ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա այն ճանապարհն է, որը մեզ ուղղակի տանում է դեպի կամայականություն և միանձնյա կառավարում. Լարիսա Ալավերդյան 09/17/2019 11:45 | Քաղաքական
Դա ակնհայտորեն փորձ է կամ հայտարարություն` Սահանադրության մի քանի հոդվածների խախտելու մասին: «Փաստինֆո»ի հետ զրույցում ասել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հկ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշման վերաբերյալ ԱԺ-ում Արարատ Միրզոյանի հայտարարությանը:
«Արարատ Միրզոյանի այս հայտարարությունն առնվազն ցույց է տալիս, որ ԱԺ խոսնակը պատրաստ է ոտնահարել կամ խախտել ՀՀ Սահմանադրության մի քանի հոդվածներ: Ընդ որում այդ հոդվածները տարբեր տեղերում են: Դա վերաբերում է և՛ առաջին գլխի հոդվածներին, որը վերաբերում է ընդհանուր առմամբ ՀՀ դատաիրավական համակագին, և՛ մարդու իրավունքներին: Դա ակնհայտորեն փորձ է կամ հայտարարություն է Սահանադրության մի քանի հոդվածների խախտման, արհամարհման, անտեսման մասին:»,- նշեց Լ. Ալավերդյանը:
Նրա դիտարկմամբ՝ դա նորություն չէ, այլ շարունակությունն է այն գործընթացների, առնվազն այն գաղտնալսման մեջ հնչեցված հրամանների՝ դատավորների կամ դատարանների վերաբերյալ:
«Սա այն ճանապարհն է, որը մեզ ուղղակի տանում է դեպի կամայականություն և միանձնյա կառավարում,ինչը վերին աստիճանի վտանգ է: Խոսքը գնում է ոչ թե այս կամ այն իշխանության վտանգի, այլ երկրի անվտանգության խնդիրներն են այստեղ արծարծվում»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք դատավոր Աննա Դանիբեկյանը նման ճնշման պայմաններում կկարողանա անաչառ որոշում կայացնել, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ինքը նույնպես եղել է նման իրավիճակում և կարողացել է:
«Ես եղել եմ մոտավորապես նման իրավիճակում և կարողացել եմ կայացնել իրավունքից բխող որոշումներ, խնդիրների լուծում և այլն: Պատկերացնում եք, չէ՞, մենք խոսում ենք այն ժամանակների մասին, երբ նախագահում էր այսօրվա մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը »,- ասաց իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ այսօր Աննա Դանիբեկյանի անձնական խնդրից բացի, խնդիր է ՝ արդյո՞ք նա իրապես կապացուցի, որ երկրում կա դատական համակարգ, որը չի ենթարկվում կամայական որոշումների, որոնք որ իջեցվում են վերևից, գրեթե հրամայական տեսք են ընդունում:
«Այս առումով այդ բոլոր հայտարարությունները խոսում են պետական մտածելակերպի բացակայության մասին՝ լինի դա Արարատ Միրզոյանը, լինի դա մի քանի նախադասություններով գործող Վարչապետի արտահայտած մտքերը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը՝ հորդորելով գործել միջազգային իրավունքի նորմերի համաձայն:
«Ամեն անգամ, երբ որ ոտնահարվում է այս կամ այն օրենսդրության կամ օրենքի նորմը, ասում են, որ սա եղել է հին իշխանությունների մեղքով:Գոնե կան միջազգային իրավունքի այնպիսի սկզբունքներ, որոնք որ պարտադիր են իշխանությունների համար»,- ասաց իրավապաշտպանը:
Անդրադառնալով՝ Վարչապետի ասուլիսի ժամանակ հնչած հայտարարությանը, որի համաձայն Միքայել Մինասյանը կներգրավվի քրեական գործով, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ դա, փաստորեն, նույնպես հրաման է:
«Մենք իմանում ենք իրավական կամ գալիք՝ դեռ չսկսվածը:Մեզ տրված չէ դա իմանալ: Այսինքն՝ մենք պետք է լսենք այն, ինչ ասվում է ՝ նախքան գործընթացը սկսելը, նախքան մեղադրանքն ապացուցելը: Ամբողջ մեղքերի ցուցակը հրապարակեց գործող վարչապետը: Արդյո՞ք դա է իրավական պետությունը, և արդյո՞ք դա բնութագրում է իրավական պետության ղեկավարի կեցվածքը կամ խոսքը»,- ասաց Ալավերդյանը:
Նա նաև հայտնեց իր ափսոսանքը. «Ես այնքան ափսոսում եմ, որ մենք՝ թողած ճանապարհը, որը տանում է դեպի տաճար, դեպի իրավական պետության կառուցումը, իսկ այդպիսի հնարավորություն, ի վերջո թեկուզ վստահությունը, որը ստացել է Վարչապետը, կար: Այդ նախադրյալները կային: Թեկուզ և չունեի մեծ հույսեր, որովհետև գիտեի, որ ո՛չ իր թիմը, ո՛չ ինքը չունեին այն փորձառությունը, այն գիտելիքները, այն ունակությունները, որը պահանջվում է այնպիսի երկրին, ինչպիսին Հայաստանն է՝ կառավարման համար, բայց կարող էին օգտագործել փորձագետների, գիտնականների այն հարուստ շտեմարանը, որը Հայաստանում կա: Ցավոք սրտի՝ դա չարվեց: Ամեն ինչը գնում է իրենց քաղաքական գործիչ համարող, պատեհ առիթով պատգամավոր դարձած կամ կառավարության այս կամ այն պաշտոնը գրաված անձի համար: Դա ոչ այնքան քաղաքական գործընթաց է, որքան անձնավորված և խմբակային շահի դրսևորում: Ես կցանկանայի, որ մեր իշխանություններն այս 1,5 տարին օգտագործեին ունակություններ ձեռք բերելու համար, սթափվելու, լուրջ վերաբերվելու համար: Առայժմ դա տեղի չի ունեցել»,- ասաց Լ.Ալավերդյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից