ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Կարծում եմ չարժի մտնել տափակ քննարկման մեջ». Միրզոյանը զրուցեց «Ամուլսարի» շահագործմանը դեմ ցուցարարների հետ 09/11/2019 19:11 | ԼՐԱՀՈՍ
«Բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամներն այս պահին Ազգային ժողովի այգում են և պատրաստվում են քայլերթի։ Ակցիայի մասնակիցներին սկզբում չէր հաջողվում մտնել այգի՝ ոստիկանական պատնեշի պատճառով, սակայն քիչ առաջ նրանց մոտեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու նշեց, որ եկել է տեխնիկական մի շարք հարցեր քննարկելու։ ԱԺ նախագահը հրաժարվեց պատասխանել Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ չի պատրաստվում բովանդակային քննարկման մեջ մտնել։
Դիտարկամանը, թե խուսափում է հարցերին պատասխանելուց՝ Միրզոյանը պատասխանեց. «Մասնակի եք ճիշտ ասում», ապա ավելացրեց, որ ինքը հետևում է Ամուլսարի հարցով զարգացումներին ու մտահոգություններին։
«Բազմաթիվ մտահոգությունների մի մասը, որոշակի հետազոտություն անելով, համարում եմ անտեղի, մի մասն էլ կիսում եմ»,-ասաց Միրզոյանը։
Վերադառնալով ԱԺ այգի մտնելու արգելիքի հարցին՝ Միրզոյանն ասաց. «Գոյություն ունի իրավական ակտ, որտեղ ասվում է, որ մարդիկ կարող են ակցիաներ անել միայն ԱԺ նախագահի գիտությամբ, գլխավոր քարտուղարի և պահպանության ծառայության պետի հրահանգով»։
Դիտարկմանը, որ Ամուլսարի հետ կապված հայտարարություններով ոտնահարվում է հեղափոխության գաղափարը, Միրզոյանը պատասխանեց ասելով, որ չի կիսում այդ կարծիքը. «Մենք ուրեմն տարբեր կերպ ենք ընկալել հեղափոխության գաղափարները»։
Իսկ ցուցարարի պնդմանը, որ Փաշինյանն ասել է՝ մեծամասնությունն ինչպես որոշի՝ այդպես է լինելու, Ջերմուկի բնակիչներն էլ դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Կարծում եմ չարժի մտնել տափակ քննարկման մեջ, թե որն է մեծ մասի ուզածը, դա չափելի՞ է, թե՞ ոչ։ Եթե ես այդպիսի քննարկում սկսեի՝ ի պատասխան ասվածի, ապա դա կլիներ տափակ քննարկում։ Այց որակումը ոչ թե Ձեզ կամ Ձեր ասածին էր վերաբերում, այլ նրան՝ ինչպիսի դիսկուրս կարող էր ձևավորվել»։
ԱԺ նախագահի հեռանալուց հետո, ոստիկանները բացեցին պատնեշն ու ցուցարարները մտան ԱԺ այգի։
Այս պահին ցուցարարները սկսել են երթը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ