ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներկա կառավարությունը չի հովանավորում խոշոր խաղացողներին, բայց դա բավարար չէ. պետք է ավելի կոշտ մեթոդների դիմել. ԱԺ պատգամավոր (տեսանյութ) 09/12/2019 15:50 | Հարցազրույց
Ներդրողներին սահմանի վրա բացատրում են, որ վերադառնան իրենց գործերին, քանի որ շուկայում կան համապատասխան խաղացողներ։ Նմանատիպ հայտարարություն էր արել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը սեպտեմբերի 10-ի ԱԺ նիստում։ «Փաստինֆո»-ն զրուցեց պատգամավորի հետ՝ պարզելու քայլեր պետք է ձեռնարկվեն խնդիրը լուծելու համար։
- ԱԺ հայտարարությունների ժամին ասացիք, որ սահմանին ներդրողներին հետ են ուղարկում՝ ասելով շուկայում կան խոշոր խաղացողներ։ Կմանրամասնեք, թե հատկապես, որ ոլորտներում են նոր ներկրողները հանդիպել այդ խոչընդոտներին։
- Իմ խոսքում նշեցի, որ քաղաքական հեղափոխությունը, փոփոխությունները պետք է հանգեցնեն նաև տնտեսության փոփոխության և վերակազմավորման։ Դա իրականացնելու համար բավականին կոշտ միջոցառումներ պետք է ձեռնարկել։ Մասնավորապես կադրային այն բազայի հետ, որ նախկին ռեժիմից մնացել և ինչ-որ չափով հին իներցիայով խանգարում է նոր խաղացողներին։ Վերջիններս ցանկանում են մտնել շուկա և այդ երիտասարդ ակտիվիստները տնտեսության մեջ կարող են փոփոխություն իրականացնել, սակայն , ցավոք,հաճախ հանդիպում են արգելքների։ Ես նշեցի, որ այդ արգելքները հենց սահմանի վրա են հանդիպում։ Նախկին կադրերից բացատրում են ներկրող երիտասարդին, որ ճիշտ կլինի՝ չհավատաք փոփոխություններին և վերադառնաք ձեր գործերին։ Այստեղ այդ ոլորտը կայացած է և դուք անելիք չունեք։ Տարբեր մեթոդներով փորձում են դժվարություններ ստեղծել, որպեսզի նոր ներկրողներ, խաղացողներ ի հայտ չգան։
Նմանատիպ կարծրատիպ կա նաև արտադրության մեջ։ Արտադրող ընկերությունները նույնպես լոբբինգ են անում և փորձում են զսպել նոր խաղացողների առաջ գալը։ Սա տարածված մեթոդ է աշխարհում։ Մայքրոսոֆթ ընկերությունը, ձգտելով մենաշնորհի, հասավ այն կետին, որ 2000թ.-ին ԱՄՆ կառավարությունը ստիպված մտավ դատարան և պահանջեց տրոհել ընկերությունը երկու մասի, որպեսզի գերիշխող դեր չունենա շուկայում։ Այսինքն՝ սա ընդունված պրակտիկա է, որ կառավարությունն իր լծակներով կարգավորում է շուկան։ Թվում է՝ ազատականացման դեպքում բավական է հովանավորչությունը դադարեցնել։ Ներկա իշխանությունը չի հովանավորում խոշոր խաղացողներին, բայց դա բավարար չէ և պետք է ավելի կոշտ մեթոդների դիմել։
Օրինակ քվոտավորել ապրանքների ներկրման քանակը։ Պայմանական ասած, եթե որևէ ապրանքային շուկայում որևէ ներկրող 80-90 տոկոս գերիշխող դիրք ունի, պետք է այդ շուկայում թույլ չտալ , որ նա 30 տոկոսից ավել ապրանք ներկրի։ Սրանով, իսկ հնարավորություն տալ, որ նոր խաղացողներ ի հայտ գան շուկայում։ Կառավարությունը պետք է օգնի գերիշխող դիրքի հաղթահարմանը։ Որովհետև գերիշխող դիրք ունեցողներն անընդհատ պայքարում են՝ ավելի մեծացնելով իրենց ազդեցությունը։ Այսկերպ խանգարում են մրցակցությանը և գների իջեցմանը։
- Կոշտ միջոցների դիմել ասելով կարո՞ղ ենք հասկանալ այն, որ մաքսատանը պետք է կադրային փոփոխություններ իրականացնել։
- Այո, պետք է մրցույթ կազմակերպել և հնարավորինս նոր կադրերով համալրել մաքսային և հարկային մարմինները։ Այսինքն` այն մարմինները, որոնք կարող են ազդել տնտեսական գործընթացների վրա, պետք է որոշակի ինքնամաքրման տանել, որպեսզի նոր աշխատակիցները հին կապեր չունենան։ Պատկերացրեք՝ տարիներ շարունակ այդ նույն աշխատակիցներն աշխատել են խոշոր ընկերությունների հետ փոխհամաձայնությամբ, որոշակի խաղի կանոններով և այսօր նրանք չեն հրաժարվելու այդ խաղի կանոններից, իսկ այդ կապերի իսկությունը բացահայտելն էլ դժվար է։
- Շա՞տ են այն ներդրողները, որոնք բախվել են այդ խնդրին և դիմել են Ձեզ։
- Քանակական իմաստով ոչ, բայց որակային իմաստով այո։ Որովհետև այդ բողոքող երիտասարդները հիմնականում փոքր ծավալով են սկսում, որպեսզի մեծացնեն։ Ցավոք, այդ փոքր ծավալը բնի մեջ խեղդելու քաղաքականություն է վարվում։
- Հարցը բարձրացրեցիք խորհրդարանական ամբիոնից, գործընկերներն արձագանքե՞լ են արդեն։ Պատրաստվու՞մ եք հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և քննարկել համապատասխան հանձնաժողովներում։
- Գործընկերներս և՛ ընդդիմությունից, և՛ իշխանությունից համակարծիք են ինձ հետ։ Պատրաստվում ենք մոտ ժամանակներս տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով ներկայացնել նոր օրինագծեր, որոնք կօգնեն կառավարությանը՝ զսպելու խոշոր կառույցների գիշատիչ քաղաքականությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից