ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թավշե արքան մերկ է. Ավետիք Չալաբյան 09/17/2019 10:46 | Վերլուծություններ
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ԱԱԾ տնօրենի հրաժարականի վերաբերյալ հայտարարություն է տարածել.
«Հանս-Քրիստիան Անդերսենի հայտնի հեքիաթում, աներևույթ բայց թանկ «զգեստ» կրող արքան իր շքախմբի հետ երկար ճեմում է սեփական քաղաքի փողոցներով, հպատակների ամբոխի հիացական բացականչությունների ներքո, մինչև վերջապես մի մանչուկ պատռում է կոլեկտիվ հալուցինացիայի շղարշը, և սկսում է գոռալ, որ արքան մերկ է։
Դանդաղ, բայց հետևողական, մարդիկ սկսում են ուշքի գալ, և բնականաբար, պատճառաբանություններ որոնել, թե ինչպես իրենք կարող էին չնկատել այդպիսի մի ակնհայտ բան, իսկ «մերկացված» արքան էլ անփառունակ հեռանում է։
Այն, որ մեր «թավշե արքան» մերկ է, մեզ ակնհայտ էր դեռևս անցյալ տարվա կեսերից, ոմանց՝ էլ ավելի շուտ։ Այն, որ այդ մերկությունը վաղ թե ուշ ակնհայտ է դառնալու բոլորին, ևս կասկած չէր հարուցում։ Դրա մասին խոսում էին բազմաթիվ իրատես «մանչուկներ», բայց մեր բարեսիրտ մարդկանց մեծ մասը վանում էին իրենցից այդ միտքը՝ չէ որ «թավշե արքան» վերջին հույսն էր՝ նախկինների ռեժիմը անվերադարձ մերժելու, անխտիր բոլոր մեղավորներին պատժելու, թալանած բոլոր փողերը հետ բերելու, և ի վերջո՝ մեր տառապած երկրում հավերժական արդարության արքայություն հաստատելու։
Այն, որ այս ամենը պրիմիտիվ ուտոպիա է, մանրամասն նկարագրված Ջորջ Օրուելի և Այն Ռանդի խորաթափանց գրքերում, շատերի համար էական չէր (շատերը թերևս այդ գրքերը չէին էլ կարդացել, բայց նույնիսկ կարդացողներն էին մոռացել)։ Այն, որ այս ամենի միջով աշխարհի բազմաթիվ երկրներ են անցել, և եկել նույն դառը հետևանքների (վկան՝ Կուբան կամ Վենեսուելան), ևս էական չէր։
Այն, որ այս ամենը կարող է նաև ողբերգական ավարտ ունենալ, մարդիկ առավել ևս փորձում էին իրենցից հեռու վանել՝ ինչպես կարող է վատ վերջանալ մի բան, որ այդպես լավ էր սկսվել (թեև մեր հետ դա բնավ առաջին անգամ չի տեղի ունենում, բավական է հիշել ՀՀՇ թռիչքն ու անկումը)։ Մարդիկ պատրաստ են համառորեն կառչել իրենց պատրանքներից, և չտեսնել իրականությունը, դա, ցավոք, ժամանակակից աշխարհում տարածված պարադոքսալ իրողություն է։
Երեկ սակայն, այդ կոլեկտիվ հալուցինացիայի շղարշը պատռեց ոչ թե ևս մեկ հերթական «մանչուկ», այլ գործող իշխանության առանցքային ֆիգուրներից մեկը՝ ամենազոր ԱԱԾ պետը։ Նա ոչ միայն ասաց, որ «արքան» մերկ է, այլև որ ինքը այլևս չի կարող գտնվել այդ «արքայի» կողքին, քանի որ մերկ, բայց ինքնահավան ու ինքնասիրահարված այս շարասյունը տանում է մեր պետականությունը դեպի անկառավարելի փորձություններ։
Կարելի է տարբեր կերպ գնահատել նրա այս կոշտ ապահարզանը, դրանում օտարերկրյա հետք տեսնելով (թերևս այն կա), կամ սեփական քաղաքական ամբիցիաներին վերագրել (ևս չի բացառվում), սակայն հիմքում մի ակնհայտ փաստ է՝ «թավշյա» իշխանության խոհանոցում հայտնված հայ կադրային սպան ի վերջո գիտակցել է այդ իշխանության ողջ «մերկությունը»՝ մակերեսայնությունը, կարճատեսությունը, կամակորությունը, անհետևողականությունը, թերևս նաև այն օտար ազդեցությունները, որոնք կան այդ իշխանության վրա, և որոնք նրան տանում են անխուսափելի անկման ճանապարհով։ Գիտակցել է, և որոշել է այս փուլում լվանալ ձեռքերը, ապագայում իրեն գործողությունների ազատություն թողնելու նպատակով։
Ի՞նչ է տեղի ունենալու հիմա։ Իշխանության առաջին արձագանքը լինելու է մերժողական (և արդեն եղել է), փորձելով նվազեցնել այս իրադարձության դերը և կարևորությունը, «ինքդ ես մերկ» պիտակավորում իրականացնել, բացահայտելով հեռացող ԱԱԾ պետի մասին «պիկանտ» դրվագներ, և այլն։ Սակայն ակնհայտ է, որ այս հրաժարականը արդեն իսկ շոկային ազդեցություն է թողել ողջ իշխանական համակարգի վրա, և որ նրան հետևելու են այլ հրաժարականներ՝ մի կողմից, սկսելու են հեռանալ պետական կառույցում մնացած այն խելամիտ գործիչները, որոնք հասկանում են, որ այս իշխանությունը գնում է ինքաոչնչացման ճանապարհով, և նրա կողքին մնալը այլևս հղի է ծանր հետևանքներով։
Մյուս կողմից, փախնելու են նաև այն նորելուկ «քաղաքական առնետները», որոնք մեկ տարի առաջ իրենց համար տեսան սրընթաց քաղաքական կարիերայի հնարավորություն, սակայն որոնց հույսերը հիմա արագորեն ի դերև են գալիս։ Իշխանությունը դրան պատասխանելու է հռետորաբանության կոշտացմամբ, խաղի մեջ է մտցնելու ակնհայտ մարգինալ ուժեր (որոնք ևս խիստ ակտիվացել են վերջին շաբաթներին), փորձելու է գնալ ռեպրեսիաների և էլ ավելի հոգեցունց քայլերի, հասարակության արմատական հատվածը ևս մեկ անգամ իր շուրջը համախմբելու, և անկասելի անկումը կանխելու համար։ Սա կարող է ավարտվել արագ, կամ ձգվել երկար, բայց արդեն ակնհայտ է, որ առաջիկա օրերին և ամիսներին մեզ նոր ցնցումներ են սպասում, մինչև վերջնական հանգուցալուծում։
Ի՞նչ ենք անելու այս իրադրությունում մենք։ Մեզ համար կարևորագույն ազգային արժեքը մեր պետականությունն է, և մեր նպատակն է թույլ չտալ, որ այս իշխանությունը, օգտագործելով հասարակության մեջ կուտակված արդար դժգոհությունը նախկին իշխանությունից, խարխլի այդ պետականության բուն հիմքերը, ինչպես նա տարբեր ձևերով փորձում էր անել վերջին մեկ տարվա ընքացքում։
Մեր նպատակն է նաև, որ այս իշխանության անխուսափելի հեռացումը ապագայում չբերի մեր պետականության համար անշրջելի կորուստների, տեղի ունենա խաղաղ և օրինական, և բերի երկրում ժողովրդավարական հասարակարգի և օրինականության ամրապնդման, այլ ոչ թե դիկտատուրայի և ռեպրեսիաների նոր ալիքի, կամ պատերազմի նոր սրացման։
Ուստի մենք աշխատելու ենք համախմբել մեր հասարակության պետականամետ, առողջ և իրատես հատվածը, ինչպես նաև համագործակցել այլ առողջ և իրատես ուժերի հետ, հակազդելու այս իշխանության հետագա արկածախնդիր դրսևորումներին, և ապագայում նաև խաղաղ անցում կատարելու դեպի «հետհեղափոխական» կառավարման ժամանակաշրջան։ Մինչ այդ, բոլորիդ ցանկանում եմ խաղաղ օր, և սթափ ու իրատեսական մտքեր»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից