ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ձեր ասածը մի երկրում, որտեղ վարչապետին ու ԱԱԾ տնօրենին գաղտնալսում են փիլիսոփայորեն է հնչում». Փաշինյանը՝ փոխվարչապետին (տեսանյութ) 09/12/2019 13:42 | ԼՐԱՀՈՍ
Կառավարության այսօրվա նիստում հետաքրքիր քննարկում ծավալվեց «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ: Այն ներկայացնում էր ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։
«Մասնավորապես, քրեական դատավարության օրենսդրության հիման վրա ներկայումս հնարավոր է ստանալ միայն կասկածյալ ու մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալներ, ինչը բազմիցս միջազգային կառույցների կողմից քննադատվել է», - ասաց Ռաֆիկ Գրիգորյանը:
Մասնավորապես՝ խնդիրը կայանում է նրանում, որ հաճախ բանկային տվյալները, որոնք էական նշանակություն ունեն ֆինանսական հանցագործություններով գործի քննության ժամանակ, կարող են առնչվել ոչ թե կասկածյալին կամ մեղադրյալին, այլ, օրինակ, վերջինիս հետ փոխկապակցված անձին:
«Հաճախ այն ապացույցները, որոնք թույլ կտային անձին ներգրավվել որպես մեղադրյալ, հասանելի չեն իրավապահ մարմիններին», - ասաց նա:
Փոխնախարարը նշեց, թե Հայաստանը պետք է ապահովի, որ անհրաժեշտության դեպքում իրավապահ մարմինների համար մատչելի լինեն ֆինանսական տվյալները` կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու ու քննելու նպատակով: Նախագծով առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման:
«Մենք կամ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կամ չենք պայքարում, որովհետև կիսապայքարը ընդունելի չէ», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, իրենց քաղաքական որոշումը հստակ է՝ կոռուպցիայի դեմ կիսապայքար չեն անելու: «Սա մեր ամենակարեւոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից է եւ սա մեր կարեւոր որոշումներից է»,- նշեց վարչապետը։
Նրա խոսքերով՝ ունեցել ենք դեպք, երբ իմացել են, որ X բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա փեսան ապօրինի ձևով ձեռքբերված գույքը վաճառքի են հանել և այդ գույքը ֆորմալ ձևակերպված է եղել ուրիշի անունով: «Ըստ էության, մենք իմացել ենք, որ այ, հիմա էդ բանը տեղի է ունենում, բայց էնպիսի սահմանափակումներ են եղել օրենսդրությամբ, որ մենք պետք է կամ կոպիտ ապօրինի միջամտություն անեինք, կամ լուռ հետևեինք, թե ոնց են թալանվածը թաքցնում», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մտահոգություն հայտնեց, որ օրինագիծը կարող է նպաստել կանխիկ գործարքներին, ինչին հակադարձեց վարչապետ Փաշինյանը՝ նշելով, որ կանի»խիկ գումարը կարող են գտնել խուզարկությամբ»։ «Եթե մենք օրենքով իրավասու ենք դոշակի տակ պահած փողը գտնել, ուրեմն պետք է համարժեք իրավասություն ունենանք նաեւ հաշվեհամարին պահած գումարը գտնենք»,- հայտարարեց վարչապետը։
«Այս ընթացակարգով մշակում ենք մի հատ ալգորիթմ, որով կարողանում ենք այդ բանկային գաղտնիքն ստանալ ոչ կասկածյալի կամ մեղադրյալի դեպքում։ Հիմա մենք կարող ենք խուզարկել ոչ կասկածյալին կամ մեղադրյալին՝ տեսնենք այդ գումարը կա, թե ոչ»,- եղավ փոխվարչապետի արձագանքը՝ նշելով, որ շատ նուրբ հարց է։
Հարցին միջամտեց նաեւ ՄԻՊ-ը՝ զուգահեռ անցկացնելով գաղտնալսման հետ։ ՄԻՊ-ը նշեց, որ փաստաբանները բարձրացրել էին հակասահմանադրականության հարց, երբ հեռախոսազրույցները գաղտնալսելիս մեխանիկորեն լսում ես նաև զրուցակցին։ «Չի կարող լինել խնդիր այդտեղ, որովհետև դու չես կարող կանխատեսել, թե այդ անձն օրվա մեջ ում հետ կխոսի »,- շեշտեց Թաթոյանը։ Նա միայն հավելեց, որ դա չի կարող վերածվել ինքնուրույն վերահսկողության այդ անձի հեռախոսային խոսակցությունների նկատմամբ, որովհետև այդ դեպքում կա պարտավորություն՝ լրացուցիչ դատական սանկցիա ստանալու և դա պետք է բարեխիղճ կատարվի։
«Գաղտնալսումը պետք է լինի ծայրահեղ բարդ պրոցեսուալ գործընթաց»,- ասաց փոխվարչապետը, ինչին վարչապետի արձագանքը կարճ էր՝ «Ձեր ասածը մի երկրում, որտեղ վարչապետին ու ԱԱԾ տնօրենին գաղտնալսում են փիլիսոփայորեն է հնչում»։
Իզաբել Սահակյան
Մանրամասները՝ Տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ