Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Անարդյունք պարգևատրումներով մսխվում է պետական աշխատավարձերի համատարած բարձրացման առկա հնարավորությունը 09/12/2019   13:01  |  Վերլուծություններ

2014 թվականից է գործում պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության նոր համակարգը: Այս համակարգի ներդրման հիմնական նպատակը միասնական սկզբունքների վրա հիմնված վարձատրության համընդհանուր կարգավորումների ապահովումն էր, որը պետք է վերացներ տարբեր պետական մարմինների համար՝ մինչ այդ առկա վարձատրության չափերի անհիմն մեծ շեղումները: Իսկ այս շեղումների հիմնական պատճառներից էին տարբեր մարմիններում խրախուսման էապես տարբերվող ֆոնդերի առկայությունը և ըստ այդմ՝ աշխատողների աշխատանքի որակի հետ փոխառնչություն չունեցող պարգևատրումների մեծ տարբերությունները:

Առանցքային փոփոխությունն այն էր, որ պետական բոլոր մարմինների համար աշխատավարձի կառուցվածքում հիմնական բաղադրիչ (առնվազն 70 տոկոս մասնաբաժնով) սահմանվեց պաշտոնային դրույքաչափը` բազային աշխատավարձի և յուրաքանչյուր պաշտոնի համար նախատեսված գործակցի արտադրյալը: Բազային աշխատավարձն էլ կապվեց նվազագույն ամսական աշխատավարձի հետ, ըստ որի՝ վերջինիս չափի բարձրացումը պետք է ապահովեր նաև բազային աշխատավարձի աճ: Իսկ պետական ցանկացած մարմնի պարագայում պարգևատրմանն ուղղվող միջոցները չպետք է գերազանցեին տվյալ մարմնի աշխատավարձի տարեկան ֆոնդի 30 տոկոսը:

Իշխանափոխությունից առաջ և հետո օրվա իշխանությունների բազմաթիվ խոստումներին հակառակ՝ փաստն այն է, որ 2015 թվականից հետո չի բարձրացել նվազագույն ամսական աշխատավարձը, չի ավելացել նաև բազային աշխատավարձի չափը, որը կապահովեր պետական հատվածում վարձատրության համատարած բարձրացում:

Ի դեպ, ներկա կառավարությունը խոսք էր տվել նաև զարգացնել այս համակարգը, հատկապես՝ միասնականացներ պարգևատրումների հնարավորություններն ու չափերը: Իսկ իրականում դրվագային մոտեցումներով ավելի խորացվում են հանրության համար արդեն անընդունելի դարձած՝ պաշտոնյաների պարգևատրման խնդիրները:

Օրվա իշխանությունները, օգտվելով օրենսդրական ընթացակարգային որոշ բացերից, հետևողականորեն «հմտանում» են պարգևատրումների գործում՝ առաջ բերելով համակարգային նոր խնդիրներ՝ արատավոր նոր դրսևորումներով:

Առնվազն անտեսված են նաև պետական հատվածի վարձատրության գործող համակարգի կարևորագույն հետևյալ սկզբունքները՝

· վարձատրության չափերի հիմնավորված տարբերակման ապահովումը,

· համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրությունը,

· վարձատրության խտրականության բացառումը,

· պարգևատրումը՝ ծառայողական գործունեության գնահատման հիման վրա, հատուկ առաջադրանքների, որակյալ աշխատանքի կատարման համար:

Մասնավորապես, նախորդ տարվա վերջին բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ՝ օրենքի խախտումներով ինքնապարգևատրվեցին, ինչը բացասական մեծ հնչեղություն ունեցավ հանրության շրջանում: Դրանից հետո՝ այս տարվա ապրիլին  կառավարության նիստում վարչապետի ներկայացմամբ ընդունվեց կառավարության որոշման մի նաագիծ, որով պետական եկամուտների կոմիտեին տրամադրվեց լրացուցիչ պարգևատրման ֆոնդ՝ 1,5 միլիարդ դրամի չափով: Փաստորեն, կառավարությունը ավելացրեց ՊԵԿ-ի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը 3 անգամ՝ այն դարձնելով 2,33 միլիարդ դրամ: Բերված հիմնավորումն էլ վերաբերում էր կոռուպցիոն ռիսկերի կանխարգելմանը: Սակայն իրողությունն այն է, որ ՊԵԿ-ը պարգևատրվում է պլանավորվածից ավել հարկային մուտքերի համար: Ստացվեց, որ կարելի է հնարավորից քիչ պլանավորեն, հետո էլ՝ ավել հավաքել և դրան էլ համապատասխան՝ պարգևատրվել: Իսկ, եթե չտա՞ն, ապա կարելի է սպառնալ կոռուպցիայով և հանցավոր անգործությամբ:

Դրան էլ զուգահեռ, վերջին ամիսներին արդեն պրակտիկա են դարձել ամսական պարբերականությամբ առավելագույն պարգևատրումները «ընտրյալներին», որի շրջանակը ներառում է պետական մարմինների ղեկավար կազմը: Փաստորեն, պարգևատրման հիմքում դրվել է ղեկավար պաշտոն ունենալը: Այսպիսով, ղեկավար պաշտոն զբաղեցնողների ամսական վարձատրությունը կրկնապատկել են արատավոր պարգևատրումներով:

Իհարկե, առարկայական խնդիր է այդ «ընտրյալներից» շատերի աշխատանքի՝ մեղմ ասած ցածր որակը, որի բացասական հետևանքները պարբերաբար արձանագրվում են: Ակնհայտ է, որ նման մոտեցումը խտրական է և խնդրահարույց է պետական կառավարման արդյունավետության տեսանկյունից:

Առարկայական հարց է առաջանում. «Ու՞ր մնաց պետական հատվածում կառավարության խոստացած աշխատավարձերի համընդհանուր բարձրացումը»:

Իրականում վտանգավոր է պետական կառավարման ոլորտներն ու աշխատողներին բաժանել օգտակարների և անօգտակարների՝ պարգևատրումների հիմքում դնելով նրանց կողմից զբաղեցվող պաշտոնը: Ի դեպ՝ առանց այն էլ պետական կառավարման մարմնի բարձրաստիճան ղեկավարները շուրջ 5-10 անգամ ավելի բարձր հիմնական աշխատավարձ են ստանում տվյալ մարմնի կրտսեր պաշտոններ զբաղեցնողներից:

Հիշեցնեմ նաև, որ գործող օրենքով պետական ծառայողը պարգևատրվում է իր աշխատանքի կատարողականի արդյունքներով, հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքի համար: Եվ առանձին խումբ բարձրաստիճանների ամսական աշխատավարձը կրկնապատկելու համար պարգևատրման՝ օրենքով սահմանված հիմքեր չկան:

 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:43 03/09/2019  |  ՄամուլՀՅԴ-ն՝ պառակտման եզրին. Ինչ իրարանցում է դաշնակցական կառույցում Փաշինյանի՝ ԱՄՆ այցից առաջ. «Հրապարակ»
18:09 02/09/2019  |  ԼՐԱՀՈՍԱրցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի շնորհավորական ուղերձը
11:45 21/08/2019  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ-ն կոչ է անում եզրակացությունը չդիտարկել որպես հանքի շահագործման վերջնական հիմնավորում
18:10 06/08/2019  |  ՎերլուծություններԺողովրդագրական ռազմավարությունը ևս փոխարինվում է պոպուլիզմով
16:37 05/08/2019  |  ՎերլուծություններԶբաղվածության պետական աջակցության բարեփոխումների բացակայությունը շղարշվում է պոպուլիզմով
13:13 02/08/2019  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունների որդեգրած կադրային «քաղաքականությունն» անխուսափելիորեն հանգեցնելու է կառավարման ճգնաժամի
12:34 02/08/2019  |  ՔաղաքականՎստահ չեմ, որ ՀՀ իշխանությունները Արցախի օժանդակության հետ կապված ինչ-որ բան ասում են ԱՄՆ իշխանություններին. Կիրո Մանոյան
16:37 01/08/2019ՀՅԴ-ն ՀԵՄ-ը այսօր կազմակերպում է մոմավառություն Եռաբլուրում
13:41 01/08/2019  |  ԼՐԱՀՈՍՉիրականացվող խոստումները ընտրակաշառքի դրսևորում են. Թադևոս Ավետիսյան
14:44 31/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ-ն դեղին քարտ է ցույց տալիս Երևանի քաղաքապետարանին

Արխիվ

[]