ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուզում եմ բացահայտել հայ մարդուն 09/14/2019 09:58 | Անցուդարձ
18-ամյա Կենտո Սուզուկիին շատերը ճանաչեցին սոցիալական ցանցերում իր կատարած գրառումից հետո միայն։ Ճապոնիայից ժամանած երիտասարդը ֆեյսբուքյան գրառման միջոցով փորձում էր գտնել իրեն հյուրընկալող ընտանիք։ Որոշել էր Դիլիջանի UWC միջազգային դպրոցն ավարտելուց հետո ևս մեկ տարի ապրել Հայաստանում։ Ապագա ֆիզիկոս-երաժշտի նպատակն է բարելավել հայերեն լեզվի իմացությունը և շարունակել դուդուկի դասընթացները։ Փորձեցինք հասկանալ` ինչպես է Կենտո Սուզուկիի մոտ առաջացել Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը, ինչու է որոշել սովորել դուդուկ նվագել և թե ինչպես են մարդիկ արձագանքել իր գրառմանը։
Հայաստանի մասին ոչինչ չգիտեի։ Նույնիսկ անունն էր ինձ համար տարօրինակ
Երբ ավագ դպրոցում էի սովորում, լսեցի UWC-ի մասին և հասկացա` ցանկանում եմ այնտեղ սովորել։ Պետք է ընտրեի Գերմանիայի, Չինաստանի և Հայաստանի միջև։ Անկեղծ ասած Հայաստանի մասին ոչինչ չգիտեի։ Նույնիսկ երկրի անունն էր ինձ համար տարօրինակ, դրա համար էլ ընտրեցի այն, որպեսզի բացահայտեմ։
Հայերեն սկսեցի սովորել Ճապոնիա-Հայաստան թռիչքի ընթացքում
Անցած տարի, երբ Ճապոնիայից գալիս էի Հայաստան, թռիչքը շատ երկար էր։ Ճապոնիայից թռչելու էի Իրկուտսկ, այնտեղից Մոսկվա և վերջապես Երևան։ Ռուսաստանում արդեն պատրաստվում էի ինքնաթիռ նստել, երբ աշխատակիցներն արգելեցին։ Պարզվեց` ռուսական վիզա չունեմ։ Այդպես ինքնաթիռ չնստեցի և այնտեղ մնացի 2-3 օր, որի ընթացքում էլ սկսեցի հայերեն սովորել։ Այսպիսով հայերեն սովորել սկսեցի թռիչքի ժամանակ։ Ճիշտ է հայերենի ուսուցիչ չունեի, բայց UWC-ի հայ ուսանողներն ինձ միշտ հայերեն բառեր էին սովորեցնում։ Երբ խոսում էին, իսկական հայերենի հնչողությունը երբեմն վախեցնում էր ինձ ։Հետաքրքիր լեզու է։ Միայն նախադասություններն են երկար, երբեմն մի ամբողջ պարբերություն են կազմում։
Այստեղ յուրաքանչյուր եղանակն ունի իր գույները, ներդաշնակությունը
Հայաստանում ինձ ամենաշատը տպավորել է բնությունը։ Այստեղ յուրաքանչյուր եղանակ ունի իր գույները։ Հատկապես գեղեցիկ է գարունը, երբ ամեն ինչ կանաչ է։
Դուդուկը պարզ գործիք է, բայց միաժամանակ իր մեջ պարունակում է բազմաթիվ հնարավորություններ
UWC-ում մեկ տարի սովորելուց հետո ընկերներիս, ծնողներիս համար հուշանվերներ էի գնում։ Որոշեցի որևէ բան էլ ինձ համար գնել։ Վերնիսաժում քայլում էի, շուրջբոլորս դուդուկներ էին, ես էլ որոշեցի հենց դուդուկ գնել։ Երբ վերադարձա Դիլիջան, հայ ուսուցիչներիցս մեկը խորհուրդ տվեց դուդուկ նվագելու համար ձեռք բերել ավելի լավ դուդուկ և մասնակցել դասերի։ Դիլիջանում սկսեցի հաճախել երաժշտական դպրոց։ Դասերը հայերեն էին, ուստի հայերենին իմացությունը պետք է բարելավեի։ Իրականում, երբ լսում էին, որ ճապոնացին ցանկանում է դուդուկ նվագել սովորել, մեծ պատրաստակամությամբ էին հանձն առնում ինձ երաժշտական այդ գործիքով նվագել սովորեցնել։
Դուդուկը պարզ , փոքր գործիք է, բայց միաժամանակ իր մեջ պարունակում է բազմաթիվ հնարավորություններ։ Այն միայն փայտ է, բայց ունի հատուկ տեխնիկա և յուրաքանչյուր ոք տարբեր է գործածում այն` ստեղծելով էլ ավելի յուրահատուկ երաժշտություն։ Հիմնականում սովորում եմ հայկական ժողովրդական, պարային երաժշտություններ։ Կարողանում եմ նվագել նաև «Դլե յամանը»։
Ճապոնիայում առաջին անգամ էին տեսնում այս գործիքի մասին. Նրանք հիացած էին
Երբ Ճապոնիայում դուդուկ նվագեցին, առաջին անգամ էին տեսնում այդ գործիքը։ Նրանց շատ հետաքրքրեց այն։ Նրանք ոչինչ չգիտեին դուդուկի մասին, բայց ես ներկայացրեցի այդ գործիքը նրանց։ Իրականում մտածում եմ, որ դուդուկ նվագել սովորեցնելը ժամանակատար է։ Հետագայում գուցե ուսուցողական տեսանյութեր պատրաստեմ։ Ծրագրերը շատ են։
Ուզում եմ հասկանալ` ինչպես են հայերն ապրում
Ցավալի է, որ երկու տարի ապրել եմ Հայաստանում, բայց ոչինչ չգիտեմ մարդկանց մասին։ Պատճառը պարզ է. Միջազգային դպրոցում սովորել, ապրել ու շփվել եմ 70-ից ավել ազգերի ներկայացուցիչների հետ։ Դիլիջանում ծանոթացա բնությանը , սակայն չգիտեմ` ինչպիսին է հայի կենցաղը, ինչ է ուտում, ինչով է զբաղվում։ Որոշեցի ևս մեկ տարի ապրել Հայաստանում այս անգամ արդեն մայրաքաղաքում։ Միաժամանակ կծանոթանան ու կբացահայտեմ ավելին այս երկրի և ժողովրդի հետ կապված, ինչպես նաև կշարունակեմ սովորել դուդուկ նվագել և հայերեն լեզվիս իմացությունը կբարելավեմ։
Հայերը բաց են նաև օտարերկրացիների համար
Երբ գրառում կատարեցին, որպեսզի գտնեմ ինձ հյուրընկալող ընտանիք, սպասվածից մեծ արձագանք ստացավ։ Հարյուրավոր մեկնաբանություններ, նամակներ և ընտանիքներ, որոնք պատրաստ էին հյուրընկալել ինձ։ Ճապոնացիները, իհարկե, նույնպես հյուրասեր են, սիրում են հյուրընկալել, բայց ի տարբերություն հայերի` նրանք կվախենան օտարերկրացիներին հյուրընկալել։ Իսկ հայերը բաց են անգամ օտարերկրացիների համար։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
- 11/24/2024 15:40 Հրդեհ ավտոտնակում
- 11/24/2024 14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում
- 11/24/2024 14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից