ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռ․ Քոչարյանի կալանավորման հիմքերը չեն վերացել․ մեղադրող կողմն առարկեց միջնորդության դեմ 09/17/2019 15:10 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` այս պահին մեղադրող կողմն առարկում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության դեմ։ Ավելի վաղ հայտնել ենք, որ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին Քոչարյանի նկատմամբ կիրառել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց կամ այլընտրանքային խափանման միջոց գրավ։ Նշենք, որ բոլոր ամբաստանյալների պաշտպանները միացան ներկայացված միջնորդությանը։
Մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանը իր ելույթում նշեց, որ այն հանգամաքնները, որոնք ներկայացվեցին պաշտպանների կողմից, քննության առարկա են դարձվել Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի որոշմամբ․ «Եվ պատահական չէ, որ դրանց հիման վրա էլ Դուք եւս կայացրել եք որոշում՝ խափանման միջոցը անփոփոխ թողնելու մասին»,-դիմեց նա նախագահող դատավորին։
Պետրոս Պետրոսյանը հիշեցրեց, որ քննության եւ վիճարկման առարկա են դարձվել այն հանգամանքները, որ կալանավորումը վերացնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը որեւէ գործողություն չի իրականացրել անօրինական ազդեցություն գործադրելու կամ քննությունից խուսափելու համար․«Երբ նշվում է, որ առողջական խնդիրներ ունենալով պայմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանը դիմել է վարույթն իրականացնող մարմնին՝ երկրից բացակայելու համար, այս հանգամանքները պետք է մեկուսի չդիտարկել, քանի որ ավիատոմսեր ամրագրելու հանգամանքը մեզ հայտնի է դարձել այլ աղբյուրներից, ոչ թե իրենցից, հետեւաբար՝ վարույթն իրականացնող մարմինը, դա դիտարկելով որպես խուսափելու փորձ, ինքն է նախաձեռնել խափանման միջոց կիրառելու գործընթացը»,-նշեց նա։
Ըստ դատախազի՝ պաշտպանների կողմից վկայակոչված այն հանգամանքը, որ պետք է հաշվի առնել մեղադրյալի անձը, մեղադրողի կողմից գնահատվել է ինչպես Վճռաբեկ դատարանի, այնպես էլ ՄԻԵԴ-ի որոշումների համատեքստում․ «Միայն այն հանգամանքը, որ անձը նախկինում զբաղեցրել է պետական պաշտոն, եւ դրանով պայմանավորված՝ ունի կապեր՝ թե ՀՀ ներսում, թե դրսում, Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրահանգմանը, որ գործով անցնող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկերը մեծ են։ Այդ հիմքերը կային, եւ շարունակում են առկա լինել»։
Պետրոս Պետրոսյանը նշեց, որ քրեկան գործով անցնող անձանց ցուցմունքները իրենց համակցության մեջ մեղադրանքի կողմը գնահատել է որպես մեղադրանքը հիմնավորող էական փաստական հիմքեր․ «Եվ ի հավելումն սրան՝ նշեք, որ պաշտպանական կողմից ՍԴ որոշման հետ կապված հակասական իրավիճակ ներկայացվեց։ Բայց ՍԴ-ի կողմից որեւէ նորմի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը քննության առարկա դարձնելը այդ դատարանում գործի քննությունը դադարեցնելու հիմք չէ»։
Ելույթ ունեցավ նաեւ Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը, ով, անդրադառնալով պաշտպանական կողմի այն հայտարարությանը, թե այս գործով իրավական գործընթաց տեղի չի ունենում, պնդեց հակառակը․«Ես պնդում եմ, որ մենք իրավական կողմը դեռ դատական քննության փուլում ենք տեսնելու։ Հայտարարություններ են արվում, թե ցուցմունքները այս մեղադրանքների հետ չեն առնչվում, չեմ պատրաստվում առաջ ընկնել եւ բացահայտել դրանց կապը, բայց պնդում եմ, որ դրանց կապը մենք դեռ տեսնելու ենք։ Եվ ավելին, ոչ իրավական բնույթի են հակառակ կողմի հայտարարությունները, որոնք բխում են մամուլի հրապարակումներից կամ օդից կախված հայտարարություններից»։
Նշենք, որ միջնորդության քննարկման ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը հայտարարեց, որ կան օդից կախված տեղեկություններ, թե որոշ մարդիկ այսօրվա որոշումից առաջ այցելել են դատավոր Աննա Դանիբեկյանին։ Այս հայտարարության դեմ առարկեց մեղադրող կողմը, ինչը ընդունեց պաշտպանական կողմը, եւ այդ հայտարարությունը հանվեց։
Երեւան քաղաքի դատախազի խոսքով՝ կալանավորման հիմքերի հետ կապված պաշտպանության հայտարարությունները հակասական են․ «Նշում են, որ քննությունից խուսափելու կամ ազդեցություն գործադրելու ռիսկերը կախատեսկան են, բայց եւ հավելում, որ Դատախազսությունը երբեւէ չի մեջբերել մի դեպք, երբ ներգործած կլինեն։ Այսինքն՝ պաշտպանության կողմը ընդունում է, որ դրանք կանխատեսական են, բայց ուզում է, որ ներկայացնենք ռեալ հիմքե՞ր։ Կալանավորման հիմքերը եղել եւ շարունակում են մնալ կանխատեսական, դրանք վերացական չեն, դրանք հիմնվել են Ռոբերտ Քոչարյանի անձի, բնութագրի, շփումների, կապերի, նրա՝ ՀՀ-ից դուրս գալու հաճախականության, քրեական գործով անցնող անձնաց հետ նրանց նախկին կապի, քրեական գործի անջատված եւ նախաքննությունը շարունակող մայր քրեական գործի վրա»։
Ըստ դատախազի՝ մայր քրեական գործով դեռեւս գնահատականներ են տրվելու պաշտոնատար անձանց գորոծղությունների, որոնք ուղիղ կամ ոչ ուղիղ կապի մեջ են գտնվել Ռոբերտ Քոչարյանի հետ․ «Դեռ կհետազոտենք այդ ցուցմունքները, եւ նոր կկարողանանք գնահատական տալ՝ ում ցուցմունքն է իրականությանը համապատասխան, ումը՝ ոչ։ Մենք պնդում ենք, որ կալանավորման հիմքերը սույն գործում առկա են, չեն վերացել։ Այդ հիմքերը ռեալ են, եւ Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ գտնվելը լուրջ վտանգներ է ներկայացելու ինչպես սույն քրեական գործի, այնպես էլ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի համար»,-ամփոփեց Գեւորգ Բաղդասարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ