ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը քարոզչական հնարքներով փորձում է Հայաստանի ներսում խաղալ մարդկային զգացմունքների վրա. ԱԺ պատգամավոր (տեսանյութ) 09/20/2019 21:21 | Հարցազրույց
«Փաստինֆո»-ն սեպտեմբերի 23-ին կայանալիք Զոհրաբ Մնացականյան և Էլմար Մամեդյարով հանդիպման, Ադրբեջանում գտնվող երկու հայ գերիները ԼՂՀ-ում դատապարտված երկու դիվերսանտների հետ փոխանակելու թեմաների շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանի հետ։
- Այսօր ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում տեղի կունենա Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Ըստ Ձեզ՝ օրակարգում ինչ հարցեր ներառված կլինեն։
- Կարծում եմ՝ կշարունակենք առաջ գնալ այն օրակարգով, որն ի սկզբանե հայտարարել ենք։ Այսինքն՝ որպես առաջին կետ կքննարկվի մթնոլորտի առողջացումը, որից հետո պետք է խոսենք Արցախի վերադարձի մասին բանակցային սեղան և հետո բուն գործընթացի մասին։ Այդուհանդերձ հաշվի կառնվեն վերջին հայտարարությունները, ամառվա որոշակի զարգացումները, Ադրբեջանի կազմակերպած զորավարժությունները և նման այլ դրսևորումներ։ Կարծում եմ՝ կան թեմաներ, որոնց վերաբերյալ արտգործնախարարները հստակ քննարկում կունենան և արդեն հետագայում պարզ կլինի, թե ինչ արդյունքների է դա հանգեցնում, բայց հիմնական շեշտադրումը, իհարկե, վերաբերում է բանակցային գործընթացի շրջանակներում մթնոլորտի առողջացմանը։
- Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարությամբ պատրաստակամություն էր հայտնել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին փոխանակել ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ։ Ի՞նչ եք կարծում հանդիպման ժամանակ այս հարցը ևս կքննարկվի՞։
- Կարծում եմ, որ այս խոսակցությունը նոր չէ։ Ադրբեջանը նախկինում էլ անդրադարձել է այս հարցին։ Սա, ըստ էության, շատ նուրբ հարց է։ Մի կողմից մենք գործ ունենք մարդկային կյանքերի հետ, մյուս կողմից պետք է հաշվի առնենք, որ դիվերսանտները, որոնք մարդասպաններ են և իրենց պատիժը կրում են Արցախի Հանրապետությունում, գտնվում են Արցախի Հանրապետության վերահսկողության, դատական համակարգի հսկողության ներքո։ Այսօր Պաշտպանության նախարարն իր հայտարարության մեջ նշեց, որ կարող են լինել քննարկումներ, բայց այդ հարցը գտնվում է Արցախի Հանրապետության սուվերեն իրավասության տիրույթում։ Պետք է հաշվի առնել, արդյոք Ադրբեջանը պատրաստ կլինի նման հարցեր քննարկել ուղղակի Արցախի հետ, չեմ կարող ասել։ Պետք է նաև հաշվի առնենք, թե Ադրբեջանն ինչ քարոզչական հնարքներ է փորձում կիրառել այս հարցում։ Փորձում է Հայաստանի ներսում խաղալ մարդկային զգացմունքների վրա։ Ադրբեջանի նախագահը նախկինում հայտարարել էր, որ ինքն ամեն գնով հետ է բերելու այդ դիվերսանտներին, և մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի չդառնան նոր Սաֆարովներ, նոր ատելության խոսք չհնչի և կրկին գործընթացը գնա այլ ուղղությամբ։ Այդուհանդերձ պետք է ուշադիր և նրբանկատ լինենք այս հարցի հետ կապված։ Ըստ էության այս հարցի բանակցող, բուն կողմը լինելու են Արցախի Հանրապետության ներկայացուցիչները։
- Այս պահի դրությամբ ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը։
- Իրականում մի քանի հետաքրքիր գործընթացներ են ընթանում։ Նշեմ, որ սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ազգայնական ընդդիմադիր ժողճակատ կուսակցությունն է ցույց կազմակերպելու հայտ ներկայացրել։ Հիմնական թեման շեշտվում է Արցախը։ Կարտոնեն իշխանություններն այդ ցույցը, թե ոչ, դժվարանում եմ այս պահին ասել, այդուհանդերձ հետաքրքիր է արդեն դրա անցկացման հայտը, որովհետև մոտ երկու տարի Ադրբեջանում մասսայական որևէ ցույց չի կազմակերպվել։ Ընդհանուր առմամբ քննարկումները տարբեր են թե՛ ներիշխանական ճամբարում են որոշակի գործընթացներ ընթանում, թե՛ հասարակական տիրույթում։ Նույն Զաքիր Հասանովի հայտարարությունը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ և քանի որ Ադրբեջանը փակ երկիր է, բավական դժվար է գործընթացներ նկատել, բայց դրանք կան։ Նույն Արցախյան հարցում Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը երկրի ներսում դժգոհությունների տեղիք է տալիս, որովհետև, ըստ էության, մարդիկ ավելի շատ սովոր են ռազմատենչ հայտարարությունների և միգուցե նաև դրան հաջորդող գործողությունների, որովհետև պետությունն ու իշխանությունը տարիներ շարունակ հենց այդպես էլ քարոզչություն են իրականացրել։
Զրուցեց Հասմիկ Կոշկարյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից