Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է. Գոհար Մելոյան 09/21/2019   15:25  |  ԼՐԱՀՈՍ

Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը զուրկ է իրավական հիմնավորվածությունից և ավելի շատ հիշեցնում է «Ճ» կլասի համալսարանի երկրորդ կուրսի ուսանողի կուրսային աշխատանք: Ավելին՝ այն հավակնում է դառնալ Ազգային ժողովում երբևէ շրջանառության մեջ դրված ամենախայտառակ իրավական փաստաթղթերից մեկը:

Անգամ նախագծի վերնագրում առկա է օրենսդրությանը հակասող եզրույթ, մասնավորապես՝ «դատավոր» բառի կողքը փակագծերում գրված «անդամ» բառը։ Ըստ Սահմանադրության և սահմանադրական օրենքների լիազորությունների դադարեցման գործընթացը կիրարկելի է բացառապես ՍԴ դատավորի նկատմամբ, իսկ ներկայումս ՀՀ գործող օրենսդրության մեջ բացակայում է «ՍԴ անդամ» եզրույթը, հետևաբար՝ այս գործընթացի մեկնարկը վկայում է իշխող խմբակցության կողմից ՍԴ անդամ-դատավոր դիսկուրսից հրաժարվելու մասին, իսկ «անդամ» եզրույթը չի կարող ներառել իրավական ակտում ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած որոշման նախագծին։ Սահմանադրագետ գնահատմամբ՝ «Սա գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից կառավարելի Բարձր դատարան ունենալուն ուղղված գործընթացի էպոպեան է, որով թևակոխում ենք հակասահմանադրական գործընթացի վերջնական փուլ»:

Իրավաբանի խոսքերով՝ նախագծով ներկայացված ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերը թերի են և առավել քան խոցելի՝ առանձնացնելով չորս հիմնական հիմնավորում.

«Առաջինը՝ նշված է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ երեք դատավորների Ռոբերտ Քոչարյանի գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ Սահմանադրական դատարան ներկայացրած միջնորդությունը քննության չենթարկելը, ինչին անդրադարձել էին նաև վարչապետը և Ազգային ժողովի նախագահն իրենց հայտարարություններում՝ որակվելով սա անօրինական արարք: Սակայն այս հարցին նման բարձր ամբիոններից անդրադառնալը կամ իրավական փաստաթղթում որպես հիմք ընդգրկելն ինքնին տարակուսելի է. կոնկրետ գործը քննության ընդունելուց 2 ամիս անց ներկայացրած միջնորդությունը ՍԴ դատավորների կողմից այդ գործին մասնակցելու անհնարինության վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից քննության առնելը կհանդիսանար գործող իրավակարգավորումների ակնհայտ և կոպիտ խախտում կլիներ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը Սահմանադրական դատարանը լուծում է գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշման շրջանակներում, այսինքն՝ Վահե Գրիգորյանը պետք է այս միջնորդությունը ներկայացներ Ռոբերտ Քոչարյանի դիմումը Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունելու վերաբերյալ աշխատակարգային որոշում կայացնելու շրջանակներում, ինչպես, թարմ օրինակ է առկա՝  սահմանադրական օրենքի համաձայն արվել էր իր դեպքում, այսինքն՝ նույն օրը հունիսի 21–ին Ռ. Քոչարյանի գործը քննության ընդունելու վերաբերյալ աշխատակարգային որոշմանը նախորդել է Վահե Գրիգորյանի այդ գործի քննության մասնակցելու անհնարինության մասին աշխատակարգային որոշումը։ Մինչդեռ՝ Վահե Գրիգորյանի կողմից կոնկրետ դատավորների կողմից գործի քննությանը մասնակցության անհնարինության մասին միջնորդություն էր ներկայացրել սույն թվականի օգոստոսի 28-ին՝ խախտելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը: Հետևաբար, Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած միջնորդության քննությունը մերժելը միակ ճիշտ և պատճառաբանված որոշումն էր, որը Սահմանադրական դատարանը կարող էր կայացնել:

Ավելին՝ անհրաժեշտ է նշել, որ Վահե Գրիգորյանի ներկայացրած միջնորդությունը վերաբերելի է ոչ միայն Հրայր Թովմասյանին, այլև՝ Սահմանադրական դատարանի ևս երկու հարգարժան դատավորների, և դրա քննությունը մերժելը մասին որոշումը Սահմանադրական դատարանի կողմից կատարվել է կոլեգիալ կերպով: Այս գործընթացն ընդգծում է, որ վկայում է, որ շարունակվում է Հրայր Թովմասյանի  թիրախավորումը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալու նպատակով»:

Երկրորդ՝ Հրայր Թովմասյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի քավոր-սանիկ հարաբերությունների մասին, որը նախագծում ներկայացված է որպես հիմք՝ Հրայր Թովմասյանի տվյալ գործի մասնակցության անհնարինության համար՝ Գոհար Մելոյանը նշեց. «Զավեշտալի է, որ իրավական փաստաթղթում մի շարք հարցազրույցներից են մեջբերումներ արվել՝ ընդգծելով, որ նրանք ոչ միայն քավոր-սանիկ հարաբերությունների մեջ են, այլև՝ ունեն առանձնահատուկ բնույթի հարաբերություններ: Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի  1-ին մասը հստակ սահմանում է Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հիմքերը, որոնց որևէ մեկը քավոր-սանիկ հարաբերություններին չի վերաբերում: Առավել ևս, որ Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը եղել է ոչ թե Արամ Օրբելյանը, այլ՝ Արամ Վարդևանյանը»- շեշտեց Մելոյանը։

Ավելին, ըստ սահմանադրագետի, Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը որոշվում Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Հետևաբար, նույնիսկ եթե այդ քավոր-սանիկ հարաբերությունները հանդիսանային Հրայր Թովմասյանի՝ գործի քննության մասնակցության անհնարինության հիմք, ինչն ուղղակի կատարյալ աբսուրդ է, ապա վերագրվող «էական կարգապահական խախտումը» կատարված կլիներ սահմանադրական դատարանի բոլոր դատավորների կողմից, և այդ պայմաններում «Իմ քայլը» խմբակցության կողմից համապատասխան գործընթացը միայն Հրայր Թովմասյանի դեմ նախաձեռնելը հերթական անգամ վկայում է դրա կողմնակալության և բացառապես դատական իշխանությանը դեմ ուղղված ոտնձգություն լինելու մասին:

Անդրադառնալով նախագծում առկա մյուս հիմքին՝ մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների վերաբերյալ  Հրայր Թովմասյանի մեկնաբանություններին, «Փաստինֆո»-ի զրուցակիցը նշեց, որ այստեղ ևս կա հանրությանը ապակողմնորոշելու խնդիր։

«ՍԴ-ն քննում է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական ակտերի սահմանադրականությանը հարցը, այն ընդհանուր իրավասության դատարան չէ։ Այս գործով քննվում է ոչ թե մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված որևէ հարց, այլ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ և 135-րդ հոդվածների հակասահմանադրականության հարցը, ավելի կոնկրետ՝ դրանցում գործառութային անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդման դադարեցման վերաբերյալ օրենսդրական հիմքի բացակայության խնդիրը, որը որևէ առնչություն չունի մարտի 1-2-ի իրադարձությունների հետ»,- նշեց Գոհար Մելոյանը՝ ավելացնելով, որ Հրայր Թովմասյանի ՍԴ դատավոր ընտրվելուց հետո գեթ մեկ փաստարկ առկա չէ, որը կվկայեր նրա՝ որևէ քաղաքական ուժի առնչության վերաբերյալ։ Ինչը չենք կարող ասել ՍԴ մեկ այլ դատավորի՝ Վահե Գրիգորյանի մասին, ում որոշումներ ու հայտարարություններն ակնհայտորեն քննարկվում են քաղաքական իշխանության հետ։»

Այն հարցին, թե արդյո՞ք օրենսդիր և գործադիր մարմինների կողմից ակնհայտ ճնշում չկա դատական իշխանության նկատմամբ և արդյո՞ք Հրայր Թովմասյանը անձնապես թիրախավորված չէ։  «Բնականաբար՝ սա ակնհայտ ճնշում է։ Արդեն երկարատև ժամանակահատված է՝ պարբերաբար սահմանադրական իշխանության նկատմամբ ճնշումներ են եղել՝ խախտելով սահմանադրական մի շարք սկզբունքներ։ Օրինակ՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, օրինականության սկզբունքը և այլն։ Կոնկրետ թիրախավորված է Հրայր Թովմասյանը և նպատակը՝ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահի պաշտոնը նվիրելն է»,- նշեց իրավաբանը։

Սահմանադրական իրավունքի փորձագետը նշեց, որ այս պարագայում խախտվում են մի շարք միջազգային իրավակարգավորումներ, նորմեր։

«Օրինակ՝ ՄԻԵԴ մի շարք որոշումների համաձայն՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ՝ «Արդար դատաքննություն» հոդվածի համատեքստում՝ դատական իշխանության կողմից ընդունված որոշումները՝ իշխանության մյուս թևերի կողմից որևէ որակում տալը կամ կասկածի տակ դնելն անընդունելի է։» - շեշտեց Մելոյանը։

Նրա խոսքով՝ սկսված հակասահմանադրական գործընթացները կունենան շատ լուրջ իրավական հետևանքներ։ Մեր ճշգրտող հարցին, թե կոնկրետ ի՞նչ հետևանքների մասին է խոսքը՝  Գոհար Մելոյանը նշեց, որ սա իրավական պետության համար անթույլատրելի գործընթաց է, և այս ամենը հետագայում միջազգային ատյաններում է քննվելու և կիրառվելու են ընդդեմ գործող քաղաքական ուժի։

«Քանի որ հիմնականում պայմանավորված է եղել Ռոբերտ Քոչարյանի գործով։ Այս բոլոր գործողությունները նվեր են, որ ՄԻԵԴ-ում տվյալ գործի քննության ընթացքում ներկայացվեն ընդդեմ ՀՀ և լուրջ հիմք են հանդիսանալու ընդդեմ ՀՀ որոշումներ կայացնելու համար»,- նշեց Գոհար Մելոյանը։

Նրա խոսքով՝ այս պահին ՍԴ-ն միակողմանի խոցելի վիճակում է հայտնվել, և այն ճգնաժամային իրավիճակը, որը ներկայացվում է՝ արհեստածին է։ Ավելին՝ նա նշեց, որ այս ճգնաժամի միակ պատճառը մեկ դատավոր է, ում նկատմամբ լիովին կարելի է կիրառել էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունները դադարեցնելու գործընթացը։

 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:52 21/09/2019  |  ՄամուլՈվքե՞ր են Հրայր Թովմասյանի հարցով փաստաթղթի հեղինակները. «Փաստ»
10:34 21/09/2019  |  ԼՐԱՀՈՍԱնկախության շնորհիվ մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև իրավունքի ոլորտում. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը
20:57 20/09/2019  |  ԼՐԱՀՈՍՄենք հատուկ վերաբերմունք չունենք Հրայր Թովմասյանի հանդեպ, բայց հատուկ հարգանք ունենք ՀՀ Սահմանադրության հանդեպ. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
17:02 20/09/2019  |  ՔաղաքականՀրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը բավարար են. ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ (տեսանյութ)
20:07 19/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը դրվել է շրջանառության մեջ
19:07 19/09/2019  |  ՄեկնաբանությունՑավոք, սա սոսկ մեկ պատգամավորի մտածում չէ, սա երկրի կառավարման օրեցօր թանձրացող փիլիսոփայությունն է. Լիլիթ Գալստյան
15:47 19/09/2019  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլի» ձայները բավարար են Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ՍԴ ուղարկելու համար, սակայն կարևորում ենք մյուս խմբակցությունների դիրքորոշումը. Մակունց (տեսանյութ)
13:53 19/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշման նախագիծը ներկայացվել է ԱԺ նախագահին
09:51 19/09/2019  |  ՄամուլԻնչ է «հայտնաբերվել» Հրայր Թովմասյանի դեմ կոմպրոմատների զինանոցում. «Ժողովուրդ»
19:44 18/09/2019  |  ԼՐԱՀՈՍՎայ այն դատարանին, որ պետք է առաջնորդվի ԱԺ-ի նախաձեռնած գործընթացով և շեղվի օրենքով նախատեսված որոշումներից. Վլադիմիր Վարդանյան

Արխիվ

[]