։
-Հետագա զարգացումները ցույց կտան։ Ինձ համար անհասկանալի է, թե եթե Վանեցյանը մտնելու է քաղաքականություն, ապա ինչ ֆորմատով ու ինչ դերակատարություն է ստանձնելու։ Մյուս կողմից «հեղափոխական» թիմը կորցրեց իր գլխավոր հերոսներից մեկին ու իմիջային մեծ կորուստ ունեցավ։ Ինձ համար մեկ բան է հստակ, գործող իշխանությունը ուժային կառույցների հանդեպ խորքային անվստահություն ունի և այդ անվստահությունը փոխադարձ է ու կարևոր էլ չի, թե տվյալ պահին ովքեր են այդ կառույցների ղեկավարները։ Նիկոլ Փաշինյանը դեռևս անհասկանալի է այդ կառույցների համար։
-Եվ, վերջում, Ձեր գրառումներից մեկում հետաքրքիր միտք էիք արտահայտել, խոսել էիք այսպես ասած կոմպրոմիսային վարչապետի հրամայականի մասին, նմանություններ էիք տեսել 1997 թվականի իրավիճակի հետ։ Ի՞նչն է Ձեզ տարել անցյալ։
-Ինձ ներկան է տարել անցյալ։ Այդ ժամանակ ևս քաղաքական դաշտը մասնատված էր և իրական քաղաքական կյանքը խորհրդարանի պատերից դուրս էր զարգանում։ Այն ժամանակ իշխանությունը ստիպված էր իշխանությունը խորհրդանշող առաջին դեմքին փոխել և քաղաքական կյանքը կայուն դարձնել, իսկ ով համաձայն չէր, երկար ժամանակով լքեց քաղաքական կյանքը։ Հիմա ինձ մոտ այն տպավորությունն է, որ թշնամությունը խորանալու միտում ունի և իշխանությունը վերաբեռնվելու՝ ռեստարտի կարիք ունի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ