ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անկախություն տանող ճանապարհին՝ պետականության հիմքերում կանգնած մարդիկ դիտարկվում էին «սվոյ և ոչ սվոյ կարգախոսի» մեջ. Կոռնիձորի Արո 09/22/2019 15:50 | ԼՐԱՀՈՍ
Անկախությունը մեզ չտրվեց սկուտեղի վրա, մենք տարել ենք պայքարի բոլոր փուլերը, մեզ հետ եղել են շատ մարդիկ, որոնք դարձել են «մատաղ»՝ գաղափարի, որի մասին չի խոսվում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը:
«Բնական է, եթե ողջերիս մասին չի արծարծվում` զոհվածները պետք է անտեսված լինեն: Ամեն մի սերնդափոխություն բերեց ինքն իր սիմվոլիկ, չեղած տեղից, իշխանական լծակներով ներգրավվածներին հերոսներ կարգելուն, քանի որ Մանվել Գրիգորյանի կարգախոսը, եթե վերցնենք, «չագուչն» էլ էր իրենց ձեռքը, մեխն էլ էր իրենց ձեռքը»,- նշեց Կոռնիձորի Արոն՝ հավելելով. «Դեպի անկախություն տանող ճանապարհին՝ պետության, պետականության հիմքերում կանգնած մարդիկ դիտարկվում էին սվոյ և ոչ սվոյ կարգախոսի մեջ»:
Ազատամարտիկի խոսքով՝ սեպտեմբերի 21-ի համար նախատեսված պարգևատրումները պետք է լինեին շոշափելի և անդրադարձ ՝ անկախ պատկանելիությունից: Նրա խոսով՝ 1993 - 94թթ. որպես Երկրապահի հիմնադիր նախագահ, նա սեփական միջոցներով պատվոգրեր է շնորհել այն մարդկանց, ովքեր իրականացրել էին քրտնաջան աշխատանք՝ մամլիչների տակ ընկնելով և մամլիչների տակից դուրս գալով: Նրա խոսքով՝ բացի իրենից բոլորին շնորհել է պատվոգրեր:
«Դրանից հետո պարգևատրումների շարասյունն այնպիսի մի փուլ է մտել, որին արժանացել են անարժանիները, ինչի հետեւանքով պարգևատրում կամ շնորհակալագիր կամ պետական կոչումներ ստանալուց հիասթափություն է առաջացել բուն «լծկան եզների» մոտ: Այսինքն՝ այն մարդկանց մոտ, ովքեր կյանք, եռանդ, արյուն, ավյուն չեն խնայել Հայաստան պետության անկախացման համար»,- նշեց Խուդավերյանը՝ շեշտելով, որ պետք է պետականորեն պարտադրել՝ թացից չորը տարանջատումը, անցյալ սերնդի ինքնության գնահատումը, որի միջոցով նոր սերունդը կդաստիարակվի բարոյահոգեբանական, պետականամետ մտածելակերպով, ինչը պետական մտածողություն ունեցող կադրեր կկերտի:
«Անկախությունը հայ ազգաբնակչության համար անհասանելի երևույթ էր: Անգամ ասում էին՝ սրանք խելագարվել են` մտածում են անկախության մասին: Առ այսօր էլ կա այդ ստրկամիտ մոտեցումը, որ շատերը մեզ տեսնում են Ռուսաստանի կրնկի (կաբլուկ) տակ: Մեր ժողովուրդը պետք է ունենա իր ուրույն դեմքը, ուրույն ուրվագիծը միջազգային հարթակներում և աշխարհը պետք է խոնարհվի և ընդունի մեզ՝ որպես այդպիսին»,- նշեց ազատամարտիկը: Այն հարցին, թե արդյո՞ք, միջազգային հարթակ ասելով, նա նկատի ունի արևմուտքը, Կոռնիձորի Արոն պատասխանեց. «Ոչ միայն: Ես նկատի ունեմ՝ թեկուզ ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնը, որը միջազգային հարթակ է դիտարկվում:Աշխարհը պետք է քեզ ընդունի, քեզ հետ հաշվի նստի՝ որպես անկախացած պետություն»:
Անդրադառնալով Բաքվի առաջարկին, որի համաձայն՝ Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիները պետք է փոխանակվեն Արցախում դատապարտված ադրբեջանական դիվերսանտների հետ` Արա Խուդավերդյանը նշեց, որ դիվերսանտ արտահայտությանը տարակուսանքով է մոտենում:
«Թողնենք՝ ի՞նչ եղավ, ո՞նց եղավ, ինչպե՞ս մեկնաբանվեց և ինչու՞ մեկնաբանվեց, բայց պետք է գտնվի գործնական իրականացման պրոցեսներ, որպեսզի անգամ խոշտանգված հային փոխանակեն մեր ձեռքի տակ եղած ադրբեջանցիների հետ և փրկեն ամեն մի հայկական կյանք: Սա պետք է արվի պետականորեն, որպեսզի պետականորեն կարողանան նաև վերահսկել հետագա զարգացումները»,- ասաց Արա Խուդավերյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից