ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վանեցյանը ունի մի ռեսուրս, որը չունի Փաշինյանը. քաղտեխնոլոգ 09/18/2019 16:12 | Քաղաքական
«Աշխարհում ընդունված է, որ երբ հատուկ ծառայությունների ղեկավարը հրաժարական է տալիս, հրապարակվում է չեզոք տեքստ, իսկ այս դեպքում տեքստը ոչ այնքան հրաժարականի, որքան դուռը շրխկացնել էր։ Իսկ դա կատարվում է միայն մեկ դեպքում ՝ երբ փակվում է մի ժամանակահատված եւ բացվում է մեկ այլ ժամանակահատված »,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ուժային կառույցներում հրաժարականներին, եւ, մասնավորապես, ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին։
Այս հեռացումը, ըստ քաղտեխնոլոգի , էականորեն կարող է փոխել Հայաստանի ներքաղաքական դաշտը։ Հետհեղափոխական մեկ ու կես տարվա ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտը 2 բեւեռի էր բաժանված՝ սեւ եւ սպիտակ կամ հեղափոխական՝ ձեւավորված վարչապետի շուրջ եւ այսպես ասած, հակահեղափոխական՝ ձեւավորված 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ։
«Խնդիրը նրանում է, որ 2-րդ նախագահի շուրջ ձեւավորված բեւեռը չի կարող ընկալվել որպես այլընտրանքային զարգացող բեւեռ, իսկ ահա Վանեցյանի պարագայում, եթե նա մտնի քաղաքականություն, ինչը նա ոչ հերքեց, ոչ հաստատեց, կարող է օբյեկտիվորեն դառնալ վարչապետին այլընտրանք, բայց դեպի առաջ նայող այլընտրանք»,-կարծում է քաղտեխնոլոգը։
Արմեն Բադալյանը սրանով է բացատրում վարչապետի մամլո խոսնակի շատ կոշտ պատասխանը Վանեցյանի հայտարարության տեքստին։ Ըստ նրա, սրանով առաջին անգամ փորձ կատարվեց Վանեցյանին կապել նախկին համակարգի հետ, նաեւ փորձ կատարվեց Վանեցյանին ներկայացնել որպես խամաճիկ. «Ինչո՞ւ, որովհետեւ նրանք հասկանում են, որ Վանեցյանը, քաղաքականություն մտնելու դեպքում ունի համապատասխան ռեսուրսներ»։
Անդրադառնալով ռեսուրսներին՝ քաղտեխնոլոգը շեշտեց, որ թե վարչապետը, թե Վանեցյանը ժողովրդի որոշակի հատվածի աջակցությունն ունեն. «Այս պահի դրությամբ գուցե Փաշինյանը Վանեցյանից ավելի մեծ հեղինակություն ունի, բայց միտումն այն է, որ մեկի վարկանիշն իջնում է, մյուսինը, եթե չբարձրանա էլ, ստատիկ վիճակում կանգնած է»։
Մյուս ռեսուրսը , ըստ քաղտեխնոլոգի վարչականն է, որը ունի Փաշինյանը, բայց Վանեցյանն էլ իր հերթին պետական համակարգի հետ հարաբերություններ ունի։ Վանեցյանը նաեւ ի պաշտոնե տեղեկացված է եւ, ըստ Բադալյանի, ամենակարեւոր ռեսուրսը՝ աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցությունն է, որը այս պահին Վանեցյանն ունի, Փաշինյանը՝ ոչ։
«Տեսանելի որեւէ աջակցություն վարչապետը չունի։ Ռուսաստանի հետ հարաբերությունները , մեղմ ասած, խնդրահարույց են, ԵՄ-ն ուղղակի հաշվի չի առնում Փաշինյանին , ԱՄՆ-ի դեպքում էլ Թրամփի աշխատակազմը որեւէ տեսանելի աջակցություն չի ցուցաբերում ՀՀ իշխանություններին, մինչդեռ ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանը ունի ռուսական կողմի աջակցությունը, որովհետեւ առանց այդ աջակցության նա չէր կարող այդ ժամանակահատվածում զբաղեցնել այդ պաշտոնը եւ ռուսների հետ ունենալ աշխատանքային հարաբերություններ»։
Ըստ քաղտեխնոլոգի, էական է ճիշտ եւ ժամանակին օգտագործել ունեցած ռեսուրսները։ «Ենթադրում եմ, որ այդ ռեսուրսները արագ պետք է կապիտալիզացվեն։ Չի բացառվում , որ դա կարող է տեղի ունենալ մինչեւ Արցախի նախագահական ընտրությունները»,-կարծում է Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ վարչապետ Փաշինյանը մամլո ասուլիսի ընթացքում հայտնեց, որ քննարկել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ՝հրաժարականի հարցը, որից րոպեներ անց ԱԱԾ տնօրենը իր հրաժարականի դիմումը ներկայացրեց։ «Մենք կարող ենք գալ հետեւյալ եզրակացության, երբ վարչապետը խոսում է ԱԱԾ տնօրենի հրաժարականի մասին, բնականաբար, քննարկում է տեղի ունենում նաեւ դիմումի բովանդակության վերաբերյալ, բայց, երբ վարչապետը ծանոթ չէ դիմումի բովանդակությանը, նշանակում է, որ նա չէր սպասում, որ դիմումը պետք է ներկայացվի հենց այդ պահին»,-նշում է քաղտեխնոլոգը։
Արմեն Բադալյանը շեշտում է՝ քաղտեխնոլոգիայի տեսանկյունից Վանեցյանին գրագետ գործեց, նրան հաջողվեց այսպես ասած, «ջրել» Փաշինյանի ասուլիսը եւ իր հրաժարականի տեքստը դարձնել թոփ թեմա։ «Լրատվական դաշտում այդ օրը խոսում էին միայն Վանեցյանի դիմումի բովանդակության մասին։ Մյուս կարեւոր փաստը, երբ ԱԱԾ տնօրենը հրաժարական է տալիս եւ մեկ օրից ավելի է՝ նրա փոխարեն նոր նշանակում չի արվում, նշանակում է վարչապետի հայտարարությունը, թե ինքը դրան պատրաստ էր, նույնպես իրականությանը չի համապատասխանում»։
Իսկ հայտարարության բովանդակությանը մեկ բան է նշանակում՝ գնահատական Փաշինյանի աշխատանքին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ