Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

ԼՂՀ կարգավորման հարցում Փաշինյանի անձնական ներգրավվածության մասին Թրամփի հիշատակումը հետաքրքիր է. ի՞նչ սպասել 09/21/2019   18:03  |  Հարցազրույց

Այսօր կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ԱՄՆ։ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով: Բայց, մինչեւ այս Լոս Անջելեսի Գրանդ փարքում  նախատեսված է Փաշինյանի հանրահավաքը հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Փաշինյանի եւ ԱՄՆ բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպման մասին չի հաղորդվում։ Սպասվող այցելության ակնկալիքների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։

Սուրեն Սարգսյանի խոսքով, վարչապետի այս այցելությունը, փաստացի է Միացյալ Նահանգներ, բայց, այն, ըստ էության ամերիկյան այցելություն չենք կարող համարել, որովհետեւ Փաշինյանի այցը համայնքային է եւ նա  ԱՄՆ է մեկնում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով. «Օրակարգը, իհարկե, երկկողմ չէ, այն բազմակողմ է եւ այդ առումով նույնպես ԱՄՆ ղեկավարության հետ հանդիպումների օրակարգ չկա։ Չենք կարող ասել ամերիկյան  այց, որովհետեւ այցը, ըստ էության ԱՄՆ չէ, այլ՝ միջազգային կազմակերպություն, տվյալ դեպքում ՄԱԿ»։

-Հայ-ամերիկյան օրակարգը, ստացվում է այս այցելության շրջանակներում չի տեղավորվո՞ւմ։

-Հայ-ամերիկյան օրակարգ, ըստ էության չունենք եւ դրանով պայմանավորված էլ՝ բարձր մակարդակի հանդիպումներ չեն լինելու։ Գիտեք, որ  Մնացականյան-Մամեդյարով հանդիպում է լինելու։ Սա էլ իր հերթին խոսում է այլ օրակարգի՝ Արցախի խնդրի կարգավորման մասին։ Այստեղ հատկանշական է նաեւ Թրամփի ուղերձը, որ այսօր՝ Անկախության օրվա առիթով նա հղել է վարչապետին։ Ուղերձում նրա անձնական ներգրավվածության մասի է խոսել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման տեսանկյունից ։ Սա հետաքրքիր ձեւակերպում է, որովհետեւ ես չեմ հիշում, որ նման ձեւակերպումով լիներ ուղերձը եւ նրա անձնական պատասխանատվության մասին խոսք գնար ։

-Թրամփի  ուղերձում նշվում էր. «Մենք ողջունում ենք  Մինսկի խմբի գործընթացի շրջանակում ԼՂ հակամարտությանը խաղաղ ու տևական լուծում գտնելու հարցում Ձեր անձնական ներգրավվածությունը»։ Այս շեշտադրումը վկայում է, որ Միացյալ Նահանգներն այս հարցում հստակ ակնկալիքնե՞ր ունի ՀՀ նոր իշխանությունից։   Հիշենք նաեւ Բոլթոնի  հայաստանյան այցի ուղերձները։ Նա գնաց, բայց դրանք մնացին։

-Բնական է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, հետաքրքրված է խնդրի կարգավորմամբ եւ արագ կարգավորմամբ, որովհետեւ խնդրի կարգավորման ձգձգումը  իր հերթին բերում է լուրջ եւ բացասական  հետեւանքներ ամբողջ տարածաշրջանում ։ Այս առումով ԱՄՆ հետաքրքրված է, որ խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորվի։ Նաեւ հիշում եք, որ Բոլթոնն էլ ասում էր, որ պետք է անձնական պատասխանատվություն ստանձնել եւ գնալ կոնկրետ քայլերի՝ խնդրի կարգավորման համար։  Ես չեմ կարծում, իհարկե, որ դա Բոլթոնի անձնական կարծիքն  էր, դա իհարկե, ԱՄՆ-ի քաղաքական դիրքորոշումն էր եւ բացարձակ կապ չունի Բոլթոնի ՝ այդ պաշտոնին լինել–չլինելը բացարձակապես կապ չունի ԱՄՆ-ի քաղաքական կուրսի հնարավոր փոփոխության հետ։

-Լավատեսական ի՞նչ  հիմքեր կարող է ունենալ ԱՄՆ-ն՝ հիմնախնդրի կարգավորման առումով։ Մի՞թե երկու երկրների հասարակություններն այսօր պատրաստ են խնդրի լուծմանը։

-Անկեղծ ասած, ես խնդրի խաղաղ կարգավորման սցենարներ չեմ տեսնում, այն առումով, որ շատ սկզբունքային հարցեր կան եւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Խնդիրը կարող է կարգավորվել միայն կողմերից մեկի զիջմամբ, այսինքն, եթե  ուզում ենք Արցախի խնդիրը կարգավորել, ուրեմն կամ Ադրբեջանը  կամ  Հայաստանը պետք է հրաժարվեն Արցախից , իսկ դա անհնար բան է, ուստի, կարծում եմ, որ  խաղաղ կարգավորման մասին խոսք լինել չի կարող, բայց բանակցություններն, իհարկե, պատերազմից լավ են, պետք է  շարունակական լինեն։ Չեմ կարծում, որ Հայաստանի որեւէ իշխանություն երբեւէ կարող է գնալ այնպիսի լուծումների, որոնք չեն բխում Հայաստանի կամ Արցախի ժողովրդի շահերից եւ այս առումով, իհարկե, Փաշինյանը բացառություն չի լինելու։

-Վերադառնանք  վարչապետի այցելությանը, ինչպես ֆիքսեցինք, թե այն բուն ամերիկյան անվանելը  ճիշտ չէ, բայց  Փաշինյանը լինելու է ԱՄՆ-ում։ Սովորաբար, նման այցերը առիթ են երկկողմ հարաբերությունները եւս քննարկելու, բայց այս դեպքում, գոնե մինչեւ այս պահը  ԱՄՆ բարձրաստիճան ղեկավարության հետ որեւէ հանդիպման մասին չի էլ խոսվում։

-Ես կարծում եմ, որ հայ-ամերիկյան օրակարգում չկան այնպիսի հարցեր, որոնք արժանի են Թրամփ-Փաշինյան հանդիպմանը ։ Բարձր մակարդակի հանդիպումներ չեն լինի, որովհետեւ թեմաներ չկան, որոնց մասին առաջնորդները կարող են խոսել։ Կարծում եմ, որ ազնիվ էր արտգործնախարար Մնացականյանը, երբ ասում էր, որ եթե կարիքը լինի , ես կարող եմ զանգահարել եւ ինձ անպայման կպատասխանեն։ Ցավոք, այսօր չկա  այնպիսի օրակարգ, որը պետությունների ղեկավարների  քննարկմանն արժանի է։

-Իսկ ինչո՞ւ չկա այդ օրակարգը, որովհետեւ Հայաստանը պրոակտիվ արտաքին քաղաքականություն չի՞ վարում, թե՞  մեր երկրի ակնկալիքները չարդարացան ԱՄՆ-ից։ Հիշում ենք իշխանափոխությունից հետո Փաշինյանի նեղացվածության դրսեւորումը Միացյալ Նահանգներից։

-Ես կարծում եմ, որ պատճառները շատ տարբեր են։ Պետք է հաշվի առնել ԱՄՆ այս  վարչակարգի պրագմատիզմը, առանձնահատկությունը, բիզնես մտածելակերպը եւ  Հայաստանի հետ ընդհանուր քիչ շահեր ունենալը։ Իհարկե, նաեւ մենք ակտիվ աշխատանք չենք տարել ԱՄՆ-ի հետ, չենք առաջարկել այնպիսի համագործակցության  մեխանիզմներ, որոնք կբխեին ԱՄՆ շահերից։ Այս ամենը   եւ  մի շարք այլ գործոններ հաշվի առնելով՝ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրությունը մեծ հաշվով այս պահին չկա։

-Եվ վերջում, Ամուլսարի խնդրից խոսենք։ Շատ վերլուծաբաններ կարծում են, որ ըստ էության, Ամուլսարի հարցում Փաշինյանի դիրքորոշման փոփոխությունը նաեւ սպասվող այցով է պայմանավորված ։ Իշխանությունը փորձում է ինչ-որ բան ցույց տալ ԱՄՆ-ին։ Կա՞ նման խնդիր։

-Եթե կա դիրքորոշման փոփոխություն, չեմ կարծում, որ այն այս այցով ՝ պայմանավորված։ Մենք հստակ գիտենք, որ  սա ԱՄՆ-ի համար սկզբունքային հարց է եւ նրանք գտնում են , որ Ամուլսարը պետք է գործարկվի  եւ այս առումով նորություն չկա, բայց չեմ կարծում, որ այնքան մեծ է ԱՄՆ-ի ճնշումը, որ վարչապետը չկարողանա  որոշում կայացնել հանքը չշահագործելու վերաբերյալ, բայց նորից եմ կրկնում, սա ամերիկյան բիզնես է, ամերիկյան ներդրումներ են եւ, իհարկե, ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արագ լուծում լինի, բայց, ի վերջո,  որոշողը ՀՀ կառավարությունն է եւ, եթե ՀՀ կառավարությունը  ինքնիշխան որոշում է կայացնում , դա միջազգային հանրության կողմից ընդունելի եւ ընկալելի կլինի եւ,  իհարկե, որոշում կայացնելու պատասխանատվությունն ամբողջությամբ կառավարությանն է։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:13 21/09/2019  |  ՄեկնաբանությունԳյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան
14:30 21/09/2019  |  ԼՐԱՀՈՍ2018թ-ի ապրիլ-մայիսին ՀՀ-ում տեղի ունեցավ նոր անկախության հանրաքվե. Փաշինյան
13:56 21/09/2019  |  ԼՐԱՀՈՍՈ՞վ է հերոսը ՀՀ-ում, ո՞վ է այն կերպարը, որին պետք է ձգտեն նմանվել երիտասարդները. Փաշինյան (տեսանյութ)
12:13 21/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ Անկախության տարեդարձի առթիվ վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Վլադիմիր Պուտինից, Դոնալդ Թրամփից, Լի Քեցյանից և այլ երկրների գործընկերներից
11:15 21/09/2019  |  ՄամուլՎարչապետը սպասում է. նա առայժմ չի կարող ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում նշանակել իրեն ցանկալի անձանց. «Ժամանակ»
15:43 20/09/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի մոտ քննարկվել են ճանապարհաշինության ոլորտում ընթացիկ իրավիճակը և հետագա անելիքները
10:07 20/09/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել պետի ԺՊ Արման Սարգսյանին (տեսանյութ)
17:59 19/09/2019  |  ՄեկնաբանությունՍա լավ նորություն է, որ վկայում է տնտեսության մեջ մեծ ակտիվության մասին
11:24 19/09/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը ԱԱԾ տնօրենի և Ոստիկանապետի ԺՊ է նշանակել
00:13 19/09/2019  |  ՄեկնաբանությունՈրոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են եւ իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել. Փաշինյան

Արխիվ

[]