Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Լրահոսը ռազմաճակատից եկող նորություններ է հիշեցնում, նոր խրամատներ են փորվում. Ստեփան Դանիելյան 09/24/2019   17:16  |  Հարցազրույց

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ու Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

-Պարոն Դանիելյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Կանխատեսված թեժ քաղաքական աշունը կարծես թե սկսվել է։

-Կանխատեսումները իրականություն են դարձել և կան լուրջ մտահոգություններ, որովհետև քաղաքական դիսկուրսը 2018 թվականի ապրիլից չի փոխվել, չնայած նրան, որ մեկուկես տարի է անցել։ Կառավարությունը և ԱԺ մեծամասնությունն ունի ամբողջական իշխանություն և դա բավական է խոստացված փոփոխությունները իրականություն դարձնել՝ Սահմանադրություն, մի շարք հիմնարար օրենքներ, տնտեսության կառուցվածքի փոփոխություն, դատաիրավական ռեֆորմներ և այլն։ Սակայն, մենք այդ փոփոխությունները չենք տեսնում, տեսնում ենք ինքնանպատակ պայքար անցյալի ստվերների դեմ և նոր խրամատներ են փորվում։ Սա քաղաքական գործընթաց չէ։ Գուցե տարվա մյուս եղանակները նույնպես թեժ լինեն, սակայն լուրջ պետական քաղաքականություն չենք տեսնում։ Լրահոսն ավելի շուտ ռազմաճակատից եկող նորություններ է հիշեցնում։ Ամենաբացասականն այն է, որ այդ «թեժը» իր մեջ քաղաքական տարրեր չի պարունակում, այսինքն, զարգացման առումով, մեզ ոչ մի տեղ չի տանում։

-ՀՀ վարչապետ Փաշինյանը Միացյալ Նահանգներից մի շարք մեսիջներ հղեց, որոնք, թերեւս նոր չէին։ Փաշինյանը, նախկին իշխանություններից բացի, ըստ էության այս անգամ սպառնաց ծնկի բերել նաեւ եկեղեցուն, խոսեց մամուլի մասին ու բոլորին զգուշացրեց՝ ժպիտները թուլության հետ չշփոթել։ Ի՞նչ է ուզում վարչապետը։

-Այդ հանրահավաքի ելույթը ոչնչով չէր տարբերվում հայաստանյան հանրահավաքների ելույթներից և անհասկանալի էր, թե ինչու է այն ԱՄՆ-ում հնչում։ Չկար ոչ մի ուղերձ ԱՄՆ կառավարությանը, չկար արտաքին քաղաքականության վերաբերյալ թեզիսներ։ Անհասկանալի է նաև, թե ԱՄՆ հայ համայնքը, որը Հայաստանի ներքաղաքական կյանքի դերակատար չէ, ինչ իմաստ կա նրանց Հայաստանի ներքաղաքական պայքարի մեջ ներքաշելը։ Նրանց պետք է ավելի շատ հետաքրքրեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները և Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Մի խոսքով, անհասկանալի այց էր, անհասկանալի ուղերձներով, անտեղի պաթոսով ու էմոցիաներով։

-Թերեւս նաեւ ծախսատար այցելություն։ Մամուլը գրեց, որ Փաշինյանը ԱՄՆ է մեկնել հատուկ չվերթով, որը, ըստ մամուլի հաշվարկների, արժեցել է շուրջ 360 հազար դոլար։ Վարչապետի խոսնակը 165 միլիոն դրամի մասին խոսեց, բայց եւ ակնարկեց, որ եթե էլի նման անհրաժեշտություն լինի, նույն կերպ կվարվեն, մինչդեռ հիշում ենք, թե ընդդիմադիր Փաշինյանը ինչպես էր քննադատում նախկիններին օրոք թույլ տրվող ճոխությունները։Հակադրություն չե՞ք տեսնում։

-Այդ հարցին դժվար է պատասխանել։ Այն, որ պետության ղեկավարը արտասահմանյան այցեր պետք է կատարի, հասկանալի է, իսկ թե որքան պետք է ծախսվի, պետք է այդ հարցում տեղյակ մարդկանց հարցնել։ Կարծում եմ՝ ծախսերի նպատակայնությունը պետք է արդյունքներով դատել։ Եթե , օրինակ, այցի ընթացքում Թրամփի հետ հանդիպեր, գուցե կարիք լիներ թեկուզ մեկ միլիոն դալար էլ ծախսել։ Բայց կարծես թե կարևոր քաղաքական հանդիպումներ չեն եղել։ Նույն հաջողությամբ կարելի էր Երևանից հեռարձակվող լայվերից մեկը նվիրել Լոս-Անջելեսի հայությանը։ Գուցե նույնքան դիտումներ լինեին։

-Խոսենք Փաշինյան-Վանեցյան առճակատման մասին։ Ի՞նչ ռիսկեր է այն պարունակում։

-Հետագա զարգացումները ցույց կտան։ Ինձ համար անհասկանալի է, թե եթե Վանեցյանը մտնելու է քաղաքականություն, ապա ինչ ֆորմատով ու ինչ դերակատարություն է ստանձնելու։ Մյուս կողմից «հեղափոխական» թիմը կորցրեց իր գլխավոր հերոսներից մեկին ու իմիջային մեծ կորուստ ունեցավ։ Ինձ համար մեկ բան է հստակ, գործող իշխանությունը ուժային կառույցների հանդեպ խորքային անվստահություն ունի և այդ անվստահությունը փոխադարձ է ու կարևոր էլ չի, թե տվյալ պահին ովքեր են այդ կառույցների ղեկավարները։ Նիկոլ Փաշինյանը դեռևս անհասկանալի է այդ կառույցների համար։

-Եվ, վերջում, Ձեր գրառումներից մեկում հետաքրքիր միտք էիք արտահայտել, խոսել էիք այսպես ասած կոմպրոմիսային վարչապետի հրամայականի մասին, նմանություններ էիք տեսել 1997 թվականի իրավիճակի հետ։ Ի՞նչն է Ձեզ տարել անցյալ։

-Ինձ ներկան է տարել անցյալ։ Այդ ժամանակ ևս քաղաքական դաշտը մասնատված էր և իրական քաղաքական կյանքը խորհրդարանի պատերից դուրս էր զարգանում։ Այն ժամանակ իշխանությունը ստիպված էր իշխանությունը խորհրդանշող առաջին դեմքին փոխել և քաղաքական կյանքը կայուն դարձնել, իսկ ով համաձայն չէր, երկար ժամանակով լքեց քաղաքական կյանքը։ Հիմա ինձ մոտ այն տպավորությունն է, որ թշնամությունը խորանալու միտում ունի և իշխանությունը վերաբեռնվելու՝ ռեստարտի կարիք ունի։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:38 23/09/2019  |  ՄեկնաբանությունՀայաստանը պատրաստ չէ նոր ընտրությունների, սակայն Նիկոլ Փաշինյանը ևս չի կարող շարունակել մնալ վարչապետ. Ստեփան Դանիելյան
17:45 16/09/2019  |  ՄեկնաբանությունՍպայի ու Լուսավոր Հայաստանի պատիվը. քաղաքագետ Ստեփան Դանիելյան
14:42 20/08/2019  |  Մեկնաբանություն«Հեղափոխությունն» ազատության գաղափարի փոխարեն ճորտային մտածողություն է ծնել. Ստեփան Դանիելյան
11:04 24/07/2019  |  ՔաղաքականԴեկտեմբերին լրանում է կառավարության մեկ տարին և կարելի է անվստահություն հայտնել. քաղաքագետ
18:30 10/07/2019  |  ԼՐԱՀՈՍԵրկրում կառավարման ճգնաժամ է. Ստեփան Դանիելյան
11:47 02/07/2019  |  Մեկնաբանություն«Պոպուլիստը չի կարող պրագմատիկ գործիչ դառնալ, բացառվում է». Ստեփան Դանիելյան
11:42 22/06/2019  |  ՄեկնաբանությունՄոտակա տարիներին կարելի է ցտեսություն ասել Վրաստանով Ռուսաստան տանող այլընտրանքային ճանապարհներին. Ստեփան Դանիելյան
21:20 02/06/2019  |  ՎերլուծություններՆերկա անորոշ վիճակը սոցիալական ռևանշի հեռանկարներ է բացում. Ստեփան Դանիելյան
17:30 29/05/2019  |  ԼՐԱՀՈՍԻնչ-որ արտակարգ շրջադարձեր են սպասվում երկու երկրների հարաբերություններում. Ստեփան Դանիելյանը՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին
09:27 20/05/2019  |  Մեկնաբանություն«Հավաքը արգելվում է, եթե…»

Արխիվ

[]