Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Դատախազությունը դակիչի դերու՞մ 09/11/2019   18:55  |  Վերլուծություններ

ՀՀ գլխավոր դատախազության ալարկոտ և դանդաղաշարժ արձագանքը՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով սեպտեմբերի 4-ի նիստում ՍԴ կայացրած որոշման համատեքստում, ընդամենը պայմանավորված էր իշխող քաղաքական ուժի և մերձիշխանական տարբեր շրջանակների գնահատականներին հետևելով : Ասել է, թե՝ այս կառույցն իսպառ մոռացել է իր իսկ գործառույթները՝ իրավական համակարգում վերածվելով ուղղակի հլու-հնազանդ կատարողի:

Եվ ահա, երկար սպասելուց հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարում է՝ «Սահմանադրական դատարանի որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան»,- քանի որ, ըստ տվյալ մարմնի՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը. վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այն է՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես վերջինիս կարգավիճակից բխող:

Հարց է ծագում՝ իսկ ինչի՞ց բխած, ինչո՞վ պայմանավորված էր 2008 թվականին ՀՀ 2-րդ նախագահը սահմանադրական կարգի տապալումը չեզոքացնող քայլեր կատարում, արտակարգ դրություն հայտարարում: Թե՞ այդ գործողությունները կարող էր անել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Դիցուք՝ ճանապարհային տեսուչը կամ հարկադիր կատարողը կարո՞ղ էր արտակարգ դրություն հայտարարել, թե՞ Սահմանադրությամբ դա միայն նախագահին է վերապահված֊

Պատասխանը չուրաքանչյուր տրամաբանող քաղաքացու համար միանշանակ է։

Ի դեպ, Ռ Քոչարյանը որոշ ժամանակ առաջ արդեն իսկ շատ տիպիկ բնորոշել է իր տեղն ու դերը՝ երբ ժամանակին արձագանքել է իր հասցեին հնչող՝ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մեղադրանքներին, ասելով՝ ինքս իբրև գործող նախագահ, սահմանադրական կարգի կրողն էի, երաշխավորողը, ուստի չէի կարող տապալել այն, ինչ իմ երաշխավորության ներքո է:

Իրավական ոլորտը՝ քաղաքականությանը՝ գերի

Անշուշտ ցավալի է, որ իրավական ոլորտը՝ դատախազությունից սկսած՝ ՀՔԾ-ով ու ՔԿ-ով, ԱԱԾ-ով վերջացրած՝ անցան մեկ անձի տիրապետության տակ: Իսկ եռաստիճան դատական համակարգի՝ ի սկզբանե միտումնավոր վեթթինգի հայտարարման հետևանք որպես այս ոլորտի պրոֆեսիոնալ կադրերը հասարակական սեկտորը կամ փաստաբանական ոլորտը նախընտրեցին՝ դաշտը թողնելով պատեհապաշտներին:
Ի դեպ, Քոչարյանի փաստաբանական կորպուսի առանձին դրվագներով արդյունավետ գործունեությունն այսօր իրավապահներից որոշներին զայրացնում է, ինչն ակնհայտ կերպով իրավական ոլորտը քաղաքականացնելու գործոններից մեկն է, մինչդեռ իրավական երկիր դառնալու առաջին նախապայմանը օրենքի և իրավունքի դաշտում գործելն է, ինչից շարունակաբար խուսափում են մարտի 1-ը տարիներ շարունակ քաղաքականացրած իրավաբանները:
Ցավալի է նաև մեկ փաստ՝ ինչու՞ պիտի մեր իրավական համակարգում լինեն այնպիսի բացեր և չնախատեսված կարգավորումներ, որ տարընթերցումների տեղիք տրվի՝ հանրությանը գցելով թյուրիմացությունների մեջ:

Այլ իրավական հնարավորությունների բացակայության մասին

Ռ. Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատախազության եզրակացությունը, ըստ որի՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այն է՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես վերջինիս կարգավիճակից բխող, յուրահատուկ է համարում:

Միաժամանակ, ուշագրավ է, որ ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան ասելով՝ դատախազությունը պնդում է, թե՝ «Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը. վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը»:

Մինչդեռ, ըստ Վարդևանյանի՝ ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1476 որոշմամբ ուղղակիորեն արձանագրվել է. «Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գործառութային անձեռնմխելիությանը վերաբերող սահմանադրական դրույթների առանձնահատկություններն Օրենսգրքում կենսագործված չեն՝ հանգեցնելով տարբեր դատարանների կողմից դրա տարաբնույթ մեկնաբանության, ինչը, ի թիվս այլնի, նույնպես վկայում է Օրենսգրքում այդ օրենսդրական բացը լրացնելու ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»:
Իսկ քանի որ հակասելու խնդիրը խնդիրը վերաբերում է հենց տվյալ դեպքին, գործով ԴԻՄՈՂԻՆ , ապա վերջինս ՀԻՄՔ է հանդիսանում Ռ. Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու, քանի որ բացակայում է հնարավորությունը գնահատելու ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածով ամրագրված երաշխիքը:

Երբ իրավակարգավորումը չկա, դատարանը պիտի որոշի ի շահ մարդու

Ոլորտի պրոֆեսիոնալներից մեկը՝ փաստաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի համոզմամբ՝ հենց դատախազությունն է, որ պիտի բացակա կարգավորումների պարագայում առաջարկեր օրենսդրական բացը շտկելուն ուղղված լուծումներ:

Որքան էլ դատախազությունը փորձի ՍԴ որոշման մեջ պարբերություններ գտնել, մի բան միանշանակ է՝ ՍԴ-ն որոշել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր։ Իսկ ինչպես նկատում է Ա.Ղամբարյանը՝ «իրավական նորմերի և դիրքորոշումների էական անորոշության և անհստակության (իրավական որոշակիության սուր դեֆիցիտի) պայմաններում նորմերը պետք է մեկնաբանել և կիրառել ի օգուտ մեղադրյալի»։

 

Հեղինակ` Մարինե Մինասյան


Հարակից հրապարակումներ`

15:14 10/09/2019  |  Քրեական խրոնիկոնՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմբատ Այվազյանի վերաբերյալ 2008-2009թթ. կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու, փոփոխելու և նրան արդարացնելու վերաբերյալ
17:26 09/09/2019  |  Քրեական խրոնիկոնՊետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում դատախազության կողմից հայտնաբերվել է պետությանը պատճառված շուրջ 36.7 մլրդ դրամի վնաս
12:59 06/09/2019  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունն ուսումնասիրում է Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ ականատեսի պատմածները
11:13 06/09/2019  |  Քրեական խրոնիկոնՀրազդանի նախկին քաղաքապետը և աշխատակազմի 8 աշխատակիցներ մեղադրվում են 138մլն դրամի չափով հափշտակության գործով
17:19 05/09/2019  |  Քրեական խրոնիկոն2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ Կոտայքի մարզում 70 տոկոսով ավելացել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հայտնաբերման ցուցանիշը
11:03 21/08/2019  |  Քրեական խրոնիկոնԲնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 ՀՀ դրամի վնաս
18:27 20/08/2019  |  Քրեական խրոնիկոնՊաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետության շահերին էական վնաս է պատճառվել
10:18 15/08/2019  |  Քրեական խրոնիկոն«Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության՝ ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառության պարտավորությունը անհիմն մարվել է Երևանի համայնքային բյուջեի հաշվին
12:08 12/08/2019  |  Քրեական խրոնիկոնՏավուշի մարզում կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերման ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 40 տոկոսով
18:58 09/08/2019  |  Քրեական խրոնիկոնՆոր չարաշահումներ Տավուշի մարզի միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացման գործընթացում

Արխիվ

[]