ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Ջհանգիրյանը արդար է, համարյա՝ սուրբ 09/19/2019 19:27 | Վերլուծություններ
Այսպես` կոչված թավշյա հեղափոխության արդյունքում ակտիվացած կամ որ ավելի ճիշտ է՝ Տեր-Պետրոսյանի կամոք երրորդ կամ չորրորդ շնչառություն ստացած որոշ քաղաքական դեմքերի վարքաբանությանը ցույց է տալիս, որ նրանք հիշողության կորստով են տառապում: Այդ որոշներից մեկը նորանկախ Հայաստանի պատմության թիվ 1 ընտրակեղծարար և այդպիսով ընտրական ինստիտուտը Հայաստանում արմատից, հիմքից աղտոտած, Գագիկ Ջհանգիրյանն է, որն այսօր սրբի դիմակ է հագել, թեպետ ճիշտ և ճիշտ այն գայլին կնմանի, որին գառ են պահ տվել: Դա կվկայեն մեր կողքին ապրող և հիշողության կորուստ չունեցող շատ-շատերը:
Բայց եկեք տեսեք, որ Վճռաբեկ դատարանը երեկ բավարարել է Գագիկ Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը, որով նա պահանջել էր բեկանել տարիներ առաջ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը եւ արդարացնել։ Դատարանն արդարացրեց նրան, որ այս դեպքում՝ նույնն է, թե՝ սրբացրեց… Իր վրա վերցնելով ողջ պատասխանատվության բեռը Գագիկ Ջհանգիրյանի կատարած և կատարելիք անիրավությունների…
Այն, որ հենց Գագիկ Ջհանգիրյանն է հիմք դրել ընտրակեղծարարությանը Հայաստանում, կարծում եմ, երկու կարծիք լինել չի կարող: Հակառակ կարծիք կարող են ունենալ, թերևս միայն երիտիշխանավորները՝ այն պարզ պատճառով, որ Ջհանգիրյանի կյանքի այդ փուլում դեռ ծնված չեն եղել, նրա զինդատախազ աշխատած տարիներին՝ բանակ չեն զորակոչվել, կամ էլ՝ դեռ մանուկ են եղել:
Պատկերացնու՞մ եք երկիրն իր բնականոն հունից, օրինականության ռելսերից թեքած ու շեղած այս հիմնադիր-ընտրակեղծարարը մանկուրտիզմով է տառապում և համարձակվում է այս ոլորտում իրենից ավելի մեղավորի մատնացույց անել՝ մոռանալով, որ ոլորտի գուրուն է ինքը:
Ի դեպ, այն, ինչի համար նա վճռաբեկ բողոք էր ներկայացրել և արդարացվեց, թերևս, Գագիկ Ջհանգիրյանի բաց գործունեությունն է, մինչդեռ նա հայտնի է, որպես ստվերային կերպար: Մարդ, որի հետ փոխշփումից խուսափել են, որը տարիներ լինելով զինդատախազ, որպես իր մասին հիշողություն թողել է դաժանությունն ու նենգությունը: Մարդ, որի դաժանության բնութագրիչ որպես հիշատակվում է անձնական բանտ ունենալը:
Զարմանքից քար կտրելու բան է, թե ոնց կարելի է ունենալ դատարանով արդարացված Ջհանգիրյան, որը եկել ու դատական համակարգը վերակազմավորելու, վերաշինելու մասին է խոսում: Ասում է՝ ոչ միայն դատական, այլև՝ ողջ իրավապահ համակարգը վերաշինման կարիք ունի՝ այսպիսով ուղղակիորեն առաջարկելով Փաշինյանին իր ծառայությունները իրավական ոլորտում:
Մարդ, որն իշխանության ներկայացուցչի, այսինքն, իր գործը կատարող ոստիկանների նկատմամբ բռնություն է կիրառել / ՀՀ քր օր. 316-րդ հոդվածի 1-ին մաս/՝ մեկին ձեռքով հարվածել, ֆիզիկական ցավ պատճառել, պատռել մեկ այլ աշխատակցի համազգեստը և եկել, այսօր խոսում է իրավապահ համակարգը կարգի գցելու՞ց:
Ըստ էության, Գագիկ Ջհանգիրյանը տարիներ շարունակ չի կարողացել մարսել ՀՀ առաջին նախագահի պատիժը: Բանն այն է, որ 1996-ին Տեր-Պետրոսյանը՝ նրան խոստացված արդարադատության նախարարի պաշտոնում մեկ ուրիշին նշանակեց, այդպիսով զսպելով մեծ ամբիցիաներ և ախորժակ ունեցող Ջհանգիրյանի ախորժակը: Հիմա երևի Լևոնը որոշել է Նիկոլի միջոցով քավել իր մեղքը, ի վերջո, կյանքի 64-րդ տարում բաշխելով Ջհանգիրյանին իր ուզածը, որն ըստ լուրերի՝ մեկ արդարադատության նախարարի, մեկ գլխավոր դատախազի, մեկ էլ՝ այս ոլորտի մոնստր կառույցի ղեկավարի պաշտոնն է
Բայց իրավապահ համակարգը վերաշինելու գործընթացի մասին, երբ Ջհանգիրյանն է խոսում, զգուշացեք, վախեցեք, քանի որ իրավապահ ոլորտում սեփական բանտ ունեցողը ողջ երկիրն է պատրաստ վերածել բանտի:
Ի դեպ, ազնվության ու արդարության թեմայով բարոյախոսի դեր ստանձնած Գ. Ջհանգիրյանը, լրատվամիջոցների ներկայացմամբ Մոնումենտի կանաչ տարածքների հաշվին առաջին և ամենամեծ առանձնատան տերերից է, որն, ըստ լուրերի՝ 20000 դոլարով վարձով է տալիս:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ