Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Լրատվականների նկատմամբ ճնշում գործադրել հնարավոր չէ. Hayeli.am և Armlur.am-ի խմբագրերը չեն բացահայտի տեղեկատվության աղբյուրները 09/24/2019   18:45  |  ԼՐԱՀՈՍ

Hayeli.am և Armlur.am կայքերի գլխավոր խմբագիրները չեն պատրաստվում բացահայտել իրենց տեղեկատվության աղբյուրը։

Հիշեցնենք, որ երկու կայքերն էլ մանրամասներ էին հրապարակել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի մասին, որից հետո ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել և տեղեկացրել, որ խմբագրություններ գրություն է ուղարկվել հոդվածների հեղինակներին պարզելու և գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Hayeli.am-ի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանն ասաց, որ Քննչական Կոմիտեի հետ կապ է հաստատել ու տեղեկացրել, որ օրենքն իրեն թույլ է տալիս սեփական աղբյուրները չբացահայտել, և ինքը չի պատրաստվում ներկայանալ ՔԿ։

«Իրենք հարկ համարեցին գալ ու այդ ամենը գրավոր արձանագրել, վաղը կգան խմբագրություն և նորից նույն պատասխանը կտամ»,-ասաց Թովմասյանը։Վերջինս՝ ՔԿ-ի այս քայլը ճնշում համարեց լրատվականի նկատմամբ, ապա ավելացրեց, որ նախկինում տասնյակ նմանատիպ հրապարակումներ են եղել, սակայն երբևէ հարցաքննության չեն կանչվել։

«Կարող եմ ասել, որ պրիմիտիվ նոր մեթոդներ և ձևեր են բանեցնում, որոնք իրենց համար հստակորեն անարդյունավետ են»,-նշեց Թովմասյանը։
Hayeli.am-ի գլխավոր խմբագրը զավեշտալի որակեց այն հանգամանքը, որ իրենց հոդվածի հրապարակումից 5 րոպե հետո անմիջապես արձագանքել են և հերքել տեղեկատվությւոնը, թե ՀՔԾ-ից և դատախազությունից ճնշումներ կան. «Մենք գրել էինք, որ մահից առաջ Հայկ Հարությունյանն ասել է իր վրա ՀՔԾ-ից և դատախազությունից ճնշումներ կան, անմիջապես դրան արձագանքեցին և հերքեցին, տարօրինակ է, լուրջ չէ, որ 5 րոպե հետո միանգամից հերքում են հրապարակում, ո՞վ կընդուներ որ նման բան կա»։

Գլխավոր խմբագիրը նկատեց, որ եթե նման վաստակ ու ճանապարհ անցած մարդը, որը ոստիկանապետ է եղել, չդիմացավ այդ ճնշումներին, ինչպես կարող է վկան դիմանալ։ «Ինչպե՞ս եք պատկերացնում՝ վկան գնա ողջ իսկությունը ներկայացնի՞, վստահ եմ կրկին այնպիսի ճնշում կբանեցնեն, որ մարդը կամ կհրաժարվի իր ասածից կամ կփորձի հարմարվել իրենց պահանջներին»,- ասաց Ա.Թովմասյանը՝ նշելով, որ տեղեկատվության աղբյուրը չեն բացահայտելու։

Իսկ Armlur.am-ից «Փաստինֆո»-ին տեղեկացրին, որ պաշտոնական ծանուցում նախաքննական մարմնից դեռ չեն ստացել։
«Ծանուցումը կստանանք, կտեսնենք, թե ինչի համար, ինչ կարգավիճակով է նախաքննական մարմինը կանչում հարցաքննության և ըստ այդմ, օրենքով սահմանված կարգով մեր գործողությունները կիրականացնենք»,-մեզ հետ զրույցում ասաց Armlur.am-ի խմբագիր Քնար Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ եթե հարցաքննության կանչելու նպատակը տեղեկատվության աղբյուրի բացահայտումն է, ապա սխալ ճանապարհ են ընտրել, քանի որ տարիների ընթացքում իրենք ապացուցել են, որ տեղեկատվության աղբյուրը չեն բացահայտում։
Մանուկյանը հայտնեց, որ նշյալ հոդվածի հեղինակն ինքն է, առանց որևէ խնդրի, առանց կաշկանդվածության՝ նախաքննական մարմնի բոլոր հարցադրումներին պատրաստ է պատասխանել։

«Եթե այս պրոցեսը շարունակական բնույթ կրի, և ամեն հրապարակումից հետո նախաքննական մարմինը գա և ասի աղբյուր բացահայտեք, ըստ էության, սա ԶԼՄ-ի նկատմամբ ճնշում կլինի, քանի որ լրագրողը կաշկանդվածություն կունենա որևէ բան հրապարակելուց»,-ասաց Մանուկյանը։

Ամփոփելով խոսքը գլխավոր խմբագիրն ասաց, անկախ նրանից քրեական գործ կհարուցվի, թե ոչ՝ նախաքննական մարմիններն այս ճանապարհով չեն կարող ճնշել լրատվամիջոցին և լրագրողներին. «Սա առաջին փորձը չէ, որ կայքն ունենում է հրապարակում տարբեր քրեական գործերի հետ կապված, ճանապարհը միանշանակ սխալ է, այդպես լրատվամիջոցին չեն կարող կաշկանդել և աղբյուր բացահայտելու նպատակին չեն կարող հասնել»։

Հեղինակ` Սոնա Գեւորգյան


Հարակից հրապարակումներ`

17:32 24/09/2019  |  Քրեական խրոնիկոնՀայկ Հարությունյանը մահին նախորդած մեկ օրվա ընթացքում առնչվել է երկու հոգու հետ
15:19 24/09/2019  |  ՄեկնաբանությունՍերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հարությունյանների ընտանիքին
14:58 24/09/2019  |  ՄեկնաբանությունՊարզ է, թե մանր կամակատարներն ինչ ընտրության առաջ են կանգնեցրել գեներալ-գնդապետին. Աղվան Վարդանյան
14:06 24/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀայկ Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ. նոր մանրամասներ
13:37 24/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀայկ Հարությունյանը հրամանները կամակատարի հոգեբանությամբ կատարող չէր. Նա ժողովրդի վրա զենք չէր բարձրացնի. Ալիկ Սարգսյան (տեսանյութ)
11:03 24/09/2019  |  ՄեկնաբանությունԳլխավոր դատախազը ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետի հետ որևէ կոնտակտ չի ունեցել. Գոռ Աբրահամյան
09:40 24/09/2019  |  Քրեական խրոնիկոնՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքի առթիվ
09:12 24/09/2019  |  Քրեական խրոնիկոնԻնքնասպանություն է գործել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը
20:24 08/09/2019  |  ԱնցուդարձԱղջիկը տարեկան վաստակում է 4 միլիոն՝ թողնելով լրագրությունը.10 լուսանկար
23:57 28/08/2019  |  ԱնցուդարձՊոզները թվարկել է ժողովրդավարության թերությունները

Արխիվ

[]