ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞ւմ է ձեռնտու սասանել բանկային համակարգի կայունությունը 09/16/2019 13:21 | Տնտեսություն
Մի ժամանակ ընդունված էր ասել, որ Հայաստանում ամենակայացած ինստիտուտը բանկային համակարգն է։ Այդպե՞ս էր, թե՞ ոչ, կարևոր չէ։ Փաստն այն է, որ Հայաստանի բանկային համակարգն առնվազն վերջին երկու տասնամյակում առանձնացել է բարձր կայունությամբ։ Այն կարողացել է հաջողությամբ դիմակայել առկա բոլոր մարտահրավերին։
2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ, երբ ամերիկյան ու եվրոպական մի շարք հայտնի բանկերը հայտնվեցին սնանկացման եզրին ու փակվեցին, Հայաստանի բանկային համակարգը կարողացավ առանց լուրջ կորուստների դուրս գալ այդ իրավիճակից։ Ճիշտ է, դա ստիպեց մտածել համակարգը ամրացնելու և խոշորացնելու մասին, բայց այդ գործընթացն էլ բավական սահուն անցավ. ընդամենը երկու-երեք բանկ միաձուլման ճանապարհով դուրս եկան շուկայից։
Հայաստանի բանկային համակարգում լուրջ ցնցումներ չարձանագրվեցին նաև անցած տարվա բուռն քաղաքական իրադարձությունների օրերին։ Թեև մի պահ որոշակի ռիսկեր առաջացան, այնուհանդերձ հաջողվեց ժամանակին դրանք չեզոքացնել` առանց ավելորդ լարվածության։
Բանկային համակարգը իշխանափոխությունից հետո ևս շարունակեց պահպանել կայունությունը։
Սակայն այն, ինչը այսօր փորձում է անել կառավարությունը բանկային գաղտնիք հետ, լուրջ մարտահրավեր է համակարգի համար։ Ու զարմանալի է, որ դրան առայժմ չեն արձագանքում ոլորտի մասնակիցները։
Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկին, ապա վերջին շրջանում այն հանգիստ տեղավորվել է կառավարության վարած քաղաքականության շրջանակներում և մտադիր չէր որևէ կերպ հակառակվել դրան։ Վկայություններից մեկն էլ Կենտրոնական բանկի ու նրա ղեկավարի գնահատականներն են բանկային գաղտնիք մասին օրենքում առաջարկվող փոփոխություններին։
Մինչ մասնագետները դրանում լուրջ ռիսկեր են տեսնում` Կենտրոնական բանկը խոհեմաբար թելում է կառավարության թելը։ Այն դեպքում, երբ բանկային գաղտնիքի հասանելիության վերաբերյալ առաջարկվող փոփոխություններն առաջին հերթին պետք է անհանգստացնեին նրան։
Պարզից էլ պարզ է, որ բանկային գաղտնիք պարունակող տվյալների ստացման հեշտացումը մի կողմից մեծացնում է համակարգի ռիսկերը, մյուս կողմից թուլացնում է վստահությունը բանկերի նկատմամբ։ Գուցե չափազանցված են այն տեսակետները, որ դա կհանգեցնի բանկային համակարգի կոլապսին, որ մարդիկ զանգվածաբար դուրս կբերեն իրենց գումարները բանկերից, որ անկանխիկ գործարքները դարձյալ կփոխարինվեն կանխիկով։ Բայց որ առկա են նման ռիսկեր, միանշանակ է։
Բանկային գաղտնիքի թուլացումը ազդելու է ինչպես բանկերի ավանդային կապիտալի համալրման վրա, այնպես էլ հանգեցնելու է եղածի ռեսուրսների փախուստին։ Այստեղ երկու կարծիք չի կարող լինել։ Զգուշանալու են ոչ միայն ֆիզիկական անձին, այլև տնտեսական հատվածի մասնակիցները։ Մտահոգություններ են առաջանալու ներդրումային կապիտալի մոտ։
Այս բոլոր ոչ միայն ի վնաս ֆինանսական համակարգի են, այլև տնտեսությանը։ Առանց այդ էլ, կապիտալի հասանելիությունը տնտեսության մեջ շատ ցածր է։ Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է վարկերի ակտիվացմամբ, այնուհանդերձ փաստն այն է, որ նույնիսկ բանկային կապիտալն է շրջանցում տնտեսության իրական հատվածը։ Արդյունաբերության մեջ բանկերի վարկային պորտֆելը, որը տնտեսական հեղափոխության հույսն էր, վերջին մեկ տարում կրճատվել է ավելի քան 130 մլն դոլարով։
Այն, ինչ անում է կառավարությունն ավելի է խորացնելու բանկային կապիտալի ու տնտեսության իրական հատվածի անջրպետը։ Փողի պահուստից խուսափել հնարավոր չի լինի։ Դեռ չհաշված, որ տարիներ են պետք լինելու հետագայում համակարգի նկատմամբ նախկին վստահությունը վերականգնելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան