Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել 09/21/2019   15:19  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման, խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կատարման մեխանիզմը:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2015 թվականի ընթացքում Գյումրի քաղաքում անցկացվելիք «Վերածնունդ» երաժիշտ կատարողների ամենամյա միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի մասնակի ծախսերի կատարումն ապահովելու համար, համաձայն ներկայացված նախահաշվի, ի դեմս «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության և «Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի» ՀԿՀ-ի միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր, համաձայն որի՝ Գյումրու քաղաքապետարանի կողմից նվիրաբերվել է 5.000.000 ՀՀ դրամ գումար: Նույն նպատակով, համաձայն ներկայացված նախահաշվի, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության նախագահի և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի միջև կնքվել է դրամաշնորհի պայմանագիր, ըստ որի՝ ՀՀ մշակույթի նախարարության կողմից հասարակական կազմակերպությանը հատկացվել է նշված 5.000.000 ՀՀ դրամ գումարը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված գումարներից յուրացնելու եղանակով առերևույթ հափշտակվել է խոշոր չափերի` 2.681.000 ՀՀ դրամ գումար, և որպեսզի կատարված հափշտակության հանգամանքը քողարկի, ՀԿ նախագահը կեղծել է իրավունք վերապահող փաստաթղթեր:

Մասնավորապես՝ կազմվել են հասարակական կազմակերպության պատվերով, իբր, տպագրական ծառայություններ մատուցելու դիմաց վճարված գումարների վերաբերյալ դրամարկղային մուտքի կեղծ օրդերներ, հյուրանոցային ծառայություններ մատուցելու վերաբերյալ կեղծ հաշիվներ, ՀՀ մշակույթի նախարարություն ներկայացվելիք ֆինանսական հաշվետվության փաստաթղթերի ամփոփաթերթերում կեղծ տեղեկություններ են ներառվել՝ նույն` 2.681.000 ՀՀ դրամ գումարի չափով ծախսը Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից տրամադրված դրամական միջոցներով կատարած լինելու վերաբերյալ, իսկ ՀԿ նախագահն իր ստորագրությամբ և կազմակերպության կնիքով հաստատել է կեղծ տվյալներ պարունակող ամփոփաթերթերը և դրել շրջանառության մեջ` դրանք ներկայացնելով Գյումրու քաղաքապետարան և ՀՀ մշակույթի նախարարություն:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ ՀԿ նախագահի կողմից 2015 թվականին անցկացված  «Վերածնունդ» երաժիշտ կատարողների ամենամյա միջազգային վեցերորդ մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամների կեցության հարցը լուծելու նպատակով ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամից փոխանցված 3.000.000 ՈԴ ռուբլի գումարից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի 27.170.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու վերաբերյալ:

Քննության տվյալներով՝ օգտվելով հասարակական կազմակերպության նախագահը հանդիսանալու հանգամանքից, յուրացնելու եղանակով հափշտակություն կատարելու մտադրությամբ, իբրև հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար անհատ ձեռներեցին վճարվելիք գումար, ՀԿ նախագահը 3 անգամ գումարներ է դուրս գրել հասարակական կազմակերպության դրամական միջոցներից և յուրացնելու եղանակով հափշտակել, իսկ հափշտակության փաստը կոծկելու համար կազմել և օգտագործել է կեղծ փաստաթղթեր, այն է՝  անհատ ձեռներեցի հետ, վերջինի կողմից առանց ծառայությունների իրական մատուցման, կազմել է կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր` ծառայությունների մատուցման հաշիվներ, ակտեր` հասարակական կազմակերպությանը 10.678.000, 7.562.000, 8.930.000 ՀՀ դրամի չափով ծառայություններ մատուցված լինելու վերաբերյալ, այդ փաստաթղթերը հաստատել իր ստորագրությամբ և կազմակերպության կնիքով, ձեռք բերել հիշատակված գումարների չափով վճարում կատարված լինելու մասին անհատ ձեռներեցի կողմից կազմված կեղծ տվյալներ պարունակող անդորրագրեր և հատկացված միջոցների նպատակային ծախսումը հիմնավորելու նպատակով դրել շրջանառության մեջ` դրանք ուղարկելով ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամ:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է նաև ՀԿ նախագահի կողմից կատարված մեկ այլ հանցավոր դրսևորման վերաբերյալ ևս:

Պարզվել է, որ ՀԿ նախագահը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում մրցույթ-փառատոնի մասնակցելու պատրվակով, ԱՄՆ մեկնելու ցանկություն հայտնած մի շարք անձանցից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:

Քննության տվյալներով՝ ՀԿ նախագահը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մտադրությամբ, ԱՄՆ-ում մրցույթ-փառատոնի մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հավաստիացրել է՝ Միացյալ Նահանգներում տեղի ունենալիք մրցույթ-փառատոնին մասնակցելու կամ այդ պատրվակով այդ երկիր մեկնելու հնարավորության մասին և վստահություն ձեռք բերելու նպատակով, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության անունից հանդես գալով, նրանց հետ կնքել է պայմանագրեր` պարտավորվելով նրանց որպես արվեստագետներ ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ այնտեղ կայանալիք սեմինարին իբր մասնակցելու համար:

Այնուհետև նրանցից պահանջել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության բանկային հաշվին փոխանցել 1300 ԱՄՆ դոլարից մինչև 1500 ԱՄՆ դոլարին համարժեք գումար և հափշտակել թվով 9 անձանց կողմից հասարակական կազմակերպության հաշվին փոխանցված ընդհանուր` առանձնապես խոշոր չափերի  7.115.950 ՀՀ դրամ գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:50 13/09/2019  |  Քրեական խրոնիկոն«Հրազդան» ԲԿ-ի նախկին տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում և վատնում կատարելու արդյունքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
12:54 06/09/2019  |  Քրեական խրոնիկոնԱվարտվել է Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ում կատարված առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
11:45 28/08/2019  |  Քրեական խրոնիկոնՈստիկանները Արարատի մարզում խոշոր չափերի յուրացման դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10:45 27/08/2019  |  Քրեական խրոնիկոնԱԺ-ում գույքի պակասորդի դեպքով հարուցված քրեական գործով կարգավիճակ ունեցող անձ այս պահին չկա
16:06 20/08/2019  |  Քրեական խրոնիկոնԳեղարքունիքի մարզում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
18:52 13/08/2019  |  Քրեական խրոնիկոն«Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում յուրացում կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել երկու պաշտոնյայի
14:58 01/08/2019  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացում կատարելու դեպքը. պատճառված վնասը վերականգնվել է
18:47 17/07/2019  |  Քրեական խրոնիկոնԲյուրեղավանի քաղաքապետի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե
11:07 17/07/2019  |  Քրեական խրոնիկոնՈսկերչական ընկերությունից շուրջ 8մլն. դրամի չափով յուրացման գործով մեղադրանք է առաջադրվել անհատ ձեռներեցին. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
23:48 20/06/2019  |  Քրեական խրոնիկոնՁերբակալել են սրբապատկերներով դատարան ներկայացած Բոյկո-Վելիկիին

Արխիվ

[]