ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ որոշումը ցանկությունների հուշագիր չէ, այլ պարտադիր է բոլորի համար. Արամ Օրբելյան (տեսանյութ) 09/11/2019 11:09 | Հարցազրույց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշման, դրա կատարման ապահովմանը վերաբերող հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանի հետ:
– Պարոն Օրբելյան, Դատախազությունը հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար բավարար հիմքեր չկան։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
- Այդտեղ երկրորդ կարծիքի հիմք չենք տեսնում: Դատախազությունը ՍԴ որոշման տեքստից՝ պատճառաբանական մասից, ինչ-որ հատվածներ առանձնացնելով՝ փորձել էր ցույց տալ, որ իրենք գնահատել են և, ըստ էության, մեղադրանք է առաջադրված պաշտոնեական կարգավիճակից չբխող գործողությունների համար։ Այնինչ՝ տեքստը ուղղակիորեն նախատեսում է, որ օրենսդրության բացի պատճառով չկա ընթացակարգ կառուցակարգ, որի միջոցով Սահմանադրությանը համահունչ հնարավոր կլիներ գնահատել՝ արդյո՞ք գործողությունները բխել են կարգավիճակից, թե ոչ։ Որպեսզի հիմա չստացվի, որ ինչ-որ պարագրաֆների վրա մենք ենք հղում անում, որոշ պարագրաֆների վրա Դատախազությունն է հղում անում` ամենակարևորը եզրափակիչ մասն է։ Եզրափակիչ մասում ուղղակիորեն նախատեսել է, որ Քրեական դատավարության օրենսգրքում առկա բացը հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին։ Դա այն կետն է, որը վերաբերում է կալանքին։ Այսինքն՝ ՍԴ-ն ուղղակիորեն նախատեսել է՝ անհատական դիմումի` Ռոբերտ Քոչարյանի դիմումի վրա, որ 27-րդ հոդվածով նախատեսված իրավունքները խախտվել են։ Հետևաբար՝ ասել, որ հիմքեր չկա, գտնում ենք, որ այս դեպքում, ինչպես կես կատակ, կես լուրջ ասում են՝ տպիչը մինչև վերջ չի տպել, ես, որպեսզի կատակ չանեմ, ըստ էության այստեղ խնդիր եմ տեսնում՝ լրջագույն։ Դատախազությունը, Սահմանադրությամբ օժտված լինելով նաև որոշակի գործառույթներով օրինականության ապահովման, ունի առաջնային պարտականություն՝ իր կողմից անել գործողություններ, որպեսզի այդ խախտումը վերացվի և կալանքը րոպե առաջ դադարեցվի։ Դրա փոխարեն փորձ է արվում տալ ինչ-որ մեկնաբանում, պարզաբանում, որ համապատասխանաբար հիմքեր չկան։
- Համենայն դեպս՝ դատախազության նման դիրքորոշման, արձագանքի պայմաններում ի՞նչ եք կարծում, դատաիրավական համակարգն այսօր պատրա՞ստ է քայլեր ձեռնարկել ՍԴ որոշումն ի կատար ածելու ուղղությամբ։
- ՍԴ որոշումը պարտադիր է բոլորի համար. պարտադիր է ՝ ՀՀ տարածքում՝ դատարանների, դատախազության, մասնավոր անձանց համար, այսինքն՝ ըստ էության համապարտադիր դատական ակտ է։ Դա ցանկությունների հուշագիր չէ, գիտական վերլուծություն չէ, դա դատական ակտ է, որով արձանագրվել է համապատասխան իրավունքի խախտում։ Այսինքն՝ օրենքի բացի հակասությունը Սահմանադրության հետ, այն օրենքի բացի, որը պետք է կիրառվի կամ կիրառվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Հիմա, եթե մենք դիտարկենք լրիվ աբստրակտ համատեքստում, այսինքն՝ մոռանանք մնացած ամեն ինչ և համատեքստից դուրս գայինք, աբստրակցիայի մեջ նայեինք, հայտարարությունը կարելի է դիտել դատավարական օպոնենտի հայտարարություն՝ մեկ բայց-ով։ Ինչպես նշեցի՝ Դատախազությունը Հայաստանում մաքուր դատավարական օպոնենտ չի, այն ունի նաև օրինականության ապահովման որոշակի գործառույթ եւ որոշակի մտահոգություններ առաջանում են։ Ամեն դեպքում դատական համակարգերի հետ կապված որոշակի լավատեսություն ունեմ։ Կարծում եմ, որ ՍԴ այս որոշումը դատարանը չի կարող չկատարել։ Բանավոր աշխատակազմից ունենք տեղեկատվություն, որ 12-ին պետք է քննվի, չնայած նորից մուտք ենք արել դիմումը՝ խնդրելով անհապաղ կատարել, որովհետև, ըստ էության, արդեն պարզ է, որ տեղի է ունենում անձի անձնական ազատության իրավունքի խախտում։
- Պարոն Օրբելյան, Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց, մեղադրանք առաջադրվեց, ի՞նչ եք կարծում, նման պայմաններում դատավոր Աննա Դանիբեկյանը ի վիճակի կլինի՞ անաչառ և անկաշկանդ որոշում կայացնել։
- Մենք տեսնում ենք ճնշում դատարանների նկատմամբ։ Բոլորի մոտ, չգիտեմ ինչու, տպավորությունն այն է, որ ճնշումը դա դատավորին պետք է զանգեն, անհատապես վախեցնեն։ Նախ` սկսենք նրանից, որ դա ոնց որ թե տեղի է ունեցել և գաղտնալսումներն էլ են դեռևս այս պահին անհետևանք են մնացել։ Բայց այդ գաղտնալսումներից մեկ քայլ հետ գալով՝ տեսնում ենք, որ ճնշումներն ունեն տարբեր դրսևորումներ։ Սկսած՝ հանրային պարսավանքից, հանրային վիրավորանքներից՝ կառավարության, ԱԺ տարբեր պատգամավորների կողմից , ավարտված՝ բարեփոխումային փաթեթներով և ամենաապոգեյը հասավ դատարանների փակելու գործընթացը։ Դատարանը, իր վարույթում գտնվող գործով, որոշում է ընդունել, որ կարող է պատշաճ ապահովել Ռոբերտ Քոչարյանի պահվածքը անձնական երաշխավորության միջոցով, դրան գալիս է այնպիսի ռեակցիա, որ դատարանները փակենք, վիրահատական միջամտություն, որին հաջորդում է՝ կաբինետի խուզարկություն, նյութերը վերցնել, նյութերը չուղարկել Վերաքննիչից Առաջին ատյանի դատարան։ Այսինքն՝ պրոցես, որտեղ մենք տեսնում ենք ռեպրեսիվ գործընթացներ։ Դրանից հետո պնդել, որ Աննա Դանիբեկյանը անձամբ ճնշման տակ չի կամ ճնշման տակ է՝ սուտ կլինի։ Այստեղ ամենամեծ ռիսկն այն է, որ ունենանք ինքնացենզուրա։ Այսինքն՝ պետք չի դատավորներին ո՛չ զանգել, ո՛չ ասել, իրենք կիմանան՝ դատախազությունն ինչ-որ ասեց, կառավարությունն ինչ-որ ասաց, պատգամավորները ինչ-որ ասացին, նման որոշում է պետք՝ ժողովրդահաճո՝ ոչ միշտ ժողովրդահաճո՝ կառավարահաճո։ Այսինքն՝ սա շատ ռիսկային է։ Սա մարդու իրավունքների ապահովման տեսակետից ամենառիսկային կետերից մեկն է վերջին ժամանակների զարգացումների մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում
Զրուցեց՝ Իզաբել Սահակյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ