ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օրինագիծն անշարժ գույքի կադաստրային արժեքը և ոչ թե գույքահարկը «հաշվելու» մասին է. ամեն դեպքում, բարձրարժեք գույքի հարկը մի քանի անգամ կարող է բարձրանալ 09/17/2019 17:07 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի խորհրդարանն անցած շաբաթ առաջին ընթերցմամբ քննարկեց և ընդունեց հանրության որոշ շրջանակներում «գույքահարկի օրենք», «շքեղության հարկի օրենք» անունը ստացած նախագիծը։ Իրականում այն անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման մասին է։ Այս մասին հայտնում են Կադաստրի կոմիտեի լրատվությունից։
Փաստաթղթի պաշտոնական անվանումն է՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենք և, ինչպես Ազգային ժողովի ամբիոնից իր ելույթում պարզաբանեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ «այս օրենքի ընդունումը դեռևս չի նշանակում որևէ հարկի բարձրացում. ուղղակի սրանով ամրագրում ենք, թե պետությունը կամ հանրությունը ինչպես են շուկայականին, ընդհանրացված կամ խոշորացված՝ մոտարկված կերպով գնահատելու անշարժ գույքը»։ Այսինքն, այս օրինագիծը ոչ թե անշարժ գույքի հարկ սահմանելու, այլ ներկայումս գործող հնացած, շուկայականից խիստ տարբերվող կադաստրային արժեքները իրական, շուկայականին մոտարկված արժեքին համապատասխանեցնելու մասին է։
Այնուամենայնիվ, ՀՀ կառավարության քաղաքականությունը ենթադրում է հարկային մուտքերի ավելացում բարձրարժեք գույքերի հարկման մասով, և այս օրինագծին զուգահեռ մշակված մեթոդաբանությունը ենթադրում է բարձր արժեք ունեցող գույքի կադաստրային արժեքի էական, շուկայական արժեքին համահունչ բարձրացում։ Դա հիմք կդառնա, որպեսզի կառավարությունը՝ կիրառելով անշարժ գույքի պրոգրեսիվ հարկման մեխանիզմներ և ապահովելով հարկային բեռի արդարացի ու համարժեք բաշխում, հանդես գա բարձրարժեք գույքի հարկը բարձրացնելու նախաձեռնությամբ։ Ինչ վերաբերում է ոչ բարձրարժեք գույքին, կառավարությունը հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկելու է, որպեսզի սոցիալապես խոցելի խմբերը հարկի որևէ բարձրացում չզգան, իսկ միջին խավի դեպքում այն չնչին լինի։
2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքից բխում է, որ ներկայումս գործող երկու առանձին՝ հողի և շինության հարկատեսակները պետք է միավորվեն մեկ՝ «անշարժ գույքի հարկի» մեջ ։ Նպատակներն են՝ միասնական հարկի ամրագրումով պարզեցնել անշարժ գույքի գնահատման և հարկման ընթացակարգերը և մշակված մեթոդաբանությամբ ունենալ կադաստրային գնահատման շուկայականին մոտարկված համակարգ, ինչն իրականացվել է այս նախագծով։
Արդյունքում կվերացվի այսօր գոյություն ունեցող կադաստրային արժեքների և իրական շուկայի միջև եղած հսկայական և անընդունելի տարբերությունը, պետական և համայնքային հողերը կօտարվեն կամ վարձակալության կտրվեն շուկայականին մոտարկված տրամաբանությամբ, կշրջանառվեն պարապուրդում գտնվող արտադրական և ոչ միայն արտադրական գույքերը, կդյուրացվի հարկային վարչարարությունը, կունենանք գնահատման մրցունակ և միասնական համակարգ։
Օրենքի ընդունումից հետո կամրագրվեն հողի և շինության 1 քմ մակերեսի բազային արժեքներ, Հանրապետությունում այս պահին կադասատրային տարածագնահատման 16 գոտիների փոխարեն կամրագրվի նման 20 գոտի, ինչն է'լ ավելի հասցեական կդարձնի այն, կսահմանվեն հարկման բազայի նոր չհարկվող շեմը և այն միջակայքերը, որոնց նկատմամբ կիրառվելու են դրույքաչափերը և, վերջապես, հարկման նոր դրույքաչափերը։
Օրենքի՝ գործողության մտնելու ժամկետ է ամրագրված 2021 թվականի հունվարի 1-ը։ Իսկ մինչ այդ կառավարությունը պետք է խորհրդարան ներկայացնի չհարկվող շեմն ու դրույքաչափերը սահմանող նախագծեր։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից