ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՂՀ կարգավորման հարցում Փաշինյանի անձնական ներգրավվածության մասին Թրամփի հիշատակումը հետաքրքիր է. ի՞նչ սպասել 09/21/2019 18:03 | Հարցազրույց
Այսօր կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ԱՄՆ։ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով: Բայց, մինչեւ այս Լոս Անջելեսի Գրանդ փարքում նախատեսված է Փաշինյանի հանրահավաքը հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Փաշինյանի եւ ԱՄՆ բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպման մասին չի հաղորդվում։ Սպասվող այցելության ակնկալիքների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։
Սուրեն Սարգսյանի խոսքով, վարչապետի այս այցելությունը, փաստացի է Միացյալ Նահանգներ, բայց, այն, ըստ էության ամերիկյան այցելություն չենք կարող համարել, որովհետեւ Փաշինյանի այցը համայնքային է եւ նա ԱՄՆ է մեկնում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով. «Օրակարգը, իհարկե, երկկողմ չէ, այն բազմակողմ է եւ այդ առումով նույնպես ԱՄՆ ղեկավարության հետ հանդիպումների օրակարգ չկա։ Չենք կարող ասել ամերիկյան այց, որովհետեւ այցը, ըստ էության ԱՄՆ չէ, այլ՝ միջազգային կազմակերպություն, տվյալ դեպքում ՄԱԿ»։
-Հայ-ամերիկյան օրակարգը, ստացվում է այս այցելության շրջանակներում չի տեղավորվո՞ւմ։
-Հայ-ամերիկյան օրակարգ, ըստ էության չունենք եւ դրանով պայմանավորված էլ՝ բարձր մակարդակի հանդիպումներ չեն լինելու։ Գիտեք, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպում է լինելու։ Սա էլ իր հերթին խոսում է այլ օրակարգի՝ Արցախի խնդրի կարգավորման մասին։ Այստեղ հատկանշական է նաեւ Թրամփի ուղերձը, որ այսօր՝ Անկախության օրվա առիթով նա հղել է վարչապետին։ Ուղերձում նրա անձնական ներգրավվածության մասի է խոսել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման տեսանկյունից ։ Սա հետաքրքիր ձեւակերպում է, որովհետեւ ես չեմ հիշում, որ նման ձեւակերպումով լիներ ուղերձը եւ նրա անձնական պատասխանատվության մասին խոսք գնար ։
-Թրամփի ուղերձում նշվում էր. «Մենք ողջունում ենք Մինսկի խմբի գործընթացի շրջանակում ԼՂ հակամարտությանը խաղաղ ու տևական լուծում գտնելու հարցում Ձեր անձնական ներգրավվածությունը»։ Այս շեշտադրումը վկայում է, որ Միացյալ Նահանգներն այս հարցում հստակ ակնկալիքնե՞ր ունի ՀՀ նոր իշխանությունից։ Հիշենք նաեւ Բոլթոնի հայաստանյան այցի ուղերձները։ Նա գնաց, բայց դրանք մնացին։
-Բնական է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, հետաքրքրված է խնդրի կարգավորմամբ եւ արագ կարգավորմամբ, որովհետեւ խնդրի կարգավորման ձգձգումը իր հերթին բերում է լուրջ եւ բացասական հետեւանքներ ամբողջ տարածաշրջանում ։ Այս առումով ԱՄՆ հետաքրքրված է, որ խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորվի։ Նաեւ հիշում եք, որ Բոլթոնն էլ ասում էր, որ պետք է անձնական պատասխանատվություն ստանձնել եւ գնալ կոնկրետ քայլերի՝ խնդրի կարգավորման համար։ Ես չեմ կարծում, իհարկե, որ դա Բոլթոնի անձնական կարծիքն էր, դա իհարկե, ԱՄՆ-ի քաղաքական դիրքորոշումն էր եւ բացարձակ կապ չունի Բոլթոնի ՝ այդ պաշտոնին լինել–չլինելը բացարձակապես կապ չունի ԱՄՆ-ի քաղաքական կուրսի հնարավոր փոփոխության հետ։
-Լավատեսական ի՞նչ հիմքեր կարող է ունենալ ԱՄՆ-ն՝ հիմնախնդրի կարգավորման առումով։ Մի՞թե երկու երկրների հասարակություններն այսօր պատրաստ են խնդրի լուծմանը։
-Անկեղծ ասած, ես խնդրի խաղաղ կարգավորման սցենարներ չեմ տեսնում, այն առումով, որ շատ սկզբունքային հարցեր կան եւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Խնդիրը կարող է կարգավորվել միայն կողմերից մեկի զիջմամբ, այսինքն, եթե ուզում ենք Արցախի խնդիրը կարգավորել, ուրեմն կամ Ադրբեջանը կամ Հայաստանը պետք է հրաժարվեն Արցախից , իսկ դա անհնար բան է, ուստի, կարծում եմ, որ խաղաղ կարգավորման մասին խոսք լինել չի կարող, բայց բանակցություններն, իհարկե, պատերազմից լավ են, պետք է շարունակական լինեն։ Չեմ կարծում, որ Հայաստանի որեւէ իշխանություն երբեւէ կարող է գնալ այնպիսի լուծումների, որոնք չեն բխում Հայաստանի կամ Արցախի ժողովրդի շահերից եւ այս առումով, իհարկե, Փաշինյանը բացառություն չի լինելու։
-Վերադառնանք վարչապետի այցելությանը, ինչպես ֆիքսեցինք, թե այն բուն ամերիկյան անվանելը ճիշտ չէ, բայց Փաշինյանը լինելու է ԱՄՆ-ում։ Սովորաբար, նման այցերը առիթ են երկկողմ հարաբերությունները եւս քննարկելու, բայց այս դեպքում, գոնե մինչեւ այս պահը ԱՄՆ բարձրաստիճան ղեկավարության հետ որեւէ հանդիպման մասին չի էլ խոսվում։
-Ես կարծում եմ, որ հայ-ամերիկյան օրակարգում չկան այնպիսի հարցեր, որոնք արժանի են Թրամփ-Փաշինյան հանդիպմանը ։ Բարձր մակարդակի հանդիպումներ չեն լինի, որովհետեւ թեմաներ չկան, որոնց մասին առաջնորդները կարող են խոսել։ Կարծում եմ, որ ազնիվ էր արտգործնախարար Մնացականյանը, երբ ասում էր, որ եթե կարիքը լինի , ես կարող եմ զանգահարել եւ ինձ անպայման կպատասխանեն։ Ցավոք, այսօր չկա այնպիսի օրակարգ, որը պետությունների ղեկավարների քննարկմանն արժանի է։
-Իսկ ինչո՞ւ չկա այդ օրակարգը, որովհետեւ Հայաստանը պրոակտիվ արտաքին քաղաքականություն չի՞ վարում, թե՞ մեր երկրի ակնկալիքները չարդարացան ԱՄՆ-ից։ Հիշում ենք իշխանափոխությունից հետո Փաշինյանի նեղացվածության դրսեւորումը Միացյալ Նահանգներից։
-Ես կարծում եմ, որ պատճառները շատ տարբեր են։ Պետք է հաշվի առնել ԱՄՆ այս վարչակարգի պրագմատիզմը, առանձնահատկությունը, բիզնես մտածելակերպը եւ Հայաստանի հետ ընդհանուր քիչ շահեր ունենալը։ Իհարկե, նաեւ մենք ակտիվ աշխատանք չենք տարել ԱՄՆ-ի հետ, չենք առաջարկել այնպիսի համագործակցության մեխանիզմներ, որոնք կբխեին ԱՄՆ շահերից։ Այս ամենը եւ մի շարք այլ գործոններ հաշվի առնելով՝ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրությունը մեծ հաշվով այս պահին չկա։
-Եվ վերջում, Ամուլսարի խնդրից խոսենք։ Շատ վերլուծաբաններ կարծում են, որ ըստ էության, Ամուլսարի հարցում Փաշինյանի դիրքորոշման փոփոխությունը նաեւ սպասվող այցով է պայմանավորված ։ Իշխանությունը փորձում է ինչ-որ բան ցույց տալ ԱՄՆ-ին։ Կա՞ նման խնդիր։
-Եթե կա դիրքորոշման փոփոխություն, չեմ կարծում, որ այն այս այցով ՝ պայմանավորված։ Մենք հստակ գիտենք, որ սա ԱՄՆ-ի համար սկզբունքային հարց է եւ նրանք գտնում են , որ Ամուլսարը պետք է գործարկվի եւ այս առումով նորություն չկա, բայց չեմ կարծում, որ այնքան մեծ է ԱՄՆ-ի ճնշումը, որ վարչապետը չկարողանա որոշում կայացնել հանքը չշահագործելու վերաբերյալ, բայց նորից եմ կրկնում, սա ամերիկյան բիզնես է, ամերիկյան ներդրումներ են եւ, իհարկե, ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արագ լուծում լինի, բայց, ի վերջո, որոշողը ՀՀ կառավարությունն է եւ, եթե ՀՀ կառավարությունը ինքնիշխան որոշում է կայացնում , դա միջազգային հանրության կողմից ընդունելի եւ ընկալելի կլինի եւ, իհարկե, որոշում կայացնելու պատասխանատվությունն ամբողջությամբ կառավարությանն է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից