ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել (տեսանյութ) 09/13/2019 15:10 | Դատական ռեպորտաժներ
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ վերջինիս պաշտպան Զորայր Հարությունյանից:
Հիշեցնենք, որ երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել էր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ եւս 7-ի գործով դատական նիստը, որը նախագահում էր դատավոր Ռոբերտ Պապոյանը: Տուժողների մեծ մասի բացակայության պայմաններում նիստի շարունակության հարցը քննարկելուց հետո մեղադրող կողմը հրապարակել էր մեղադրական եզրակացությունների համառոտ բովանդակությունը:
Մեզ հետ զրույցում քաղաքապետի պաշտպան Զորայր Հարությունյանը տեղեկացրեց, որ մեղադրական եզրակացության հրապարակումից հետո ամբաստանյալները դրա վերաբերյալ հանդես են եկել դիրքորոշմամբ. «Գործով բոլոր ամբաստանյալները, բացի մեկից, դիրքորոշում են հայտնել մեղադրանքի վերաբերյալ՝ նշելով, որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում»,-ասաց Հարությունյանը:
Դիրքորոշում չի հայտնել միայն ամբաստանյալ Արմենակ Հակոբյանը: Վերջինիս պաշտպան Սուրեն Մնացականյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ առանձնահատուկ պատճառ դրա համար չի եղել: Ըստ պաշտպանի՝ դա կապված է մեղադրանքի հստակության հետ. «Մենք համաձայն չենք մեղադրանքի հետ, դրանում արտացոլված չեն գործողություններ, որոնք կարող են վերագրվել իմ պաշտպանյալին: Այսինքն՝ իմ պաշտպանյալը դիրքորոշում չհայտնեց՝ այդ աբսուրդային իրավիճակից ելնելով. դա էլ իր դիրքորոշումն է»,-նշեց Մնացականյանը:
Հավելենք, որ երեկ՝ նիստի ընթացքում, սահմանվել է ապացույցների հետազոտման հաջորդականությունը: Ըստ այդմ, սկզբնապես կուսումնասիրվեն գործում առկա տեսանյութերը, ապա՝ մեղադրանքի կողմի վկայակոչած փաստաթղթային ապացույցները, որից հետո կհարցաքննվեն վկաները, տուժողները եւ նոր միայն ամբաստանյալները:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 19-ին:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ըստ դատական-տեղեկատվական համակարգի՝ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել նաեւ ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած անկարգությունների գործով։ Սակայն հետագայում այդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ այդ մասով հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով։
Քաղաքապետի եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018թ․ ապրիլի 16-ին հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ խմբի կազմում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով , սեփական անձը վեր դասելով, հասարակության մեջ առանց պատճառի 5 րոպե տևողությամբ հայհոյանքներ է հնչեցրել Հերացի և կորյուն խաչմերուկները փակած ցուցարարների հասցեին, որի ընթացքում բռնություն գործադրելով՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրանց։
Գործով մյուս ամբաստանյալները մեղադրվում են քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ անհայտ անձի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցելու, ցուցարարների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու եւ խուլիգանական մղումներով գույքային վնաս պատճառնելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել