Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ) 01/20/2025   12:58 Ասպրամ Կրպեյանը «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթություն է ստացել, ԱԺ փոխնախագա՞հ պետք է ընտրեինք նրան. Ալեքսանյան 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   12:46 Զենք-զինամթերք կամավոր հանձնելու երեք դեպք Վարդենիսում 01/20/2025   12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան 01/20/2025   12:29 «Մի քպականի մեջ չարք է մտնում... »,- Արթուր Խաչատրյանն անեկդոտ պատմեց ամբիոնից (տեսանյութ) 01/20/2025   12:24 Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   12:20 ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ 01/20/2025   12:09 Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվեց ջրատարում 01/20/2025   12:07 Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն,կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   12:04 Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել 01/20/2025   12:00 Ծաղկաձոր ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյանը կրկին դատական ակտերից է խոսում 01/20/2025   11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան 01/20/2025   11:49 Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ 01/20/2025   11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան 01/20/2025   11:35 Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. ուրիշ սուտ հորինեք. Մամիջանյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   11:02 ՀՀ ԱԺ-ի նստաշրջանը մեկնակրկեց չհաստատված հիմնով 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   10:53 Կարող եմ ին նկարն էլ կպցնել, ձեր շրջաբերական «004»-ն էլ. Սիմոնյանը՝ Մինասյանին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   10:46 Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը. Սարգսյան 01/20/2025   10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած 01/20/2025   10:30 Ազգային ժողովում մեկնարկեց 2025-ի առաջին նստաշրջանը. ուղիղ 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան

Հետաքննություն. Մի շատ տարօրինակ պատմության հետքերով 09/13/2019   12:24  |  Վերլուծություններ

ՄԻԵԴ վճռով Հայաստանի Հանրապետությունը քաղաքացի Յու. Վարդանյանին պետք է փոխհատուցի 1.6 մլն եվրո։ Այս թեման ձգձգվում է արդեն երկար տարիներ. դեռևս 2016 թվականից կառավարությունը բանակցությունների մեջ էր գումարի չափի շուրջ։ Սա չի կարելի ներկայացնել ո՛չ որպես անակնկալ, ո՛չ էլ որպես նոր իշխանության պարտություն։ Դառնալով ՄԻԵԴ անդամ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է պատրաստ լինի նման վճիռների։ Դա բացառապես պետության զարգացման ճանապարհն է։

Մի փոքր նախապատմություն

Մեր  այսօրվա փոքր հետաքննական նյութը, սակայն, քիչ կապ ունի ՄԻԵԴ-ի բուն վճռի հետ։ Այս պատմությունն ունի շատ ավելի անհասկանալի և մութ կողմեր։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, անդրադառնալով ՄԻԵԴ-ի որոշմանը, իսկ ավելի կոնկրետ տուժող քաղաքացիներին Հայաստանի կողմից փոխհատուցմանը, հայտարարում է իբր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կաշառքներ ստանալու, կառավարության կողմից հակասահմանադրական որոշումներ ընդունելու մասին,ասում, թե այդ ամենն իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կոորդինացիայի ներքո։ Պատգամավորի տեսակետը սկսում են տիրաժավորել ևս մի քանի հանրային դեմքեր՝ մի քանի լրատվամիջոցներով։ Պատգամավորը պահանջում է իրավապահներից՝ քրեական գործ հարուցել կառուցապատողի՝ «Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Պավել Անդերսոնի հայտարարությունների հիման վրա։ Ահա այստեղից սկսվում է պատմությունը։

Անդերսոնը տարիներ առաջ սկայպ-հարցազրույցում պատմում է, որ կառուցապատման իրավունքի ձեռքբերման համար կաշառել է քաղաքապետարանի ներկայացուցիչներին, նշում է այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանի անունները: Խոսքը բավականին մեծ թվերի մասին է (ես դիտմամբ կանգ չեմ առնում մանրամասների վրա, քանի որ նրա ասածները մամուլում հրապարակվել են, և իմ ասելիքի շեշտը այս պահին դա չէ)։

Պավել Անդերսոնի գործընկեր Սիմոն Աղազարյանը հայտարարում է, որ Անդերսոնի ասածներն իրականությանը չեն համապատասխանում: «Նա մանթրաշ է, որ երկիրն իր ձեռքից լոտը վերցրեց (նկատի ունի այն, որ քաղաքապետարանը լուծել է «Վիզկոնի» հետ կնքած պայմանագիրը եւ կառուցապատման իրավունքը նրանից վերցրել): Պավել Անդերսոնն իսկի 500 դրամ իրա մազերի համար չի տվել. ես էի 500-ից 5000 դրամ տալիս, որ մազերը կտրեր, ուր մնաց 550 հազար դոլար կաշառք տար»,- նշել է Աղազարյանը «Հետքի» հետ զրույցում:

Մարդ, որը վարսավիրանոց գնալու համար պարտք էր վերցնում,  հանկարծ հայտարարում է, թե հարյուր հազարներով կաշառքներ է բաժանել։ Ինչ-որ տեղ սա հիշեցնում է Սիլվայի հայտնի պատմությունը։ Բայց սա՛ էլ չէ մեզ համար կարևոր։

Հետագայում սկայպով տված հարցազրույցներում Պավել Անդերսոնը նշում է մի շարք այլ անձանց, հիմնականում՝ դատավորների անուններ, որոնց կաշառք է տվել։ Օրինակ՝ այդ նույն Յուրի Վարդանյանի գործով իբր անձամբ է կաշառել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ վճարելով 5 000 ԱՄՆ դոլար: Հետո՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Մկրտումյանին և այլն։

Ի թիվս այլոց՝ Պավել Անդերսոնը հայտարարում է, որ ժամանակին կայացել է իր հանդիպումը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի հետ, և վերջինս իրեն իբր հորդորել է 100 հազար դոլար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Ժամանակին բոլոր վերը նշված անձիք հրապարակավ և փաստերով հերքել են Պավել Անդերսոնի հայտարարությունները։ Հերքել են նաև Պավել Անդերսոնի գործընկերները։  

Ժամանակին արդեն փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գրասենյակը ևս պաշտոնապես հերքել է Պավել Անդերսոնի հայտարարությունը՝ հավաստիացնելով. «Հայտնում ենք, որ Արմեն Գևորգյանը՝ ինչպես ՀՀ նախագահի աշխատակազմում, այնպես էլ՝ ներկայիս զբաղեցրած պաշտոնում աշխատելիս, երբևէ որեւէ մեկին չի առաջարկել վճարում կամ նվիրատվություն կատարել «Հայաստան» հիմնադրամի հաշվին»:

Իսկ Անդերսոնի նախկին բիզնես-գործընկեր Սիմոն Աղազարյանի՝  նույն իրադարձության կապակցությամբ արված հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ ժամանակին պատկան մարմինները, այդ թվում՝ նախագահի աշխատակազմը, ավելի շատ մտահոգված են եղել Յուրի Վարդանյանի իրավունքների պաշտպանության խնդրով:

Հաշտության համաձայնագիր կնքելու դեպքում, ինչից Յուրի Վարդանյանը, ի դեպ, հրաժարվել է, «Վիզկոն» ՍՊԸ-ն իբրև փոխհատուցում առաջարկել է 200 հազար դոլար և կառուցվելիք նորակառույց շենքում 700 քմ մակերեսով տարածք: Հետագա հարցազրույցում Պավել Անդերսոնն ընդունում է, որ իր արարքներով, մասնավորապես՝ կաշառելով, կատարել է հանցագործություն:

Հատկանշական է, որ այսօր ուղղորդված քննարկումը ծավալվում է միայն Անդերսոնի ասվածի շուրջ, և անտեսվում են մամուլի նույն հրապարակման մեջ արված՝ դրանք հերքող հայտարարությունները:

Ակնկալում ենք պրն. Վանեցյանի ուշադրությունը

Հիմա՝ ամենակարևորի մասին։ Այս զուտ դատաիրավական պատմությունը մեզ, անկեղծ ասած, շատ չի հետաքրքրում, բայց այն ունի այլ մութ կողմեր, և մեր պետության համապատասխան կառույցները, կարծում եմ, պետք է շատ ուշադիր լինեն՝ ավելի կարևոր բան բաց չթողնելու համար։ Վստահ եմ նրանց պրոֆեսիոնալիզմի վրա։

Դեպքերի հերթականությունն այսպիսին է. քաղաքացի Յու. Վարդանյանը դիմում է ՄԻԵԴ, հայտնվում է ոմն Պավել Անդերսոն, որը հայտարարում է, թե աջուձախ կաշառք է տվել բարձրաստիճան պաշտոնյաների, անթաքույց փորձում է դրսում վարկաբեկել «Հայաստան» Համահայկական հիմնադրամը։ Հարցազրույցները տալիս է սկայպով՝ արտերկրից, և որոշ տեղեկությունների համաձայն, հիմա Պավել Անդերսոնի ակտիվացման նոր փուլ է նկատվում։ Կա վարկած, որ դա կապվում է ԱՄՆ այցի ընթացքում կայացած՝ ՀՀ նոր իշխանությունների որոշ պաշտոնյաների և Պավել Անդերսոնի՝ հնարավոր կոնտակտների հետ։

Հարց. եթե Պավել Անդերսոնն այդքան իրազեկ է և այդքան ծանրացուցիչ մեղադրանքներ է ներկայացնում, և այդքան կարևոր է, ապա ինչո՞ւ չի հրավիրվում Հայաստան՝ նոր, արդար իրավապահ համակարգին օգնելու՝ բացահայտելու ամբողջ իրականությունը։ Հենց այս հարցը մեզ ստիպեց ավելի խորը գնալու։

Իսկ պատասխանը շոկային է.

Պավել Անդերսոնը չի կարող գալ Հայաստան, քանի որ նա  գտնվում է հետախուզման մեջ՝ Ռուսաստանի Դաշնության կողմից։ Նա մեղադրվում է խարդախության մեջ։ Նա սովարական խարդախ է, որը նույն մեքենայություններն անում է  տարբեր երկրներում։ Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական կայքում պաշտոնապես նա հետախուզման մեջ է։ Ավելին՝  ՌԴ ՆԳՆ պաշտոնական կայքում Անդերսոնը հետախուզվում է որպես ադրբեջանցի (կից ներկայացվում ենք screenshot-ը): Այո, ՌԴ ՆԳՆ պաշտոնական տեղեկանքներում նրա  ազգությունը նշված է՝ ադրբեջանցի։ Միջազգային խարդախ, ազգությամբ՝ ադրբեջանցի Պավել Անդերսոնը իր հարցազրույցներով կարողացավ իր հետևորդ դարձնել «Իմ  քայլի» պատգամավորներից ոմանց և մի քանի հանրային դեմքերի։ Սկսեց Հայաստանում ձևավորել դատաիրավական օրակարգ։ Եւ չի բացառվում, որ նրա ասածների հիման վրա էլ՝ «Իմ քայլի» պատգամավորի դիմումով, քրեական գործ հարուցվի։  Միջազգային խարդախ ադրբեջանցին, ՌԴ կողմից տարիներ ի վեր հետախուզման մեջ գտնվող անձը Հայաստանում դատաիրավական օրակարգ է թելադրում։

Ես չեմ բացառում, որ մենք գործ ունենք լավ մշակված տեղեկատվական դիվերսիայի հետ։ Ի դեպ, ուսումնասիրելով հետախուզվող ադրբեջանցու ֆեյսբուքյան էջը, կնկատեք նրա հայաստանցի ընկերներներին՝ «Իմ քայլից» ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյան, Ծովինար Վարդանյան, պարգամավոր Հայկ Գևորգյանի որդին՝ Վահագն Գևորգյանը, ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը և այլն։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Անդերսոնը խնդիրներ ունի իրավապահների հետ նաև մեկ այլ կարգի՝ արդեն անձի դեմ ուղղված ապօրինի գործողությունների դրվագով։ Ի դեպ՝ օրեր առաջ ԱՄՆ-ում մանկապղծության մեջ մեղադրանք է առաջադրվել  իբր իրավապաշտպան, իբր հետաքննող լրագրող Արա Մանուգյանին, որը երկար տարիների համարվում էր «Հայաստան» Համահայկական հիմնադրամի ամենամոլեռանդ թշնամին։ Անում էր ամեն ինչ՝ հիմնադրամը վարկաբեկելու և նվիրատվությունները պակասեցնելու համար։ «Հայաստան» Հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը միշտ պնդում էր, որ սույն անձը աշխատում է ադրբեջանցիների հետ և ունի հատուկ առաքելություն՝ վարկաբեկել «Հայաստան» Համահայկական հիմնադրամը։ Արդյո՞ք սա կհետաքրքրի ԱՄՆ իրավապահներին, դժվար է ասել. նրանց համար ավելի կարևոր է մանկապղծությունը։ Բայց Հայաստանում պետք է որ ուշադիր լինենք։   Անդերսոնն անում է նույն բանը։

Մի քանի այլ նկատառում ևս.

-         Հայաստանյան զլմ-ներին տրված հարցազրույցներում Անդերսոնը երբևէ հստակ չի պատասխանում հարցին, թե ինչո՞ւ չի կարող գալ ՀՀ և պաշտոնապես դիմել իրավապահներին։ Հարցազրույցներում նաև երբևէ չի նշվում նրա քաղաքացիությունը. այդ մասին չի խոսում ինքը՝ Անդերսոնը, չեն հարցնում նաև լրագրողները, որոնց կարծես թե այդ հարցը չի էլ հետաքրքրում։

-         Անդերսոնի տարբեր հարցազրույցներն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ, ԱՄՆ-ում հայտնվելով, նա փոխել է իր անձնական տվյալները։ Արդեն նոր տվյալներով նա եկել է Հայաստան և այստեղ սկսել իր այսպես կոչված ներդրումային գործունեությունը։ Արդեն որպես «Պավել Անդերսոն» է նա հայտնվել կոնֆլիկտային իրավիճակներում թե՛ Հայաստանում, թե՛ ՌԴ-ում։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նա փոխել անձնական տվյալները։

-         Հետաքրքիր կլիներ իմանալ՝ արդյո՞ք մեր իրավապահները տիրապետում էին նրա անձի մասին այստեղ նշված տեղեկատվությանը։ Եթե մեզ հաջողվել է միանգամայն հասանելի աղբյուրներից ստանալ այն, ապա իրավապահների համար դա առավել ևս հեշտ է։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ի՞նչ փաստաթղթերով է նա իրականացրել իր գործունեությունը ՀՀ-ում, օրինակ՝ հիմնադրել «Վիզկոն» ընկերությունը։ Որպես ո՞ր երկրի քաղաքացի է նա հանդես եկել։

Մեր ձեռքում է հայաստանյան լրատվամիջոցներից մեկի նամակը ՀՀ գլխավոր դատախազին՝ հետևյալ հարցաշարով.

1.     Կա՞ն արդյոք ՀՀ-ում հարուցված քրգործեր՝ անմիջականորեն Պավել Անդերսոնի դեմ, եթե այո, ապա ե՞րբ ու ի՞նչ հոդվածներով են հարուցվել և այժմ ի՞նչ կարգավիճակում են գտնվում այդ քրգործերը։

2.     Ներգրավվե՞լ են արդյոք պարոն Անդերսոնը կամ իր ընկերությունը որևէ դատավարական կարգավիճակով՝ վկա, մեղադրյալ, կասկածյալ, տուժող, ՀՀ-ում հարուցված որևէ այլ քրգործում։ Կա՞ն արդյոք այդ առնչությամբ օրենքի ուժ ստացած դատական ակտեր։

3.     Համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ քաղաքացի Պավել Անդերսոնը գտնվում է հետախուզման մեջ․ եթե այո, ապա ո՞վ, ե՞րբ և ի՞նչ պատճառով է նրան հետախուզում հայտարարել։ Արդյո՞ք նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում։

4.     Ձեռնարկե՞լ են արդյոք ՀՀ իրավապահ մարմինները անհրաժեշտ գործողություններ՝ Պավել Անդերսոնի գտնվելու վայրը հայտնաբերելու և նրան ՀՀ վերադարձնելու ուղղությամբ, հատկապես՝ սոցցանցերում նրա հայտնի հարցազրույցի հայտնվելուց հետո։

Գլխավոր դատախազությունից ստացվել է հետևյալ պատասխանը. Ձեր կողմից փնտրվող տեղեկատվության տրամադրումը ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակից դուրս է, ուստի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջների համաձայն, առաջարկում եմ նշված տեղեկատվությունը ստանալու նպատակով դիմել ՀՀ ոստիկանություն»։ Ինչը և լրատվամիջոցը արել է՝ ավելի հստակ պատասխանի ակնկալիքով։

 

«Իմ ձայնը» հասարակական կազմակերպություն

«Այլընտրանքային նախագծեր խմբի» հետ համատեղ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:42 09/09/2019  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Կա մի բան, որը բոլորիս կմիավորի
11:20 06/09/2019  |  ՎերլուծություններԵրեկ ազդարարվեց նոր ավանտյուրա
12:20 04/09/2019  |  ՎերլուծություններՔայլեր ուղղված պետականության հիմքերի դեմ
12:48 03/09/2019  |  ՎերլուծություններԵնթատեքստը պաշտոնական Մոսկվան ուժեղացնում է նաև տեխնոլոգիապես
12:55 29/08/2019  |  Վերլուծություններ«Իրազեկ քաղաքացիների միավորումը եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլը» 33 մլն դրամ հատկացնելու կառավարության որոշումն իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում
12:44 27/08/2019  |  ՎերլուծություններԻրավապաշտպանության հոգեհանգիստը
12:49 12/08/2019  |  ՎերլուծություններՀստակ քայլեր՝ կցորդ դատական համակարգ ունենալու ուղղությամբ
11:27 08/08/2019  |  ՎերլուծություններBBC-ի վտանգավոր հրապարակումը. Դիվերսիա դրսի՞ց, թե՞ ներսից
12:42 05/08/2019  |  ՎերլուծություններՊատմություն, որ սկսվեց մեծ աղմուկով, բայց ավարտվեց անձայն
13:05 17/07/2019  |  ԼՐԱՀՈՍՈ՞վ է լինելու հայաստանյան Գաբունիան

Արխիվ

[]