ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան հեռակա բանավեճը դրամատիկ ընթացք է ստանում. Նորայր Նորիկյան 09/23/2019 15:59 | Մեկնաբանություն
Եթե իսկապես տեղի է ունեցել դավադրության փորձ, գործող իշխանությունն ուղղակիորեն պարտավոր է մինչև վերջ բացահայտել դավադրության հնարավոր բոլոր մասնակիցներին՝ վերջիններիս արարքներին տալով հստակ իրավական գնահատական: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Նորայր Նորիկյանը։
«Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան հեռակա բանավեճը դրամատիկ ընթացք է ստանում:
ԱՄՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ն. Փաշինյանը Ա. Վանեցյանի գործողությունները համեմատել է 1991թ. պուտչիստների գործողությունների հետ:
Սա առավել քան լուրջ հայտարարություն է՝ նկատի ունենալով, որ այդպիսի համեմատությունը խոսում է այն մասին, որ Վանեցյանի պաշտոնանկությամբ փաստորեն հնարավոր դավադրություն է ձախողվել:
Եթե իսկապես տեղի է ունեցել դավադրության փորձ, գործող իշխանությունն ուղղակիորեն պարտավոր է մինչև վերջ բացահայտել դավադրության հնարավոր բոլոր մասնակիցներին՝ վերջիններիս արարքներին տալով հստակ իրավական գնահատական:
Առավել մեծ սպառնալիք, քան պուտչիստական գործունեությունն է, հնարավոր չէ պատկերացնել:
Իմիջիալյոց, 1991թ. օգոստոս ամսին ԳԿՉՊ-ի ձեռնարկած ՊՈՒՏՉ-ի անդամներից ԽՍՀՄ ներքին գործերի նախարար Բորիս Պուգոն պետական հեղաշրջման ձախողումից հետո ինքնասպան է եղել, իսկ ԽՍՀՄ փոխնախագահ Յանաևը, ՊԱԿ-Ի /ԿԳԲ/ նախագահ Կրյուչկովը, պաշտպանության նախարար Յազովը ԳԿՉՊ-ի այլ անդամների հետ ձերբակալվել և մինչև 1993թ. հունվար ամիսը գտնվել են բանտում:
Ա. Վանեցյանի այսօրվա պատասխանն առավել քան ցնցող է:
ԱԱԾ նախկին տնօրենը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին՝ հռետորական հարց տալով, թե պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու, միաժամանակ ընդգծելով, որ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում:
Թե ո՞րն էր նույն իշխանության կողմից շուրջ մեկուկես տարի Արթուր Վանեցյանից ՛՛Կինոյի տղու՛՛ կերպար ստեղծելու նպատակը, հասկանալի չէ, բայց որ նրա հեռացումը կարող էր գնահատվել որպես պուտչիստական գործունեության հետևանք, եկեք խոստովանենք, որ այդ հերոսացման ֆոնին, պատկերացնել էլ հնարավոր չէր:
Մինչև Ա. Վանեցյանի հեռացումը նա ամենակարող էր, նա ամենաազդեցիկն էր, նա էր լուծում իշխանության կողմից առաջադրված բոլոր կարևոր հարցերը և ամեն ինչ, փաստորեն, հիասքանչ էր:
Մինչդեռ գոնե իմ կողմից վերջին ամիսներին բազմաթիվ անգամներ հրապարակավ հնչեցվել է, որ իրավապահ համակարգն ամբողջությամբ սաբոտաժ է իրականացնում:
Ես հիմա էլ եմ պնդում, որ մեր իրավապահ համակարգն ամբողջությամբ ենթակա է արմատական փոփոխության՝ սկսած կազմից, վերջացրած այդ համակարգեում տիրող արժեհամակարգով, մտածողությամբ ու փիլիսոփայությամբ և այդ համակարգը պետք է կարգի բերվի հնարավորինս շուտ:
Այս ֆոնի վրա ինձ համար ընդամենը զարմանալի է վարչապետ Ն. Փաշինյանի զայրույթը Ա. Վանեցյանի պահվածքի կապակցությամբ:
Նիկո՛լ ջան, հեղափոխությունից հետո ինքդ ես Սերժի ՛՛տանը՛՛ մեծացած տղուն նշանակել ԱԱԾ տնօրեն, հիմա ումի՞ց ես նեղանում կամ դժգոհում»,- գրում է Նորայր Նորիկյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ