ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք չէ բացառել, որ ռուսական կողմը գազի գինը կկիրառի որպես աշխարհաքաղաքական գործիք. փորձագետ 09/24/2019 18:53 | Տնտեսություն
2020 թվականի սկզբին գազի սակագնի բարձրացման համար առկա են թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական նախադրյալներ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանը։
Վերջինս, խոսելով տնտեսական նախադրյալների մասին, ընդգծեց, որ վերջին շրջանում՝ հատկապես 2018 թվականից ի վեր, համաշխարհային էներգետիկ շուկայում ընթացող գործընթացները ցույց են տալիս, որ, մասնավորապես Ռուսաստանից արտահանվող բնական գազի գինը շարունակաբար աճում է. «Միայն 2018 թվականի ընթացքում Ռուսաստանից արտահանվող գազի գինը բարձրացել է մոտավորապես 25 տոկոսով՝ հասնելով 240 դոլարի։ Սրան ավելացնում ենք նաև Ռուսաստանում առկա լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրները, Ռուսաստանի կողմից նախաձեռնվող միջազգային նշանակության բազմամիլիարդանոց ներդրումային ծրագրերը և ստանում ենք մի բարդ փաթեթ, որի շրջանակներում Ռուսաստանը գնալով ավել մեծ դժվարությունների կհանդիպի՝ իր դաշնակից պետություններին զեղչային քաղաքականություն իրականացնելով»,-նշեց Վահե Դավթյանը։
Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետը նկատեց, որ բնական գազն ավանդաբար կիրառվել է որպես աշխարհաքաղաքական գործիք, ուստի այս պարագայում ևս չի բացառվում, որ ռուսական կողմը գազի գնի բարձրացումը կկիրառի որպես աշխարհաքաղաքական գործիք. «Հաշվի առնելով այն անկայուն իրավիճակը, որն այսօր առկա է հայ-ռուսական հարաբերություններում, պետք չէ բացառել, որ ռուսական կողմը գազի գինը կկիրառի որպես աշխարհաքաղաքական գործիք։ Տնտեսական և քաղաքական բաղադրիչները համադրելով՝ կարող ենք ասել, որ գազի գնի բարձրացումն օրգանական բնույթ է կրելու»,-հավելեց Վահե Դավթյանը։
Նրա պնդմամբ սա ուղղակիորեն կանդրադառնա նաև ներքին սակագների վրա։ Փորձագետը հիշեցրեց «Գազպրոմ Արմենիա»-ի հայտարարություններն այն մասին, որ ընկերությունն այլևս ի վիճակի չէ զսպելու ներքին սակագինը։ Բացի այդ ընկերությունը գնում է այնպիսի ոչ պոպուլյար քայլերի, ինչպիսիք են աշխատակիցների կրճատումը կամ «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրի արմատական վերանայման հարցը, ինչը փորձագետի կարծիքով նույնպես լուրջ անվտանգային ռիսկեր է պարունակում։
Թե որքանով քաղաքացին կզգա գազի գնի բարձրացումը, փորձագետն արձագանքեց. «Առանցքային հարցը հետևյալն է՝ կբարձրանա սահմանին գազի գինը, թե ոչ։ Կա տեղեկատվություն, որ այնուամենայնիվ առկա է գազի գինը բարձրացնելու մասին որոշում և ակնհայտ է, որ դա չի կարող չանդրադառնալ նաև ներքին գնագոյացման, սակագնային քաղաքականության վրա»,-նշեց փորձագետը՝ հավելելով, որ եթե 2019 թ.-ի հունվարի 1-ին արձանագրված 15 տոկոս բարձրացումը հնարավոր եղավ զսպել՝ շնորհիվ «Գազպրոմ Արմենիա»-ի ներքին օպտիմացման գործընթացների և ներքին ռեսուրսների, ապա այսօր իրավիճակն այլ է. ««Գազպրոմ Արմենիա»-ն հանդես է գալիս այն դիրքերից, որ չունի այլևս այդ զսպող մեխանիզմները, որոնք կիրառելով կկարողանար զսպել ներքին սակագինը։ Ըստ այդմ` երկրի ներսում թե՛ բնակչության, թե՛ տնտեսվարողների համար գազի գնի աճն անխուսափելի կլինի»,-ասաց Վահե Դավթյանը։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, որ Փաշինյան-Պուտին քննարկման առանցքային հարցը գազի գինն է լինելու, փորձագետն ամենևին այդ կարծիքին չէ։ Ըստ նրա, քանի որ Վլադիմիր Պուտինի այցը տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական միության առաջնորդների գագաթաժողովի շրջանակներում, ապա չի բացառվում, որ այդ միջոցառման ընթացքում օրակարգ է բերվելու ԵՏՄ շրջանակներում ձևավորվող ընդհանուր էներգետիկ շուկաների հարցը և, ըստ այդմ, նաև ընդհանուր գազի շուկայի հարցը։
«Ակնհայտ է՝ վերջին շրջանում Եվրասիական տնտեսական միությունում որոշակի տրանսֆորմացիաներ են տեղի ունեցել այս հարցի շուրջ, և մենք հետևում ենք մի իրավիճակի, որում այլևս Եվրասիական տնտեսական միության օրակարգում բացակայում է միասնական սակագնի և գնի գոյացման միասնական մեթոդաբանության ձևավորման հարցը։ Թերևս, սա է պատճառը, որ ԵՏՄ անդամ պետությունները հանդես են գալիս ոչ թե միասնական շուկաների ձևավորման դիրքերից, այլ ընդհանուր շուկաների ձևավորման դիրքերից, ինչը լիովին այլ տրամաբանություն և փիլիսոփայություն է»,-հավելեց Վահե Դավթյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից