ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես վստահ եմ, որ մենք կհաղթահարենք աղքատությունը, ինչպես հաղթահել ենք հուսահատությունը. Զարուհի Բաթոյան 09/24/2019 16:43 | ԼՐԱՀՈՍ
Լոռու մարզի Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան 95 հասցեում այսօր իր դռները բացեց Տաշիրի համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնը: Այս մասին տեղեկացանք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Այսուհետև այս կենտրոնում քաղաքացիներ կարող են ստանալ բոլոր այն ծառայությունները, որոնք նախկինում ստանում էին տածքային զբաղվածության գործակալություն, Սոցիալական աջակցության տարածքային գործակալություն, Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով և Սոցիալական ապահովության տարածքային բաժին դիմելիս:
«Շնորհավորում եմ բոլոր տաշիրցիներին, և վստահ եմ, որ սա հնարավորություն է՝ մեր աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու՝ հանուն Հայաստանի և ՀՀ քաղաքացու: Հիշեցնեմ, որ այսպիսի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ ստեղծվել են և ստեղծվելու են տարբեր մարզերում ևս: Շնորհակալություն եմ հայտնում այս գործում ներգրավված բոլոր անձանց, որովհետև առանց համատեղ ջանքերի հնարավոր չէր լինի իրականացնել այն, ինչ իրականացրել ենք և պետք է իրականացնեինք»,- այս մասին կենտրոնի բացման արարողության ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախկինում բոլոր այս ծառայությունները քաղաքում տեղակայված էին տարբեր վայրերում` հիվանդանոց, մարզպետարանի շենք, այժմ կգործեն 1 պատուհանի սկզբունքով` քաղաքացին կենտրոնում կստանա իր բոլոր հարցերի պատասխանները: Տաշիրի ՀՍԾՏԿ-ի շինությունը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան 95 հասցեում՝ քաղաքի կենտրոնական մասում, որը շատ հարմար է համայնքի շահառուների համար: Ընդհանուր մակերեսը 605 մ/ք է:
Կենտրոնում աշխատում է 15 մարդ: Նախատեսվում է սոցիալական պաշտպանության ոլորտի և այլ գերատեսչությունների տեղեկատվական շտեմարանները ինտեգրել մեկ էլեկտրոնային հարթակում, ինչը հնարավորություն կտա իրական ժամանակում ունենալ մարդու և ընտանիքի սոցիալական վիճակը նկարագրող հնարավոր բոլոր տվյալները։ Այն հնարավորություն կընձեռի սոցիալական կարիքին վերաբերող դիմումի ստացման դեպքում տրամադրել անհատական կարիքներից և կոնկրետ իրավիճակիից բխող մեկ համալիր պատասխան։
«Ես վստահ եմ, որ մենք կհաղթահարենք աղքատությունը, ինչպես հաղթահել ենք հուսահատությունը: Մենք պետք է ապահովենք հնարավորություններ մարդկանց՝ իրենց երկրում ու համայնքում ապրելու համար: Շատ կարևոր է այսպիսի պայմանների ստեղծման հետ միաժամանակ բարձրացնել քաղաքացիների նկատմամբ հոգատարությունը: Ամենակարևորը, որ նմանատիպ կենտրոններ այցելելիս քաղաքացին պիտի ստանա, հոգատարությունն ու հարգանքն է: Եվ նույնքան կարևոր է սոցիալական ոլորտում աշխատողների հարմարավետությունը, որովհետև ամենախոցելի խմբերի հետ աշխատող մարդիկ ևս ունեն ուշադրության, հոգատարության կարիք: Շնորհակալություն եմ հայտնում ձեր ամենօրյա աշխատանքի համար, որովհետև առանց ձեզ, ձեր աշխատանքի ու նվիրվածության հնարավոր չի լինի լուծել մեր երկրի խնդիրները: Ես խնդրում եմ, որ դուք ապահովեք պետություն-քաղաքացի երկխոսությունն ու համագործակցությունը: Եվ հատուկ շնորհակալություն կենտրոնի ստեղծման համար աշխատած ողջ թիմին՝ հին և նոր աշխատակիցներին, բոլոր անձանց, ում շնորհիվ այս կենտրոնն իրականություն է այսօր ու բացում է իր դռնելրը մեր քաղաքացիների առաջ»,- ասել է նախարարը:
Նշենք, որ Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով իրականացվող «Համալիր սոցիալական ծառայությունների տրամադրում» ծրագրի շրջանակներում նախատեսված է 2015-2020 թթ. ընթացքում ստեղծել համալիր սոցիալական ծառայությունների 36 տարածքային կենտրոններ (ՀՍԾՏԿ-ներ): Այսպիսով ընթացքում են Ստեփանավանի ՀՍԾՏԿ-ի շինաշխատանքները, ավարտվել են Վանաձորի, Թալինի, Ամասիայի, Մալաթիա-Սեբաստիայի, Հրազդանի, Տաշիրի, Ախուրյանի, Ծաղկահովիտի, Շենգավիթի ՀՍԾՏԿ-ների շինարարական աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից