ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման սահմանափակումը վերացնող նախագիծը կարող է կամայականությունների հանգեցնել. Սիրանուշ Սահակյան 09/12/2019 20:28 | Հարցազրույց
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել՝ ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման: Ներկայիս կարգավորումներով նման տեղեկություններ հնարավոր է ստանալ միայն կասկածյալ ու մեղադրյալ հանդիսացող անձանց վերաբերյալ։ Առաջարկվող փոփոխությունների ու հնարավոր ռիսկերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ։
-Տիկին Սահակյան, կառավարությունը նախագծերի փաթեթի ընդունումը հիմնավորում է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ապահովմամբ։ Վարչապետը կառավարության նիստին հայտարարեց՝ կամ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կամ չենք պայքարում, որովհետև կիսապայքարը ընդունելի չէ։
-Նախագծի կարգավորումն ուղղակի կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ եւ ոչ էլ միտված է կոռուպցիոն հանցագործություններով որպես կասկածյալ կամ մեղադրյալ չհանդիսացող անձանց բանկային տվյալներին տեղեկանալուն։ Եթե ուսումնասիրում ենք հանցագործությունները, շուրջ 60 հանցագործություն է նախատեսված, ընդ որում, ամենաընդգրկուն ցանկով՝ սկսած հոգեբուժական հիվանդանոցում ապօրինի պահելուց մինչեւ սպանություն, հափշտակություն, նաեւ այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են, օրինակ` անասնաբուժական կանոններ խախտելը։ Այսինքն, այդ ցանկի ուսումնասիրությունից հստակ է, որ միջոցառումը միտված չէ կոռուպցիայի դեմ պայքարին, ոչ էլ՝ փողերի լվացման կամ ահաբեկչության դեմ պայքարին։ Միջազգային պրակտիկայում, քանի որ բանկային գաղտնիք հանդիսացող տվյալների ձեռքբերումը ներխուժում է մարդու մասնավոր կյանքի, եւ որպես կանոն, ֆինանսական ինստիտուտների կայունության տեսանկյունից ավելի խիստ ռեժիմ է նախատեսում, նման բաց կարգավորումները նախատեսվում են իմ մատնանշած նպատակներով՝ կոռուպցիայի դեմ պայքար, փողերի լվացում, կազմակերպված հանցավորություն եւ այլն։ Այս նախագիծը շատ լայն հանցագործություններ է նախատեսել եւ խնդրահարույց հարցերից մեկն այն է, որ հստակ չէ, թե ինչ չափանիշներով են որոշվել այդ հանցագործությունները։ Իհարկե, դա միակ խնդիրը չէ։ Գաղափարը չհերքելով, որովհետեւ ես ինքս էլ կարծում եմ, որ առանձին հանցագործությունների դեպքում պայքարը կարող է արդարացնել նաեւ մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունեցող անձանց հասանելիությունը, գտնում եմ, որ այն բավարար երաշխիքներ չունի եւ պրակտիկայում կարող է կամայականությունների հանգեցնել։ Նախ, կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձը շատ ընդհանրական է եւ օբյեկտիվ սահմանափակման դրսեւորում չկա։ Օրինակ , կոնկրետ գործի հետ ողջամիտ կապը, առնչակցությունը հանցագործությանը, որ թեեւ բավարար ապացույցներ ձեռք չի բերել վարույթն իրականացնող մարմինը, որ անձը հանդիսանում է կոռուպցիոն գործով կասկածյալ կամ մեղադրյալ, բայց դրա հետ մեկտեղ ունի բավարար ապացույցներ՝ հիմնավորելու անձի կապը տվյալ հանցագործությանը։ Այս տեսանկյունից, ստացվում է, որ ցանկացած անձի բանկային տվյալներին, որը որեւէ առնչություն չունի հանցագործությանը, որը որեւէ կարգավիճակ չունի, այս ընթացակարգի շրջանակներում կարող է հասանելիություն տրվել։ Ընդ որում, քրեական գործ հարուցելու որոշման տեսանկյունից դատական վերահսկողությունը առերեւույթ հանցագործության մասին փաստերի նկատմամբ խիստ սահմանափակ է եւ այստեղ հնարավոր կամայականությունները չափազանց լայն են։ Այսինքն, արհեստականորեն կարող են գործ հարուցել եւ այդ հարուցված գործի շրջանակում ցանկացած անձի բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններին հասանելիություն ունենալ։ Այսինքն, չափելի անձանց շրջանակ չկա։ Մյուս խնդիրը այն է, որ էական հանգամանքներ բացահայտելու նպատակով կարող են այդ տվյալները հավաքել, բայց , թե ինչ կարելի է հասկանալ «գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանք» ասելով, չափազանց լայն է եւ ցանկալի կլիներ, որ առնվազն նեղացվեր։
-Հետհեղափոխական Հայաստանում մենք ականատես եղանք, թե ինչպես հանրահավաքի հարթակից վարչապետը բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակեց, որը կապ ուներ աղմկահարույց քրեական գործի հետ։ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այս նախագիծը կարող է կապ ունենալ վերջին շրջանում ընթացող գործընթացների հետ եւ թաքնված քաղաքական նպատակներ հետապնդել ու ծառայել որպես միջոց՝ անցանկալիների նկատմամբ ճնշում գործադրելու համար։
-Ցանկացած իշխանություն նաեւ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով չարաշահումներ թույլ տալու միտումներ ունի եւ ցուցաբերում է։ Միակ միջոցը, որը կապահովի, որ քաղաքական նպատակներով իրավական ինստիտուտները չխեղաթյուրվեն, այն օրենսդրական երաշխիքներն են, որոնք ի սկզբանե դրվում են եւ հետագայում իրավակիրառ պրակտիկայում պետք է բացառեն այդ հնարավորությունը եւ պաշտպանության հնարավորություն տան անձանց։ Ինձ համար մտահոգիչ է այն, որ առանձին հանցագործությունների քննության ժամանակ արդարացված գաղափարի լուծումները կամայականության դեմ երաշխիքներ չեն տրամադրում եւ այս տեսանկյունից, ցանկացած դատական պաշտպանություն ավելի շատ լինելու է վերացական, որովհետեւ այդ միջամտության հիմքերը այնքան հսկայական են, որ չարաշահումների տեղիք են տալիս, որոնք տեղավորվում են իրավական կարգավորման մեջ։ Եվ եթե նմանատիպ կարգավորում կա, մենք չենք կարող բացառել հետագայում դրանց՝ քաղաքական նպատակներով լայնամասշտաբ օգտագործումը։
-Այս նախագիծը կապ ունի՞ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագծի հետ։
-Կարծում եմ մյուս նախագիծն արդեն իսկ ինքնուրույն լուծումներ տվել է ու նախատեսել է շատ ավելի պարզեցված կարգով բանկային գաղտնիքին ծանոթանալու հնարավորություն ապօրինի գույքի ուսումնասիրությունների շրջանակներում, ընդ որում, այդ նախագծով նախատեսված կարգավորումները ավելի խնդրահարույց են , քան «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Այսինքն, պետությունը այս պահին հետեւյալ քաղաքականությամբ է գնում՝ նա քրեադատավարական կարգավորումների շրջանակներում առհասարակ տարաբնույթ հանցագործություններով բանկային գաղտնիքի հասանելիության մեխանիզմներ է ստեղծում՝ առանց լուրջ երաշխիքներ ստեղծելու անձանց համար եւ մյուս կողմից, շատ ավելի պարզ եւ թույլ դատական վերահսկողության ընթացակարգեր է նախատեսում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման շրջանակներում,այսպես կոչված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ուսումնասիրությունների ժամանակ եւ այստեղ շատ մեծ գործիքակազմ է տալիս դատախազությանը՝ շրջանցելով քրեական դատավարությամբ նախատեսված շեմերը։
-«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագիծը նախատեսում է 50 մլն եւ ավելի դրամից բարձր արժեքի ապօրինի ճանաչված գույքի բռնագանձում պետբյուջե։ Այս շեմն արդարացվա՞ծ է։
-Նախ, այդ շեմն արդարացում չունի։ Մեր երկրում, գիտեք, 5 միլիոն դրամից ավելի գույքային ձեռքբերումը կամ պարտավորության նվազումը, եթե օրինական եկամուտներով չի հիմնավորվում, դիտարկվում է որպես ապօրիի հարստանալ։ Հիմա, ստացվում է, որ 5 միլիոնի շեղումը բավարար է՝ եզրակացնելու, որ ապօրինի հարստանալ կա եւ անձին ենթարկում են քրեական պատասխանատվության ՝ հանգեցնելով նաեւ գույքից զրկման, մինչդեռ, եթե հիմնավորվում է, որ 50 միլիոն դրամի եւ ավելի գույք ունի, կարծես թե պետությունը հետեւողականություն չի ցուցաբերում մինչեւ 50 միլիոնանոց, օրինակ, 40 միլիոնանոց գույքը բռնագանձելու տեսանկյունից, որը ցույց է տալիս, թե ինչքան անհետեւողական եւ անհամաչափ հանրային քաղաքականության հետ գործ ունենք ։ Երկրորդ, ամենախնդրահարույց հարցն այն է, որ իրենք ելնում են գալիս այն կանխավարկածից, որ այս միջոցառումը կարող է հետադարձ ուժ ունենալ եւ ուսումնասիրության առարկա կարող են դառնալ, օրինակ, ուսումնասիրությանը նախորդող 10 տարիների ընթացքում ձեռք բերված գույքը , բայց նույն տրամաբանությամբ քննարկման առարկա չեն դարձնում 15 կամ 20 տարի առաջ ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձման հարցերը։ Մի կարգավորում ունեն, որով ուղղակիորեն նշվում է, որ նախագիծը չի տարածվելու 1991թ սեպտեմբերի 21-ից առաջ ձեռք բերված գույքերից առաջ, որը տրամաբանական է, որովհետեւ մենք նոր պետություն ենք ձեւավորել եւ նախորդ պետության իրավական խնդիրների մեջ ներխուժելը եւ հիմնավոր չէ եւ ռեսուրսատար է, բայց անհասկանալի է, թե անկախ պետության տեսանկյունից ինչո՞ւ է տարբեր նշանակություն տրվում ՝ գումարները թալանվել են 1995թ. իշխանությունների կողմից, թե՞ , օրինակ՝ 2015 թվականի ։ Այստեղ ես քաղաքական լուծումների եմ տեսնում, այլ ոչ թե իրավական։
-Եթե հաշվի առնենք, որ գործող իշխանությունը սերտ կապեր ունի Ձեր նշած ժամանակահատվածում իշխանության եղած անձանց եւ շրջանակների հետ, կարող՞ ենք նկատել, որ նախագիծը նրանց խնայել է։
-Կարգավորման մեջ ուղղակիորեն նշված է՝ ուսումնասիրությանը նախորդող 10 տարիները եւ բացառիկ դեպքերում՝ 1991-ից մինչև այդ 10 տարին, բայց կարծում եմ, որ պետք է ընդհանուր կանոն լինի եւ որեւէ նշանակություն չպետք է ունենա, թե որ քաղաքական ուժին պատկանող կամ հարող ներկայացուցիչներն են ապօրինի գույքի սեփականատեր դարձել։ Այս դեպքում, եթե լուծումները նման սկզբունքային լինեն, կարող ենք խոսել լուրջ ջանքերի մասին, որոնք միտված են պետականության ուժեղացմանը, հակառակ՝ խտրական կարգավորումների դեպքում մենք սկսում ենք հետեւություններ անել, որ գործընթացները ունեն առավելապես քաղաքական, այլ ոչ թե իրավական տիրույթ։
-Եվ վերջին հարցը, վերադառնանք «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթին ։ Առաջարկվող փոփոխությունները չե՞ն վանի Հայաստան պոտենցիալ ներդրողներին։ Ինչպես ասում են՝ բիզնեսը գաղտնիություն է սիրում։
-Ընդհանրապես՝ այո, բանկային գաղտնիքի պաշտպանությունը գործոն է ներդրումային միջավայրի եւ ֆինանսական ակտիվության տեսանկյունից։ Կարծում եմ՝ բոլորին է հանրահայտ, որ Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը եւ այլ հայտնի բանկային կենտրոնները կարողացել են իրենց բանկային համակարգը կայացնել հենց բանկային գաղտնիքի պաշտպանության հետ կապված լուջ երաշխիքներ սահմանելով։ Կարծում եմ՝ եթե բավարար երաշխիքներ չնախատեսվեն եւ կամայական ձեւով ցանկացած անձի տվյալներին հասանելիություն տրամադրվի, որը հանցագործության հետ որեւէ առնչություն չունի, մենք ունենալու ենք գումարային մեծ արտահոսք ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից