ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարադատության նախարարը հայտարարություն է արել բիզնես հատվածի ներկայացուցիչների համար 09/24/2019 14:26 | ԼՐԱՀՈՍ
Երևանում այսօր տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն համաժողով 2019» միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, ինչպես նաև ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Արգենտինայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ղազախստանից և Վրաստանից ժամանած շուրջ 120 ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախարար Բադասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ հակակոռուպցիոն պայքարն ինստիտուցիոնալ մակարդակի վրա դնելու համար կարևորում է բիզնեսի մասնակցությունը հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և այդ ոլորտում միջոցառումների իրականացման գործընթացում:
Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով Կառավարության քննարկմանը ներկայացված Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծին, առանձնացրել է հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը՝ ընդգծելով, որ Կառավարությունը դրա համար ունի բավարար քաղաքական կամք: Որպես այդ համակարգի առաջին տարր՝ արդարադատության նախարարն ընդգծել է հոկտեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումն ու դրա արդյունավետ գործունեությունը: Հանձնաժողովն ունենալու է պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայտարարագրերի ստացման, վերլուծության գործառույթներ, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության ոլորտում հստակ լիազորություններ, որի դերը, Ռուստամ Բադասյանի խոսքով, չի կարելի թերագնահատել: Հաջորդ կարևոր քայլը նախարարը համարել է ինստիտուցիոնալ համակարգում հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ստեղծումն ու կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությունը մասնագիտացված հակակոռուպցիոն մարմնին վստահելը: «Հակակոռուպցիոն մարմինը չի ստեղծվելու մեխանիկորեն՝ քննչական մարմինների տեղափոխման արդյունքում, ստուգվելու է քննչական մարմնի կազմի մեջ մտնող անձանց բարեվարքությունը մինչև հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը, ինչը բիզնեսի տեսանկյունից վստահության կարևորագույն չափանիշներից է»,- ասել է արդարադատության նախարարը՝ հերթական մյուս կարևոր քայլերը համարելով հակակառուպցիոն բնույթի հանցագործությունները քննելու նպատակով Հակակոռուպցիոն դատարանի և Դատախազության կազմում կոռուպցիոն գործերով նախաքննության օրինականությունը հսկելու նպատակով մասնագիտացված վարչության ստեղծումը: Կոռուպցայի դեմ արդյունավետ պայքար մղելու հարցում Ռուստամ Բադասյանը կարևորել է նաև էլեկտրոնային գործիքների կիրառումը, որոնք էապես կհեշտացնեն վարչարարությունը և հասանելի կդարձնեն հանրային ծառայությունները բիզնեսի համար: Այս համատեքստում, նախարարը տեղեկացրել է, որ Կառավարությունը հանձնառել է իրականացնել բարեփոխումներ իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ, և ներկայում աշխատանքներ են իրականացվում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա ընկերությունների իրական սեփականատերերին բացահայտնելու և ռեգիստր ստեղծելու ուղղությամբ:
Ամփոփելով ելույթը՝ Նախարար Բադասյանը դիմել է բիզնես հատվածի ներկայացուցիչներին՝ հայտարարելով, որ Կառավարությունը հանձնառել է բոլոր արդյունավետ միջոցները ներդնել կոռուպցիայի դեմ պայքարում: «Թե ՏՀԶԿ-ն, թե միջազգային այլ հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝ ԳՐԵԿՈ-ն ու ՄԱՆԻՎԱԼ-ը, կարևորել են մի շարք արդյունավետ գործիքների ներդրումը, որը կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կարողությունների զարգացմանը: Կառավարությունն այժմ ձեռնարկել է բոլոր այդ գործիքների ներդրման գործընթացը: Հնարավոր է՝ որոշ շրջանակներ բիզնեսին սխալ հաղորդագրություններ ուղարկեն, որ դա ոտնձգություն է բիզնես շահերի դեմ: Ես բացառում եմ այդ մտահոգությունը և շեշտում, որ աքսիոմա է՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը, այդ շրջանակում նաև իրավապահ մարմիններին բավարար գործիքակազմ տրամադրելը, նպաստելու է Հայաստանում բիզնեսի զարգացմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը»,- ընդգծել է արդարադատության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից