ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի իշխանության ներկայացուցիչները համագործակցում են Ռուսաստանի կողմից հետախուզվող Պավել Անդերսոնի հե՞տ. 09/16/2019 19:50 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում «առերևույթ» հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործը պետության պատասխան քայլն էր նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի կողմից «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի դեմ ներկայացրած հայցադիմումի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արմեն Գեւորգյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նշենք, որ խոսքը վերաբերում է Երևան քաղաքի Բուզանդի փողոցի՝ հանրային շահ ճանաչված հատվածն իրացնելու գործընթացում առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ քրեական գործին, որի մասին հայտնի դարձավ սեպտեմբերի 13-ին՝ Արմեն Գեւորգյանի կողմից ներկայացված հայցադիմումից օրեր անց։
Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է՝ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը սեպտեմբերի 2-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի եւ փաստաբան Մուշեղ Շուշանյանի։ Հայցադիմումի պատճառ է դարձել օգոստոսի 7–ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում փաստաբան Մուշեղ Շուշանյանի, ինչպես նաեւ Ջուլհակյանի հնչեցրած մտքերը առ այն, թե հստակ տեղեկություններ կան, որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն է ներգրավված եղել, մասնակցել կոռուպցիոն գործընթացներին։ Ա.Գեւորգյանը դատական կարգով պահանջել է, որ պատգամավորն ու փաստաբանը հերքեն վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները, հրապարակային ներողություն խնդրեն և փոխհատուցեն՝ պատճառված բարոյական վնասի համար, ինչպես նաեւ արձանագրվի իր անմեղության կանխավարկածի խախտումը։
Մինչ դատական մարմինները կլսեն հայցը՝ 2012թ. www.hetq.am ինտերնետային կայքում հրապարակված՝«Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին» վերտառությամբ հոդվածին հիման վրա՝ իշխող ուժի պատգամավորի հայտարարությունները հիմք ընդունելով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՔԾ-ին։
«Իմ խորին համոզմամբ, դա պետության արձագանքն էր մեր ներկայացրած հայցադիմումին։ Դրանով ընդամենը փորձ է արվում լռեցնել պարոն Գեւորգյանին, ինչը, ինչպես տեսնում եք, չի ստացվել»,-«Փաստինֆո»-ին ասաց փաստաբանը։
Մեզ հետ զրույցում Ալեքսանդր Կոչուբաևը ասաց, որ ՄԻԵԴ-ի վերջնական որոշումից հետո, երբ Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել էր՝ Յուրի Վարդանյանին վճարել փոխհատուցում, տիկին Ջուլհակյանը եւ փաստաբան Մուշեղ Շուշանյանը զրպարտություն համարվող տեղեկություն էին տարածել, թե Արմեն Գեւորգյանը ներքաշված է եղել կոռուպցիոն գործընթացների մեջ։ Ըստ փաստաբանի, Արուսյակ Ջուլհակյանն էլ իր հերթին զրպարտել էր, թե Արմեն Գեւորգյանը զանգվածային ունեզրկումներն է կոորդինացրել։ Եվ, այս հայցադիմումից հաշված օրեր անց, Արմեն Գեւորգյանը կանչվել է բացատրություն տալու։ «Երբ այդ հիմքով մենք դիմեցինք դատարան՝ զրպարտություն համարվող տեղեկությունը հերքելու եւ փոխհատուցման պահանջով, պարոն Գեւորգյանին կանչեցին ոստիկանություն եւ հարուցվեց քրեական գործը»,-մանրամասնեց փաստաբանը։
Ալեքսանդր Կոչուբաեւի խոսքով, սույն գործով կաշառք ստանալու մեջ շոշափվում է նաեւ դատավոր Մնացական Մարտիրոսյանի անունը, որը կայացրել է Նիկոլ Փաշինյանի գործով մեղադրական դատավճիռը եւ ներկայումս քննում է Մանվել Գրիգորյանի գործը։ «Իմ խորին համոզմամբ, սա ուղղակի պարոն Մնացական Մարտիրոսյանի վրա ազդելու գործիք է »,-ասաց փաստաբանը։
Ալեքսանդր Կուչուբաեւն ինքնին խնդրահարույց է համարում այն ապացուցողական բազան, որի հիման վրա Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հարուցել է քրեական գործը։
«Մի քանի օր անց մենք նաեւ լրացուցիչ տեղեկություն կհայտնենք այս առումով, թե ինչու չէր կարող հարուցվել այդ քրեական գործը»,-ասաց փաստաբանը եւ ուշագրավ մանրամասներ ներկայացրեց Պավել Անդերսոնի կերպարից, որի խոսքերը տարիներ անց հիմք են հանդիսացել քրեական գործի հարուցման համար։
«Ի սկզբանե շրջանառվեց Պավել Անդերսոն անունը, հետագայում պարզվեց, որ նա նախկինում Պավել Հակոբյանն էր, երեկ էլ մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Պավել Հակոբյան չէ , այլ Պետրոս Անդրեասյան եւ նշվում է , որ ամերիկահայ է, ՌԴ-ն նրան հետախուզում է որպես ադրբեջանցի։ Այս է Պավել Անդերսոնի կերպարը»,- ասաց փաստաբանը։
Ըստ նրա տեղեկությունների՝ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները ԱՄՆ-ում հանդիպում են ունեցել կամ Պավել Անդերսոնի կամ նրա ներկայացուցիչների հետ ։ «Այդ փուլում է որոշվել ՝ 2012 թ-ին Պավել Անդերսոնի հայտնած տեղեկություններն ակտիվացնել։ Մենք տեղեկություն ունենք, որ երբ մեր պատվիրակությունը ԱԺ-ի մակարդակով գտնվում էր ԱՄՆ-ում, այնտեղ հանդիպում է եղել Պավել Անդերսոնի կամ գոնե իր ներկայացուցիչների հետ։ Մենք մտահոգիչ ենք համարում, որ մեր իշխանության ներկայացուցիչները տեղյակ լինելով, որ ՌԴ-ն նրան հետախուզում է առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու համար, փոխարենը, որ ՌԴ-ին հայտնեն նրա գտնվելու վայրի մասին, նրա հետ համագործակցում են ։ Փաստորեն այս ամբողջ քրեական գործն ստեղծվել է ՝ հիմք ընդունելով Պավել Անդերսոնի հետ կապված հայտնի հոդվածը»։
Ըստ փաստաբանի, սա գործարք է ՀՀ իշխանությունների եւ Պավել Անդերսոնի միջեւ.« Բայց այդ պրոյեկտը տապալվեց, քանի, որ մենք հրապարակել ենք, որ նա հետախուզման մեջ է եւ Պավել Անդերսոնին չեն կարող հրավիրել Հայաստան, որ նա պնդի իր ցուցմունքները եւ մենք ունենք ընդամենը սկայպի մակարդակում տեղեկություն, որի հիման վրա հիմնվելով ոստիկանության 6-րդ վարչությունը հարուցեց քրեական գործը։ Ոստիկանությունը եւս մակերեսային էր նայել գործին։ Այն տեղեկությունը, որ նա ադրբեջանցի է եւ հետախուզվում է ՌԴ ոստիկանների կողմից , մենք ենք փոխանցել նրանց»,-եզրափակեց Կուչուբաեւը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից