ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ շուկայում դոլարի առատություն է, դա դեռ չի նշանակում, որ տնտեսության մեջ ակտիվությունը մեծ է 09/23/2019 15:01 | Տնտեսություն
Հայաստանի արժութային շուկայում այս տարի իսկապես դոլարի առատություն է։ Դա երևում է նաև շուկայում ձևավորված փոխարժեքներից։
Գարնանից սկսած դոլարը արժեզրկվել է և առայժմ չի կարողանում վերականգնել դիրքերը։ Պատճառը տարադրամի շարունակվող հոսքերն են, ինչը թույլ է տվել
Կենտրոնական բանկին բավական մեծ քանակությամբ արտարժույթ գնել։
-Այս տարի ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլլարի։ Սա շատ լավ նորություն է, որը վկայում է տնտեսության մեջ մեծ ակտիվության մասին,-օրերս իր հերթական ֆեյսբուքյան գրառումը կատարեց Նիկոլ Փաշինյանը։
Որ այս տարի Կենտրոնական բանկը աննախադեպ քանակությամբ տարադրամ է գնել, իրականում այդպես էլ կա։ Այլ հարց, թե դա ինչքանո՞վ է կապված տնտեսության հետ։
Արժութային շուկայում նկատվող տարադրամի ավելցուկը ամենևին էլ չի խոսում տնտեսության մեջ տեղի ունեցող «մեծ ակտիվության» մասին։ Երբ չկան ուղղակի ներդրումներ կամ դրանց ծավալները շատ փոքր են, իսկ արտահանումը գրեթե չի ավելանում, անիմաստ է տարադրամի ավելցուկը կապել տնտեսության ակտիվության հետ։
Տարադրամի ավելացման վրա գուցե որոշ ազդեցություն թողել է զբոսաշրջությունը, բայց դա այն չէ, ինչը կարող էր շուկայում նման եռուզեռ առաջացնել։ Այս տարի Հայաստան եկած զբոսաշրջային հոսքերն ավելացել են ընդամենը 12-13 տոկոսով։ Դա բնականաբար նպաստել է նաև այդ հատվածի տարադրամային մուտքերի ավելացմանը։ Բայց դա չէր կարող արժութային շուկայում նման ճնշում առաջացնել։
Այնպես չէ, որ ակտիվ են եղել շուկայի վրա ազդող մյուս գործոնները։ Խոսքը, մասնավորապես, մասնավոր տրանսֆերտների և արտաքին առևտրաշրջանառության մասին է։
Մինչև վերջերս արտահանումը Հայաստանից նվազում էր։ Այս ընթացքում չնայած արտաքին ֆինանսական փոխանցումներն ավելացել են, այնուհանդերձ տարադրամի արտահոսքը շատ ավելի ակտիվ է եղել, քան ներհոսքը։
Այնպես որ, դրանք չէին կարող հանգեցնել արտարժույթի առաջարկի, այն էլ նման բարձր առաջարկի ձևավորման։ Կա մեկ այլ գործոն, որն այս տարի էական ազդեցություն է թողել տարադրամային մուտքերի վրա։ Խոսքը` տրասնպորտային միջոցների վերարտահանման մասին է։
Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Հայաստանը դարձել է ԵԱՏՄ երկրներ ավտոմեքենաներ մատակարարող հիմնական շուկաներից մեկը։ Մաքսային արտոնյալ ռեժիմը մեր երկրին տվել է մի տեսակ ժամանակավոր միջանցքի կարգավիճակ` վերարտահանում իրականացնելու համար։ ԵԱՏՄ անդամ երկրների բազմաթիվ քաղաքացիներ այստեղ են փորձում բավարարել տրանսպորտային միջոցների նկատմամբ իրենց ներկայացրած պահանջարկը։ Պատահական չէ, որ վերջին շրջանում ռեկորդային քանակությամբ ավտոմեքենաներ են ներմուծվում Հայաստան։ Դրանց զգալի մասը ներքին շուկայից ձեռք են բերում ԵԱՏՄ անդամ այլ երկրների քաղաքացիները։
Սա տարադրամի լրացուցիչ և բավական մեծ հոսք է Հայաստանի արժութային շուկայի համար, ինչն էլ մի կողմից ազդել է փոխարժեքների վրա, մյուս կողմից` հնարավորություն է տվել Կենտրոնական բանկին մեծ քանակությամբ տարադրամ գնել։ Բայց դրա տնտեսական նշանակությունն այն չէ, ինչի մասին խոսում է վարչապետը։ Ընդհակառակը` այդ գործոնի հետևանքով որոշակի ռիսկեր են ձևավորել արժութային շուկայի համար։ Ու այդ ռիսկերը շուտով կարող են զգացնել տալ։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից