ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով. Սեմերիկովը հիշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության խնդիրը 09/12/2019 19:28 | Միջազգային լրահոս
«Եկեք ելնենք այն նորմատիվային իրավական բազայից, որն ընդունել է կազմակերպությունը։ Բոլոր որոշումները՝ հատկապես այն որոշումները, որոնք վերաբերում են անդամությանը, դիտորդությանը կամ համագործակցությանը, ընդունվում են կոնսենսուսով, այսինք բոլոր պետությունների համաձայնությամբ։ Եթե որեւէ պետություն դեմ լինի, բնականաբար, որոշումը չի ընդունվի։ Դրա համար կա կանոնադրություն, համաձայնագիր , որով մենք առաջնորդվում ենք»,-Երեւանում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ ՀԱՊԿ դիտորդ անդամի կարգավիճակ ստանալու հնարավորության մասին հարցին։
Սեմերիկովը հիշեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության խնդիրը։ «Տեսեք, թե որքան էր ձգվում այդ էպոպեան, քանի դեռ մենք կոնսենսուսի չէինք հասել, քանի դեռ բոլոր պետությունների ղեկավարները չստորագրեցին այդ որոշումը, այն չընդունվեց»,-հայտարարել է Սեմերիկովը։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր , որ նույն հարցի վերաբերյալ փոխվարչապետ Յուրի Բորիսովը, ըստ էության հայտարարել էր, թե ողջունում է Ադրբեջանի հետհնարավոր համագործակցությունը։ «Դա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին։ ՀԱՊԿ-ը միշտ ողջունելու է ԽՍՀՄ բոլոր նախկին հանրապետությունների հետ համագործակցությունը ։ Մենք բոլորս ժամանակին եղել ենք մեկ միասնական ընտանիք, մենք շատ ընդհանրություններ ունենք։ Դա նաեւ վերաբերում է նախկին խորհրդային հանրապետությունների զինված ուժերի որոշակի հավասարակշռմանը»,-Երեւանում լրագրողներին ասել էր նա։
Վալերի Սեմերիկովի խոսքով, Յուրի Բորիսովը հայտարարությունն արել է այն տեսանկյունից, որ կազմակերպության դռները որեւէ մեկի առջեւ փակ չեն։
«Ցանկացած պետություն կարող է ցանկություն հայտնել դառնալ կազմակերպության գործընկեր, անդամ կամ դիտորդ, բայց կան որոշակի սահմանափակումներ , որոնք նորմատիվ փաստաթղթերում ներառված են, կարդացեք դրանք, իսկ այն , որ ինչ –որ մեկն ամբիոնից հայտարարում է, կուլիսներում են խոսում, կներեք...»,-նշել է Սեմերիկովը։
Հավելենք, որ 2018-ի նոյեմբերին Հայաստանը առանց նախազգուշացնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչեց Յուրի Խաչատուրովին, որը Մարտի 1-ի գործով անցնող պաշտոնյաներից մեկն է: Հայաստանը, ՀԱՊԿ-ում պետք է պաշտոնավարեր 3 տարի, սակայն , ըստ էության, կորցրեց այդ պաշտոնը: ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը տեւական ժամանակ լուծում չէր ստանում։ Հայաստանը փորձում էր պաշտոնը պահել՝ մինչեւ ժամկետի ավարտը, իր հերթին Բելառուսն առաջադրել էր Ստանիսլավ Զասի թեկնածությունը։ Քննարկումների արդյունում, ի վերջո, որոշվեց Զասի թեկնածությունն առաջադրել 2020թ հունվարի 1-ից, իսկ մինչեւ այդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ