Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Կամ գործ ունենք ոչ բարձր պրոֆեսիոնալիզմի կամ՝ բարձր մանիպուլյացիայի հետ. Ռուբեն Մելիքյանը՝ բանկային գաղտնիքի ստացման սահմանափակումը վերացնող նախագծի մասին 09/13/2019   17:21  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել գործադիրի հավանությանն արժանացած՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի վերաբերյալ մասնագիտական կարծիքներ։ Փաթեթը ենթադրում է ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ՝ առանց սուբյեկտային սահմանափակման: Առաջարկվող փոփոխության հնարավոր ռիսկերի շուրջ զրուցել ենք «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի ՄԻ նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։

-Պարոն Մելիքյան, երեկվանից իրավաբաններն ու տնտեսագետները ահազանգում են, որ կառավարությունը հերթական խնդրահարույց նախագիծն է մշակել։ Այս անգամ խոսքը բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին է վերաբերում։ Գործադիրը մտադիր է վերանայել դրանց ստացման սահմանափակումները։ Մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքի տեսանկյունից, խնդիր տեսնո՞ւմ եք։

-Իրավաբանական տեսանկյունից ցանկացած օրենք, որն առնչվում է մարդու իրավունքներին, ըստ էության փոփոխում է իրավաչափ շահերի ընդունված հավասարակշռությունը։ Այսինքն, մենք ունենք իրավաչափ շահերի մի հավասարակշռություն, որ, օրինակ, բանկային գաղտնիքը իր կարեւորությամբ շատ բարձր է եւ նրա հաղթահարման համար չափազանց բարձր շեմ է անհրաժեշտ։ Հիմա այդ շեմը փոխվում է։ Եթե լիներ այս ոլորտում այլ՝ առավել պատշաճ օրենսդրական կարգավորում, որը նույնպես միջամտեր անձի մասնավոր կյանքի գաղտնիությանը, բանկային գաղտնիքին եւ դրանց հարակից այլ իրավաչափ արժեքներին, ապա հնարավոր էր, որ այն ընդունելի լիներ, եթե բավարար լինեին երաշխիքները եւ եթե հավասարակշռության տրամաբանությունը պահպանված լիներ։ Այսինքն, ինքնին ասել, որ օրենքի նախագիծը որոշակիորեն սահմանափակում է անձի մասնավոր կյանքի գաղտնիությունը, բանկային գաղտնիությունը եւ ինքնին դա նշանակում է, որ այն նորմալ չէ, ես այդպես չեմ կարծում։

-Երեկ կառավարության նիստին նախագծի քննարկման, երբ ՄԻՊ-ը զուգահեռներ անցկացվեց գաղտնալսման հետ, ուշագրավ էր վարչապետի արձագանքը։ Նա ասաց, թե մի երկրում, որտեղ վարչապետին ու ԱԱԾ տնօրենին գաղտնալսում, այդ ամենը փիլիսոփայորեն է հնչում։ Եթե վարչապետի արձագանքի կոնտեքստում դիտարկենք հիշյալ նախագիծը, արդյո՞ք արդարացված է կոռուպցիայի դեմ պայքարում տվյալ միջոցի ընտրությունը եւ ի՞նչ երաշխիքներ կան, որ այն արդար կգործի։

-Այստեղ 2 հարթություն կա։ Հարթություն առաջին՝ արդյո՞ք այս օրենսդրական կարգավորումը համապատասխանում է հայտարարված նպատակին, արդյո՞ք մենք գործ ունենք կոռուպցիայի դեմ պայքարի գործիքի հետ, որը չի կարող չարաշահվել եւ օգտագործվել այլ նպատակներով կամ եթե անգամ չասենք ՝ չի կարող չարաշահվել, արդյո՞ք սահմանված են բավարար երաշխիքներ։ Կատեգորիկ պնդել, որ չի չարաշահվի, իհարկե, դա էլ է դժվար։ Կարեւորն այն է, որ պետությունը իրենից արված ամեն ինչ պետք է անի՝ սահմանելու անհրաժեշտ եւ բավարար երաշխիքներ։ Հիմա եկեք կոնկրետ վերլուծենք. տրված է հանցակազմերի բավականին լայն ցանկ, շուրջ 60 հանցակազմ, որոնց մեջ են նաեւ , ես թույլ կտամ ինձ ասել, զավեշտալի օրինակներ, թե դրանք ինչ կապ ունեն կոռուպցիայի դեմ պայքարի հետ։ Իրականությունն այն է, որ գրեթե բոլոր հանցակազմերը՝ քիչ բացառությամբ, կարող են կապված լինել կոռուպցիայի հետ եւ հանցակազմերի ճնշող մեծամասնությունը կարող է եւ կապված չլինել կոռուպցիայի հետ։ Այստեղ խնդիրը հանցակազմը չէ, այլ կոնկրետ դեպքը։ Օրինակ, սպանության հանցակազմի մասին է խոսքը, եթե մենք գործ ունենք ահաբեկչության ֆինանսավորմանը առնչվող իրավիճակի հետ, այսինքն, սպանություն, որը ահաբեկչության արդյունք է կամ որոշակի կապ ունի ահաբեկչության հետ, այս դեպքում ընդունելի է ավելի լուրջ միջոցներ ձեռնարկելը, բայց եթե սպանություն է, որը որեւէ առնչություն չունի ոչ կոռուպցիայի, ոչ ահաբեկչության ֆինանսավորման հետ , ոչ այսպես կոչված, կեղտոտ փողերի լվացման հետ, ինչու՞ ենք մենք այդ հանցակազմը նույնպես ներառում այդ ցանկում։ Այսինքն, սխալ է մեթոդը։ Ոչ թե պետք է հանցակազմեր նշվեր, այլ ՝ առանձին երաշխիք սահմանվեր, որ այն հանցագործություններն են, որոնք իմ կողմից նշված ոլորտներին են վերաբերում եւ ընդհանրապես, դա դատական ստուգման առարկա դառնար, հիմա դա դատական ստուգման առարկա չէ։ Օրինակ, բերում են մի սպանության գործ եւ ասում են ՝ այս դեպքով ստուգում ենք բանկային տվյալների գաղտնիությունը։ Դատարանը պետք է հնարավորություն ունենա ասել՝ հարգելիս, այս գործը որեւէ առնչություն չունի իսկապես կարեւորություն ներկայացնող եւ առավել մեծ գործիքակազմ ունեցող ոլորտների հետ՝ ահաբեկչության ֆինանսավորում, կեղտոտ փողերի լվացում, կոռուպցիայի դեմ պայքար, եւ այս հիմքով մերժի թույլտվություն տրամադրելը։ Ես չգիտեմ, սա միտումնավոր է արված, թե ոչ, բայց տպավորությունն այնպիսին է, որ կամ գործ ունենք ոչ բարձր պրոֆեսիոնալիզմի հետ, կամ բարձր մանիպուլյացիայի։

-Նորից հղում անեմ կառավարության նիստին։ Վարչապետը, իր ձեւակերպմամբ, հայտնի մարդու հայտնի փեսայի հետ կապված մի օրինակ բերեց, ասաց ՝ ոչինչ չկարողացան անել, որովհետեւ լծակներ չունեին։ Ռիսկ չկա՞, որ այս օրինագիծն, ընդունվելու դեպքում, կծառայի տարբեր հայտնի մարդկանց դեմ տարբեր նպատակներով ճնշում գործադրելու միջոցի՝ հաշվի առնելով այն քաղաքական-հասարակական մթնոլորտը , որում այսօր գտնվում է մեր պետությունը։

- Սա այլ հարթություն է։ Ես պատրաստ էի ներկայացնել իրավական հարթությունում դատողությունները եւ մեկ առ մեկ ցույց տալ, որ այս նախագիծը «բանի պետք չէ» , թեեւ նորմալ գաղափար է եւ կարելի էր նորմալ նախագիծ բերել։ Ասեմ ավելին, ես վստահ եմ, որ մեր հարգելի գործընկերները, որոնք կազմել են նախագիծը, ունեցել են խորհրդատվությունն այն մասին, թե ինչպես կարելի է առաջադրված խնդիրներին հասնել ողջամիտ եւ իրավական ճանապարհով ։ Սա իրավական հարթությունն է, որի մասին դեռ երկար կարելի է խոսել, բայց , եթե մենք դուրս ենք գալիս իրավական հարթությունից, այդ մտահոգությունները, միանշանակ, հիմնավոր են։ Այդ մասին է վկայում վերջին ամիսների եւ վերջին մեկ տարվա մեր փորձը, երբ լրիվ օդից հնարավոր է գործ կարել դատավորի նկատմամբ եւ այլն, եւ այլն։ Այս պայմաններում, չեմ կարծում, որ մեր հանրությունը ունի հիմքեր վստահելու, որ չակերտավոր՝ ազնիվ խոսքով մեր իրավապահ մարմինները չեն չարաշահել, չեն չարաշահելու եւ երբ ուզեն , իրենց բանկային գաղտնիք պարունակող տվյալները չեն վերցնելու ։ Ավելին, քաղաքական նպատակը, որը, հավանաբար, կոնկրետ անձանց հետ է կապված, պետք է նկատի առնենք, որ նաեւ պետական առումով է լուրջ խնդիրներ առաջացնելու, որովհետեւ կտրուկ կնվազի մեր բանկային համակարգի վստահելիությունը, ինչի հետեւանքները դժվար չէ կանխատեսել։

-Մասնագետներն արդեն իսկ հոռետեսական կարծիքներ են հնչեցրել, թե սա բանկային համակարգը փլուզման է տանելու։ Նախագիծն արտաքին ու ներքին ի՞նչ ռիսկեր կարող է առաջացնել, օրինակ, պոտենցիալ ներդրողները չե՞ն վախենա Հայաստան գալ կամ ՀՀ քաղաքացիները չե՞ն վերադառնա գումարը «դոշակի տակ» պահելու ավանդույթին։

-Ես չեմ կարող այս հարցում պրոֆեսիոնալ մոտեցումներ դրսեւորել, տնտեսագիտական ուղղվածության խնդիր է, բայց ես վստահ եմ, որ քիչ չեն լինի մարդիկ, ովքեր կվերանայեն մեր բանկային համակարգին վստահելու իրենց մոտեցումները։ Երկրորդ, մենք պետք է հասկանանք՝ այն երկրները, որոնք ըստ էության , ապամոնտաժում են բանկային գաղտնիքի ինստիտուտը, ունեցե՞լ են տնտեսական հաջողություններ, ունե՞նք այդպիսի փորձ թե՞՝ ոչ։ Նորից իմ պարտքն եմ համարում կրկնել, որպեսզի սխալ ընկալում չառաջանա, այն խնդիրները, որ դրվում է՝ մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքար, ահաբեկչության ֆինանսավորում, կեղտոտ փողերի լվացման դեմ պայքար, ինքնին լեգիտիմ են , ուղղակի այստեղ մեխանիզմները պետք է համարժեք լինեն, բայց համարժեք մեխանիզմներ նախատեսված չեն եւ երաշխիքները պետք է պատշաճ լինեն։ Ընդ որում, հենց մեր առանձնահատկություններն ու մեր իրավապահների դառը փորձը հաշվի առնելով, ես այն կարծիքին եմ, որ մեզ անհրաժեշտ են ոչ միայն ստանդարտ երաշխիքներ, այլեւ՝ մի բան էլ ավել, իսկ այստեղ նախատեսված են ստանդարտից էլ ավելի ցածր երաշխիքներ։

-Եվ վերջին հարցը կրկին իրավական հարթությունից։ Անձերի շրջանակը, որոնց նկատմամբ կարող է այս սահմանափակումը վերացվել, հստակ չէ ։ Փոխկապակցված անձանց շրջանակն արդյո՞ք չի կարող շատ լայն ու սուբյեկտիվ ընկալվել եւ մեկնաբանվել։

-Դա նույնպես դատական վերահսկողության առարկա չէ եւ նույնպես դատարանը պետք է հնարավորություն ունենա մերժել միջնորդությունը, եթե վարույթ իրականացնող մարմինը պատշաճ ձեւով չի հիմնավորում անձի կապը հանցագործության հետ։ Այսպիսի հնարավորություն այս նախագծով չի դրվում, եւ ես կարծում եմ՝ ամենակարեւորը, ինչի մասին առանձնապես չի խոսվում, դա այն է ՝ արդյո՞ք անձը կարող է ծանոթանալ փաստին, որ իր նկատմամբ իրականացվել է նման միջամտություն։ Այն մեխանիզմը, որ նախատեսված է դրա համար, սահմանափակ է եւ բոլոր դեպքերին չի վերաբերվում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:37 08/09/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն ուղիղ գնահատական չի տալիս, ՍԴ-ն չափանիշներ է սահմանում. Ռուբեն Մելիքյան
17:33 04/09/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ որոշումը տրամաբանական էր, Եգորյանի հայտարարությունը՝ մի կողմից տարօրինակ, մյուս կողմից՝ ոչ. Ռուբեն Մելիքյան
10:01 30/08/2019  |  ԼՐԱՀՈՍՏուն վերադարձա Բակո Սահակյանի նկատմամբ ավելի մեծ հարգանքով. Ռուբեն Մելիքյանը շնորհավորել է Արցախի նախագահին
18:35 23/08/2019  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն ստացել է BBC-ի հրապարակման վերաբերյալ հաղորդումը
18:28 20/08/2019  |  Քրեական խրոնիկոնBBC-ի հրապարակման վերաբերյալ հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ՀՔԾ
20:51 19/08/2019Երեք ուրացում մեկ օրում. Ռուբեն Մելիքյանը՝ իշխանությունների գործողությունների մասին
16:31 15/08/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ դատավորներին փողի դիմաց հրաժարական տալու օրենսդրական առաջարկը համարում են վաղ կենսաթոշակի սխեմա. Ռուբեն Մելիքյան
14:29 13/08/2019  |  ԼՐԱՀՈՍBBC-ի հրապարակման վերաբերյալ հաղորդումը Դատախազությունում քննարկման փուլում է
10:30 12/08/2019  |  ՄեկնաբանությունՍովորե՛ք ճանաչել ինքներդ ձեզ, մշտապես եղեք ներքին դիալոգի մեջ. Ռուբեն Մելիքյանի խորհուրդները երիտասարդներին
14:00 10/08/2019  |  ՄեկնաբանությունՀրաժարական տա, կստանա թագավորության կեսը. Ռուբեն Մելիքյան

Արխիվ

[]