ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով վերաքննիչ բողոքը 09/12/2019 10:39 | Քաղաքացիական իրավունք
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, դատավոր Նաիրա Մարգարյանի նախագահությամբ, դատավորներ Անի Մխիթարյանի եւ Արսեն Մկրտչյանի մասնակցությամբ, սեպտեմբերի 9-ի որոշմամբ վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից ներկայացված բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ բողոքարկել են Քոչարյանից որպես դատական ծախսի գումար հօգուտ Փաշինյանի 200 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ որոշումը։ Նա դա պատճառաբանել էր՝ ասելով, որ նմանատիպ այլ գործերով դատական ծախսերը, մասնավորապես փաստաբանի վճարը, սովորաբար գանձվում է 100 հազարի չափով։
Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին քաղաքացիական հայց էր ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու եւ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջով։ Առաջին դատական նիստին՝ հունիսի 12-ին, Հայկ Ալումյանը դատարանում ասել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը հայտարարի, որ Փաշինյանը նկատի չի ունեցել Քոչարյանին, իրենք պատրաստ են հրաժարվել հայցից: Հաջորդ օրը՝ լրագրողների հետ զրույցում, նա նշել էր, որ հայցվոր կողմը հայցից հրաժարվելու է, քանի որ Փաշինյանի ներկայացուցիչ Գյոզալյանը հայտարարել է, որ վարչապետը նկատի է ունեցել Սահմանադրական նորմը և ոչ թե կոնկրետ անձի: Հունիսի 24-ին Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործը կարճվել էր, եւ դատարանը պարտավորեցրել էր հայցվոր կողմից որպես դատական ծախս բռնագանձել 200 հազար ՀՀ դրամ: Նշենք, որ պատասխանող կողմը պահանջել էր 650 հազար դրամ:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ հունիսի 24-ի որոշման դեմ բերված բողոքի ընդունումը մերժվել է բողոքարկման դատավարական ժամկետները բաց թողնելու հիմքով։
Ըստ դատական-տեղեկատվական համակարգի՝ ներկայացված վերաքննիչ բողոքում բողոքաբերի ներկայացուցիչը միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը և վերականգնել այն՝ պատճառաբանելով, որ դատարանի՝ հունիսի 24-ի որոշումը ստացել է հուլիսի 1-ին։
Դատարանն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում՝ միաժամանակ նշելով, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տվյալ պարագայում դատարանի հունիսի 24-ի որոշումը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է հենց հունիսի 24-ին, այսինքն՝ որոշումը հայցվոր կողմին հասանելի է դարձել դատական ակտի հրապարակման օրը, այնինչ՝ վերաքննիչ բողոքը ներկայացվել է օգոստոսի 1-ին, այսինքն՝ բողոքարկման մեկամսյա ժամկետը լրանալուց հետո: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ բացի հայտարարված օրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելու հանգամանքից, դատական ակտի օրինակը հունիսի 24-ին՝ դատական ակտի հրապարակման օրը, ուղարկվել է Բողոքաբերի ներկայացուցչին։
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ չեն պահպանվել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետները՝ Դատարանը որոշել է մերժել Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ։ Միաժամանակ մերժվել է հիշյալ քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 24-ի որոշման դեմ Ռոբերտ Քոչարյանի անունից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը։
Նշենք, որ սույն որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` հրապարակման պահից տասնհինգօրյա ժամկետում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից