ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հասանովի, Մամեդյարովի կողմից նմանատիպ հայտարարություններն ուղղակի ստիպում են, որ բանակցային գործընթացը հետևողականորեն դոփի տեղում. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) 09/20/2019 20:32 | Քաղաքական
Ինձ համար մարդու կյանքը գերակա արժեք է։ Կարծում եմ՝ պետք է անել առավելագույնը, որ նման կարգի փոխանակումները հնարավորինս շատ լինեն և բանակցություններն էլ տևական ժամանակ չձգձգվեն, որի արդյունքում շատ դեպքերում ունենում ենք տխուր վախճան, ինչպես եղավ Մանվել Սարիբեկյանի դեպքում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում գտնվող երկու հայ գերիներին ԼՂՀ-ում դատապարտված երկու դիվերսանտներով փոխանակելու ադրբեջանական առաջարկին։
«Սա այնքան նուրբ հարց է, որ պետք է քննարկեն երկու կողմերի պաշտպանության գերատեսչությունները։ Գերիների փոխանակում միշտ եղել է։ Վստահ եմ՝ մեր ռազմական գերատեսչությունները քննարկումներ տանում են»,-ասաց ԱԺ պատգամավորը։
Վերջինիս կարծիքով՝ հարցն ընդգրկված կլինի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների սեպտեմբերի 23-ին կայանալիք հանդիպման օրակարգում
«Բնականաբար հարցերի փաթեթում քննարկվում է նաև գերիների, ռազմագերիների փոխանակությունը։ Կարծում եմ և հույս ունեմ, որ մեր արտգործնախարարն անպայման Մամեդյարովի առաջ կբարձրացնի ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի՝ «նվաճողի» շատ ռազմատենչ հայտարարությունը, այն է՝ իրենք պատրաստվում են պատերազմի»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։
Նրա համար զարմանալի է մասնավորապես այն, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որ պատգամավորի խոսքով խոշորացույցով նայում են Հայաստանից դուրս եկող ցանկացած պաշտոնյայի հայտարարություն, անտեսեցին Ադրբեջանի պաշտպանության նախարարի հնչեցրած հայտարարությունը. «Այն ուղղակի, իմ վստահ համոզմամբ, հերթական հարվածն է բանակցային գործընթացին և դա անտեսվեց։ Կարծում եմ Հասանովի, Մամեդյարովի կողմից նմանատիպ հայտարարություններն ուղղակի ստիպում են, որ բանակցային գործընթացը հետևողականորեն դոփի տեղում»,-նշեց պատգամավորը։
Թե ինչ ունենք այսօր բանակցային գործընթացում, կա պրոգրես, թե ռեգրես, պատգամավորի պնդմամբ այդ մասին տեղեկատվություն չունեն. «Այսօր, ինչպես նաև նախկին իշխանությունների ժամանակ, ըստ էության, բանակցային գործընթացի մասին քաղաքական ուժերս ունեինք շատ քիչ տեղեկություն։ Ես չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, բայց փաստ է»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ