Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը

Մետաղական հանքարդյունաբերության վերաբերյալ առաջարկներ, որոնք այդպես էլ քննարկման առարկա չեն դառնում․ ՀԲՃ 09/13/2019   17:16  |  Բնապահպանական իրավունք

Սեպտեմբերի 20-ին մեր հայտարարված բնապահպանական մոբիլիզացիան պատասխան է նաև այն փաստին, որ պետությունների կառավարություններն ու օրենսդիր մարմինները լուրջ քննարկման առարկա չեն դարձնում էկոլոգիական հիմնախնդիրները։ Ներկայացվող վերլուծությունը և առաջարկները մասնակի փոփոխություններով փոխանցել ենք անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կառավարությունում նրա և Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության կամավորների միջև դեռ 2018 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած հանդիպում-քննարկման ժամանակ՝ հուսալով, որ դրանք հաշվի կառնվեն կառավարության ծրագիրը մշակելու և հետագա գործենության ընթացքում։ Բայց այս խնդիրների լուծման ուղղությամբ այդպես էլ բովանդակային քննարկում ոչ միայն չի նախաձեռնվել և չի իրականացնել, այլ դրա փոխարեն վերջերս սկսվել են հնչել անհիմն մեղադրանքներ մեր ուղղությամբ։ Առաջարկները մոտ վեց ամիս առաջ ներկայացրել ենք նաև ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովին, բայց այնտեղ նույնպես բովանդակային քննարկում դեռևս չի սկսվել։

Ձեր ուշադրության ենք ներկայացնում ՀԲՃ-ի վերլուծությունն ու առաջարկները

Իրավիճակի բնութագիր

Հայտնի է, որ լեռնահանքային արդյունաբերության տարբեր ճյուղերը և հատկապես մետաղական օգտակար հանածոների արդյունահանումն ու վերամշակումն անդառնալի վնաս են հասցնում բնությանն ու մարդկանց առողջությանը, առաջացնում են սոցիալական շատ ավելի խորը անհավասարություններ, բնական միջավայրի վրա թողած վնասներից ամենաշատը տուժում են բնակչության առավել խոցելի ու աղքատ խավերը, ստեղծում են միջսերնդային ահռելի անարդարություն, ինչով էականորեն տարբերվում են մարդու տնտեսական գործունեության այլ տեսակներից: Լեռնահանքային ոլորտում Հայաստանի պետական քաղաքականությունը մինչ օրս հիմնված է եղել զարգացման այնպիսի տեսլականի վրա, որն աշխարհի բազմաթիվ երկրների օրինակով ապացուցված է որպես ձախողված քաղաքականություն՝ իր կարճաժամկետ, խիստ ռիսկային, տնտեսապես ոչ ծախսարդյունավետ և ֆինանսապես անկայուն, մարդկային անվտանգությունն ու համընդհանուր բարեկեցությունը ստորադասող, ապագա սերունդների իրավունքները ոտնահարող, երկիրը երկարատև կտրվածքով աղքատության մղող հատկանիշների պատճառով։ «Ռեսուրսների անեծք» անվանվող իրավիճակը Հայաստանում ներկայացվել է որպես «ներդրումներ ներգրավելու» հնարամիտ քաղաքականություն, մինչդեռ ներդրումներ կոչվածը լայն իմաստով ցանկացած տնտեսվարողի ծախսերն են, որոնք քողարկում են տնտեսվարման հետ կապված այլ էական կողմեր՝ տնտեսվարողի շահույթը, հանրային բարիքի, տվյալ դեպքում՝ հանքային հանածոյից ստացված եկամուտների արդար բաշխումը տվյալ երկրի բնակիչներին, աշխատավորների և գյուղացիության շահերը, երկարաժամկետ գոյատևման հնարավորությունները և ամենակարևորը՝ բնության անշահախնդիր պահպանության հարցը։

Փաստացի, Հայաստանում գործող հանքարդյունաբերողների և նախորդ կառավարությունների հիմնական մոտեցումն է եղել ժամանակավոր աշխատեղերի, տնտեսական աճի, վճարվող հարկերի, կորպորատիվ շահույթի, սոցիալական և բարեգործական ծրագրերի քողի տակ թաքցնել իրական վնասները, վերահաս վտանգներն ու այդպիսով չեզոքացնել հանրային քննադատությունը։ Եվ այս ամենն ի վերջո բերել է շատ ավելի աղետալի սոցիալ-էկոլոգիական հետևանքների Հայաստանում՝ հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները, ինչպիսիք են փոքր աշխարհագրական տարածքը, խիտ ջրագրական ցանցը, երկրաբանական և ձևաբանական շատ բարդ կառուցվածը, հարուստ կենսաբազմազանությունը, բնակչության բարձր խտությունը և այլ հատկանիշներ, որոնք պետք է անպայման հաշվի առնել մետաղական հանքարդյունահանման ոլորտի մասին խոսելիս։ Մինչև այժմ վարած քաղաքականությունն արդեն իսկ բերել է մի այնպիսի հանգրվանի, որ մենք խաթարման եզրին ենք հասցրել պետության էկոլոգիական հավասարակշռությունը և դրանով իսկ՝ էկոլոգիական անվտանգությունը։

Էկոլոգիական հավասարակշռության խաթարման և էկոլոգիական անվտանգության խախտման վառ օրինակներից է հարյուրավոր տարիների ընթացքում ձևավորված անտառային էկոհամակարգերի ոչնչացումը Թեղուտում։ Մետաղական հանքերի ուսումնասիրման և շահագործման թույլտվություններ են տրվել կարևորագույն ջրագոյացման գոտիներում՝ ինչպես օրինակ Մեղրի գետի ակունքները և Ամուլսարը։ Հազարավոր հեկտար տարածքներ արդեն իսկ անդառնալի կորսված են՝ մնալով բացահանքերի և դրանց մակաբացման ու դատարկ ապարների, պոչամբարների տակ, իսկ դրանց հարակից տարածքների հողերը հարստացած են ծանր և վտանգավոր մետաղներով: Մակերևութային և ստորերկրյա ջրերն աղտոտվում են պոչամբարներից բաց թողնվող թափոնաջրերից, ինչպես նաև դեպի բնական միջավայր այլ տիպի արտահոսքերից՝ ինչպես օրինակ հանքերի ապարների թթվային դրենաժն է։ Իսկ այդ ջրերն էլ հետագայում հաճախ խառնվում են ոռոգման նպատակներով օգտագործվող ջրերին։ Այս ամենի հետևանքով ծանր մետաղները տեղափոխվում են գյուղատնտեսական մշակաբույսերի, պտուղ-բանջարեղենի և այլ մթերքների (միս, կաթ, մեղր և այլն) մեջ և սննդային շղթայով հասնում մարդկանց օրգանիզմ՝ դառնալով տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ: Հայաստանի բոլոր լեռնահանքային շրջաններում արված գիտական հետազոտությունները միանշանակ հաստատում են այս փաստերը, սակայն առանց համակարգային հետազոտական ու գիտական մոտեցման՝ նույնիսկ եղած փաստերը բավարար չափով չեն բնութագրում Հայաստանի բնական միջավայրի իրական վիճակը, կրած չափելի և անչափելի վնասները, Հայաստանի պետության ու ժողովրդի ուսերին ծառացած բեռը՝ մեկ շնչին հասնող մի քանի տոննա թունավոր թափոնի, կորսված էկոհամակարգերի ու տնտեսական հնարավորությունների, առողջության վատթարացման տեսքով։

Պաշտոնական տվյալներով այս պահին արդյունահանման իրավունք ունեն 417 հանքավայր, որոնցից 27-ը մետաղական են։ 45 հանքավայր էլ գտնվում է ուսումնասիրման փուլում, որոնցից 24-ը կրկին մետաղական են: Հայաստանի կառավարությունը տվել է նաև նավթի և գազի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների համար 3 արտոնագրեր ՀՀ 7 մարզերի տարածքում։ Այս ամենի արդյունքում արդեն իսկ ունենք մոտ 900 միլիոն տոննա պոչանքներով լցված 25 գործող և կոնսերվացված պոչամբարներ, որոնք հագեցած են բազմաթիվ ծանր մետաղներով և այլ վտանգավոր նյութերով: Այսպիսի տեմպերով շարունակելու պարագայում 2-3 տասնամյակ հետո Հայաստանի տարածքում կլինեն թունավոր ու կյանքի համար խիստ վտանգավոր մի քանի տասնյակ պոչամբարներ, որոնք կործանարար ազդեցություն կունենան բնական միջավայրի և մարդկանց առողջության վրա։

Իհարկե, շատ հրապուրիչ է շահագործել Հայաստանի մետաղական օգտակար հանածոները, քանզի նախորդ երկու տասնամյակներում մեր պետությունը կառավարողները ժողովրդին պատկանող հարստության օգտագործման իրավունքը ոչ միայն հարյուր տոկոսով տրամադրել են հիմնականում օֆշորային գոտիներում գրանցված օտարերկրյա ընկերություններին, այլ նաև ստեղծել են այնպիսի օրենսդրական և հարկային դաշտ, որ հանքարդյունահանողները հայտնվել են «դրախտում»: Բնությունը դիտարկելով իբրև ապրանք՝ Հայաստանի կառավարությունները բնությունը շահագործելու և արդյունահանելու դիմաց սահմանել են վճարման ենթակա այնպիսի հարկեր, որոնք գրեթե չեն տարբերվում տնտեսության այլ ոլորտներում սահմանվածներից, այն դեպքում, երբ պետական բաժնեմասի բացակայության պարագայում դրանք պետք է շատ ավելի մեծ լինեին: Նույնիսկ հանքարդյունաբերական թունավոր թափոններն են ավելի արտոնյալ, քան քաղաքացու առաջացրած կենցաղային թափոնը, որի համար կա սահմանված վճար։ Իսկ ահա միլիոնավոր տոննաներով թունավոր թափոնները կառավարության, տեղական ու միջազգային հանքարդյունահանող լոբբիի շնորհիվ ստացան «լցակույտ» բարեհաճ անվանումն ու հանվեցին թափոնների դասակարգումից, էլ չասած՝ դրանց վտանգավորության աստիճանի և ակնկալվող համապատասխան փոխհատուցման մասին։

Այս ամենի հետևանքով ընդերքօգտագործումից առաջացած եկամուտների առյուծի բաժինը մնում է մասնավոր ընկերություններին, ինչպես նաև դրանց ետևում թաքնված Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին ու տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպություններին. այս նույն մարդկանց ու կառույցների անմիջական ջանքերի և պարտադրանքի արդյունքում են նաև Հայաստանում ընդունվել ընդերքի թալանն ապահովող համապատասխան օրենքներն ու կառավարական որոշումները։

Բերենք նաև մի քանի սոցիալ-տնտեսական ցուցանիշներ․ համաձայն Ազգային վիճակագրության ծառայության տվյալների՝ հանքագործության և բացահանքերի շահագործման ոլորտում աշխատում է մոտ 10 000 մարդ, ինչը կազմում է երկրի բնակչության զբաղվածության ընդամենը 0,9 տոկոսը, իսկ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ այդ ոլորտի մասնաբաժինը վերջին 16 տարում կազմել է մոտ 2,8 տոկոս: Այստեղ շատ կարևոր է արձանագրել նաև այն փաստը, որ այս ոլորտում ստացվող արդյունքի մոտ 95%-ը ապահովվում է 5-6 խոշոր և արդեն մի քանի տասնամյակ շահագործվող հանքավայրերի շնորհիվ։

Սրանք բոլորն անժխտելի փաստեր են, որոնք պարտադրում են ՀՀ նոր ժողովրդական կառավարությանն ու քաղաքացիներին իրականացնել մի շարք կարճաժամկետ քայլեր՝ նախքան ավելի համապարփակ նոր տնտեսական ու բնապահպանական քաղաքականության  մշակումը․

Առաջարկներ

1․ Անհրաժեշտ է դադարեցնել բոլոր նոր մետաղական հանքերի շահագործման և երկրաբանական ուսումնասիրման թույլտվությունների տրամադրումը, ինչպես նաև գործող հանքավայրերի շահագործման ծավալների մեծացման հայտերի ընդունումը։

2. Լայնածավալ և  բազմակողմանի ստուգումներ իրականացնել արդեն իսկ գործող մետաղական հանքավայրերում՝ ուսումնասիրելով դրանց բնապահպանական, ընդերքօգտագործման, սոցիալ-տնտեսական, հարկային, ֆինանսական, աշխատանքային իրավունքների ու անվտանգության և այլ պարտավորությունների կատարումը, հանքավայրերի և դրանց ենթակառուցվածքների տեխնիկական անվտանգության վիճակը։ Սա առաջին հերթին վերաբերում է Թեղուտի հանքավայրին, դրանում պետության՝ որպես երրորդ կողմ ներգրավվածությանը, ներկայումս այնտեղ ընթացող գրավափոխանցման  գործընթացին (ՎՏԲ-ին պարտքի դիմա՞ց)։

3.  Վերը նշված ստուգումների արդյունքում խախտումների հայտնաբերման դեպքում  օրենքին համապատասխան վերանայել նախկինում կոռուպմացված պաշտոնյաների տված թույլտվությունների հիմքերը,  հիմնվել պետության համար այդ ծրագրերից ակնկալվող եկամտի և երկարաժամկետ էկոլոգիական, սոցիալ-տնտեսական վնասների իրական և գիտականորեն հիմնավորված գնահատման վրա։

4.  Վերանայել ՇՄԱԳ փորձաքննության մասին օրենսդրությունը, ազդակիր համայնքների դիրքորոշումը դարձնել պարտադիր, ոչ թե խորհրդատվական, խստացնել փորձաքննության կարգը, ապահովել մարդկանց առողջության վրա ազդեցության գնահատման անցկացումը և բարձրացնել փորձաքննական մարմինների պրոֆեսիոնալության մակարդակը՝ ինչպես նյութատեխնիկական վերազինման, այնպես էլ՝ կադրային վերապատրաստման (պատվիրակման) միջոցով։

5․ Վերանայել ընդերքօգտագործման և բնապահպանական ոլորտների օրենսդրական դաշտը, զգալիորեն ավելացնել հարկերի, այլ վճարների և տուգանքների դրույքաչափերը։ Կիրառել հարկային այնպիսի մեխանիզմներ, որոնք անպայման հաշվի կառնեն միջազգային շուկայում մետաղների գների տատանումները։ Միջազգային շուկաների գներից ներկայիս 20 տոկոս տարբերության թույլատրելիությունը հարկվող բազայի զգալի կորուստ է և հանցավոր տրանսֆերտային գնագոյացման հիանալի հնարավորություն։

6. Գործող և կոնսերվացված բոլոր պոչամբարներում (լցակույտերում) իրականացնել տեխնիկական անվտանգության ուսումնասիրություններ, հատկապես պատվարների կայունության գնահատում արտակարգ իրավիճակների դեպքում՝ երկրաշարժեր, սողանքներ, սահքեր, ջրհեղեղներ և այլն։ Գնահատման արդյունքների հիման վրա անհրաժեշտ օրենսդրական և կարգավորիչ գործողություններ ձեռնարկել։

7.  Դասակարգել պոչամբարները (լցակույտերը) ըստ թափոնների վտանգավորության աստիճանի, սահմանել համապատասխան հարկում և հարկային ֆոնդն ուղղել պոչամբարների խնդիրների լուծմանը, սահմանել պոչամբարների պահպանության պատասխանատվություն։

8.  Հանքարդյունահանողներին հարկադրել ներդնել ջրի շրջանառու համակարգեր բոլոր հանքահարստացման կոմբինատներում և պոչամբարներում, ինչը կբացառի կորզաթափոնների արտահոսքերը բնական միջավայր:

9. Ավելի սիստեմատիկ կերպով հավաքագրել բնական միջավայրի, այդ թվում՝ ընդերքի վերաբերյալ տեղեկատվությունը, պարտադիր հանրայնացնել այդ տվյալները, բացառել բնական միջավայրին վերաբերող տեղեկատվության մեկնաբանումը որպես առևտրային գաղտնիք և պահպանել Տեղեկատվության ազատության մասին օրենքում բնական միջավայրին վերաբերող տեղեկատվության ազատության մասին առկա դրույթները։

10. Լեռնահանքային գոտիներում իրականացնել բնական միջավայրի ու ազդակիր բնակչության առողջության վիճակի պատշաճ մշտադիտարկում՝ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական միջոցներով, և հանրային լայն իրազեկում։

11. Հանքարդյունաբերական ծրագրերի խոշոր փոփոխությունների (ծավալների ավելացում, պոչամբարների կառուցում և այլն) շուրջ հանրաքվեի սահմանում` ազդակիր համայնքների և համապետական մակարդակով։

12. Կատարել Հայաստանից տարիներ շարունակ արտահանվող խտանյութերի բաղադրության լաբորատոր վերստուգումներ՝ հայտարարագրված օգտակար տարրերի իրական պարունակությունները պարզելու նպատակով։

13․ Ստեղծել բնապահպանական դրամագլուխ, ուր ընդերքօգտագործողները կվճարեն իրենց պատճառած վնասին իսկապես համարժեք գումարներ՝ բնական միջավայրի և բնակչության առողջության պահպանության, աղտոտված տարածքների վերականգման, հնարավոր վթարների հետևանքների վերացման, ինչպես նաև անկախ և օբյեկտիվ գիտական հետազոտությունների իրականացման համար։

14.Խոշոր չափերով ավելացնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ինչպես նաև բնապահպանական գործառույթներ իրականացնող այլ մարմինների պետական ֆինանսավորումը՝ նյութատեխնիկական զինման և կադրային պատրաստվածության բարձրացման նպատակով։

15․ Այս ոլորտում ապահովել իրական հանրային վերահսկողություն, մասնակցություն և թափանցիկություն։ Ազդակիր համայնքների ներկայացուցիչները պետք է ամբողջական և բազմակողմանի տեղեկություններ ստանան հանքարդյունաբերական ծրագրերի ոչ միայն օգուտների, այլև վնասների ու ռիսկերի մասին: Բնապահպանական ամբողջ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի բոլորին: Պետք է ապահովել, որ 2018թ.-ի հուլիս ամսին Վարչապետի հանձնարարականով Հայաստանի Հանրապետությունում միջազգային ստանդարտներին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործման աջակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը կարողանա արդյունավետ գործել՝ ունենալով հասանելիություն տեղեկատվությանը, պետական մարմինների ներկայացուցիչները լինեն մոտիվացված և գիտակ, ոչ թե զուտ ներկայություն ապահովեն:

Սա է մեր կարծիքով կարճաժամկետ գործողությունների այն նվազագույն ցանկը, որը պետք է իրականացնի մեր նոր կառավարությունը՝ քննարկելով այս և բաց մնացած այլ հարցերը շահագրգիռ բոլոր կողմերի, հանրության և մասնագիտական շրջանակների հետ։  

Հույժ կարևոր ենք համարում նաև, որ Հանքարդյունաբերության վերաբերյալ երկարաժամկետ ռազմավարություն կամ հայեցակարգ մշակելիս քննարկումների առարկա դառնան ոչ միայն զուտ տեխնիկական հարցերը, նյութական օգուտներն ու վնասները, այլև էթիկական հարցերը, օրինակ՝ (ա) մեր մոտեցումը հողին՝ արդյոք մեզ համար արժե՞ք է հենց այն հողը, տարածքը, որտեղ ապրել ենք հազարամյակներով և ցանկանո՞ւմ ենք, որպեսզի այստեղ ապրեն նաև մեր ապագա սերունդները, թե՞ խնդիր չենք տեսնում այս հողը կյանքի համար ոչ պիտանի դարձնելու մեջ և որ մեր սերունդներն ապրեն այլ տարածքում, (բ) արդյոք հանքեր բացելուն համաձայնող համայնքներն այդ անում են հուսահատությունից դրդվա՞ծ, գոյատևման այլ միջոցներ չունենալու պատճառո՞վ, թե՞ որպես ազատ կամքի դրսևորում: Հարցերի շարքը շարունակելի է:

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն

Էլ․ փոստ՝  [email protected]

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:34 13/09/2019  |  ՄամուլԱմուլսարը՝ նոր «Էլեկտրիկ Երևան». Փաշինյանին զեկուցել են այդ մասին. «Փաստ»
12:49 12/09/2019  |  Բնապահպանական իրավունքՎարչապետի խոսնակը կարծում է՝ ջերմուկցիները կբացեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները
22:55 11/09/2019  |  Բնապահպանական իրավունք«Մենք ենք տերը մեր երկրի». սեպտեմբերի 20-ը հռչակվեց բնապահպանական մոբիլիզացիայի օր
20:20 11/09/2019  |  ԼՐԱՀՈՍՔայլերթը հասավ Հանրապետության Հրապարակ. Ցուցարարների թվում է նաև ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը
16:06 11/09/2019  |  Բնապահպանական իրավունքԱմուլսարը՝ Փաշինյանի քաղաքական գոյության խնդիր
13:40 11/09/2019  |  Բնապահպանական իրավունքՆիկոլ Փաշինյանը ոտնահարում է ժողովրդի շահը՝ պաշտպանելով Լիդիանի կապիտալը ՀԲՃ
13:00 11/09/2019  |  ԼՐԱՀՈՍԿանխենք Հայաստանի պետական շահերի և քաղաքացիների սահմանադրական իրավունքների անտեսումը. «Ժառանգություն»
09:41 11/09/2019  |  ՄամուլԻշխանությունը վճռական է տրամադրված. «Ամուլսարը շահագործվելու է, նայեք՝ ոնց եք համակերպվում». «Փաստ»
15:38 10/09/2019  |  ԼՐԱՀՈՍՍեպտեմբերի 11-ին հանուն Ամուլսարի երթ տեղի կունենա
11:43 10/09/2019  |  Բնապահպանական իրավունքՆիկոլ Փաշինյանը ոտնահարում է ժողովրդի շահը՝ պաշտպանելով Լիդիանի կապիտալը. ՀԲՃ

Արխիվ

[]