ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ձուկը դեռ ջրում է»... Արմեն Աշոտյան 09/10/2019 16:42 | Վերլուծություններ
Իշխանազավթումից հետո Հայաստանի քաղաքական դաշտը նման էր «Դորիան» մրրիկի ենթարկված Բահամյան կղզիներին՝ ավերակներ, քաղաքական «դիակներ» եւ համաճարակի վտանգ։ Ավերիչ աղետից կենդանի մնացած հատուկենտ վերապրածներից էի ես, իմ կուսակցական ընկերներն ու հասարակության եզակի ներկայացուցիչներ։
Այս 16 ամիսների ընթացքում ի հետեւանս իշխանական բազում սխալների, ապիկարության եւ անգործության քաղաքական դիմադրության օջախների թիվն ավելացավ, քաղաքական համակարգի փլատակների տակից սկսեցին լսվել սկզբում ցաքուցրիվ, հետո՝ ավելի կազմակերպված ձայներ։
Հայաստանում իշխանափոխության ակունքների մասին շատ է խոսվել։ Այստեղ միայն փաստեմ, որ մեր սխալները միայն առիթ էին, իսկ տեղի ունեցածի պատճառները՝ շատ ավելի խորն էին։
Ռուսական, իսկ հետո՝ Խորհրդային տարածքի մտավորականությանը մշտապես բնորոշ երկու էքզիստենցիալ հարց ձեւավորեց երկրիս «սեւական» օրակարգը. «Ո՞վ է մեղավոր» եւ «Ի՞նչ անել»։
Հերթով անդրադառնամ։
«Ով է մեղավոր»
Երկրում ստեղծված իրավիճակի համար հանրային-քաղաքական դիսկուրսը մատնանշում է մեղավորների հետեւյալ հիմնական երկու տարբերակը.
1. Սերժ Սարգսյան
Ա) «Սաղ Սերժնա մեղավոր» աղանդի հետեւորդների համար կա անցյալի, ներկայի եւ ապագայի դժբախտությունների եւ անհաջողությունների մեկ միասնական ամենափրկիչ բանաձեւ, ըստ որի՝ իր, իր մորաքրոջ աղջկա, իր բաջանաղի հարսի եւ ընդհանուր երկրի խնդիրների մեջ իր մշտական, անսասան եւ մոգական ազդեցությունն ունի Հայաստանի երրորդ նախագահը։ Այս ուղղության երկրպագուների քաղաքական հավատամքը խարսխված է «Սաշիկի 50/50»-երի, «կազինոներում Սերժի տանուլ տված միլիոնների» եւ Բադեն-Բադենի լողավազանում թրջված դեղին լողազգեստի վրա։
Բ) «Մեկա Սերժնա մեղավոր»։ Այս հոսանքի հետեւորդների թիվը ավելանում է օրեցօր, սակայն միջնաժամկետ կտրվածքով այս ուղղությունը ինքնուրույն ապագա չունի, այլ հանդիսանում է Ա. կետից հիասթափված, բայց սեփական սխալն եւ քաղաքական միամտությունը դեռեւս չընդունող մարդկանց ժամանակավոր ապաստան։ Նրանց ինքնախաբեության բանաձեւը մոտավորապես հետեւյալն է. «Թող նորմալ կառավարեին, մենք էլ Նիկոլի հետեւից չգնայինք»։ Առավել արժանահավատության համար այն կրկնվում է օրական առնվազն 5 անգամ՝ տաքսիից մինչեւ բլոտի սեղան եւ ուղեկցվում է շրջապատի կողմից «բա իհարկե, ախպեր», «հաստատ, ցավդ տանեմ», «տո սաղ դրանց տակա» բնույթի սույն մարգարիտը բետոնող հավաստիացումներով։ Նախորդ իշխանությունների բազում բացթողումներով հանդերձ, նման մարդիկ իրենց կատարած սխալ ընտրության պատճառներն ու հետեւանքները մշտապես փորձում են գցել ուրիշների վրա։ Վերջիվերջո, կարճ ժամանակի ընթացքում նրանք կունենան բավարար խիզախություն ընդունելու այդ ընտրության պատասխանատվությունը՝ անկախ նախորդների բացթողումներից, եւ կտեղափոխվեն 2-ի Բ խումբ։
Գ) «Նիկոլը Սերժի մարդնա» վարկածի կողմնակիցները ունեն ընդամենը մեկ փաստարկ. «Սերժը շախմատա խաղում ու սաղ հաշվելա»։ Որքան էլ մեծ է խորհրդավորության եւ ամենազորության գայթակղությունն ու նման սուպերմենի տեղակալ լինելու իրողությունը, այնուհանդերձ փաստեմ, որ անգամ ամենասարսափելի երազում նման անտրամաբանական եւ քայքայիչ կոմբինացիա մեր մտքով անցնել չէր կարող (գիտենք, թե այդ վարկածը որտեղ է եփվում։ Կգա ժամանակը՝ բոլորը կիմանան)։ Հնարավոր չէր, ինչպես ժողովուրդն է ասում, առկա ընդդիմադիր բազմազանության մեջ համբուրել հենց Նիկոլ Փաշինյանի ճակատը։
2. Նիկոլ Փաշինյան
Ա) «Թավիշը շատա»
Դեռեւս կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Նիկոլը բավարար չափով խիստ չէ նախկինների հանդեպ։ Որ Հանրապետության, Ազատության կամ Ֆրանսիայի հրապարակների ասֆալտը պետք է ողողել «հանցավոր ռեժիմի» արյամբ, ու ամեն ինչ լավ կլինի։ Այս մոտեցման հետեւորդները, ըստ ամենայնի, հյուսիսային շամանների ժառանգորդների պես կարծում են, որ իրենց պայծառ ապագան կախված է հորինված աստվածներին մատուցված զոհերի քանակից։ Իրականում նրանց մտքին իշխանությունը Նիկոլի ձեռքից «պերեխվատ» անելու մոլուցքն է, եւ , պարադոքսալ է, բայց փաստ, որ նրանք դե ֆակտո իշխանությունների աղախինն են, քանզի իրենց ֆոնին Նիկոլը ներկայանում է որպես չարյաց փոքրագույն։
Բ) #SutNikol
Հետհեղափոխական «պախմելի» վերջին, ամենակարեւոր փուլն է, որից կախված է ողջ երկրի առողջացման դեռեւս առկա հնարավորությունը։ Այս խմբին պատկանող մարդիկ կամ ի սկզբանե են հասկացել մեզ հրամցված թավշյա էքստազի վտանգները, կամ ազնվորեն վերլուծելով, այդ թվում՝ սեփական միամտությունը, եւ անցնելով քաղաքական կատարսիսը՝ ինքնամաքրումը, եկել են միարժեք եւ միակ ճիշտ եզրահանգման. Նիկոլ Փաշինյանը կեղծ փրկիչ էր, կեղծ շերիֆ, կեղծ մանրադրամ։
«Ի՞նչ անել»
Ինչպես տեսանք, քաղաքական իրականության ախտորոշումը պտտվում է կամ Նիկոլ Փաշինյանի, կամ Սերժ Սարգսյանի անունների շուրջ։ «Կա երրորդ ճանապարհ» թեզի հետեւորդները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, կամ չափից ավելի անձնակենտրոն են, կամ Հայրենիքի պղտորված ջրերում ձուկ բռնելու ցանկությունն ունեն։
Ռոբերտ Քոչարյանի գործոնը այս համատեքստում բոլորովին այլ՝ քաղաքական հետապնդման եւ անարդարության դեմ պայքարի առաջամարտիկի իմաստն ունի։ Ուստի պետք է՝
1. Մոռանալ «հների» եւ «նորերի» մասին, քանզի մեր` ընդամենը 30 տարվա պատմության ընթացքում այդ բաժանումը խիստ պայմանական է։ Ո՞վ է նորը։
Իր քաղաքական կենսագրությունը համաշխարհային ջրհեղեղի ժամանակներից վերաշարադրող Նիկոլ Փաշինյա՞նը։ Կառավարության կեսը կազմող «հին» դեմքե՞րը։ Չբերեք ԱԺ-ում մարդահաշիվ դարձած, բայց քաղաքական արժեք չներկայացնող ու չստեղծող տասնյակ իշխանական պատգամավորների անուններ։ Նրանք այս խաղի մեջ ընդամենը քաղաքական կրախմալն են, օսլան, որ տարածք ու տեղ է գրավում, ծավալ ստեղծում, բայց որակ չի տալիս։
Մեր օրոք իշխանական ամենաազդեցիկ դիրքերը զբաղեցնող, իսկ այսօր առանձին խաղացող դարձած մարդի՞կ են «նոր»։
2. 30 տարվա ընթացքում բոլորն այնքան եմ միահյուսվել, խառնվել ու փոխկապակցվել իրար, որ նման բաժանումները պարզապես ծիծաղելի են։ Անտարակույս, իրենց նորովի դիրքավորող մարդիկ ընդամենը կիսամոռացված, իսկ հաճախ՝ չմոռացված «հինն» են։
3. Անշուշտ, վերադարձ «հնին» չի կարող լինել, բայց «հինը» մոռանալը կործանարար է։ Միշտ այդպես է եղել։
4. Դադարել խոսել ռեւանշի մասին։ Եթե համաշխարհային պատմության մեջ ժամանակին պարտության մատնված քաղաքական ուժերի ցանկությունը վերակառուցվելով շարունակել պայքարը դիտարկել որպես ռեւանշիզմ, ապա, այո, քաղաքակիրթ աշխարհի ողջ պատմությունը ռեւանշիզմի պատմություն է։ Հակառակ դեպքում քաղաքական համակարգ եւ ոչ մի երկրում չէր կայանա, եթե նախկին իշխող ուժերը անհաջողություններից հետո վերանային ասպարեզից։ Մեր դեպքում ասեմ ավելի կտրուկ՝ եթե ուզում ենք Հայաստանում ունենալ կայուն քաղաքական համակարգ, ապա բացառիկ ինստիտուցիոնալ կուսակցությունը պարտավոր է ներկայացված լինել երկրի քաղաքական կյանքում։
5. Ժամանակին մենք միամտաբար ու մեծամտաբար ասում էինք, որ «իշխանությունը պետք է անցնի Մելիք Ադամյան փողոցով»։ Իհարկե, ֆորմալ առումով ճիշտ ենք, քանզի ամեն օր տեսնում ենք Կառավարական շենքի ետնամասից բակ մտնող վարչապետական շարասյունը։ Բայց այսօր նորովի նայենք ստեղծված իրավիճակին եւ ... փաստենք, որ առանց Հանրապետականի ընդհանուր ընդդիմադիր բեւեռ կայանալ չի կարող։
6. Ուզենք թե ոչ, պետք է արձանագրել, որ եթե տեսանելի ապագայում երկրի առջեւ ծառացած խնդիրների անհապաղ լուծման համար երկրին պետք է իշխանափոխություն, ապա ոչ մի առանձին վերցրած ուժ՝ ՀՀԿ-ն, Քոչարյանականները, այլականները, նորաստեղծները այս հարցը միայնակ լուծել չեն կարող։ Այս խաղը ֆուտբոլի առաջնություն չէ, եւ ֆինալում «դռակոնին» հանդիպելու համար չկան ընդդիմադիր 1/8-րդներ, 1/4-րդներ եւ կիսաեզրափակիչներ։
Այս խաղը Հայաստանի գոյամարտն է, որում հնարավոր է հաղթել, միմիայն «աստղերի հավաքականով» ու լավ մարզչական թիմով։ Ուստի միասին խաղալու երեսատեղ թողեք, ընկերներ..
7. Եվ վերջինը։ Դիրքավորում, վերադասավորություն, հայտագրում՝ ամբողջը հասկանում եմ... Բայց շտապում եք, տղերք։ «Ձուկը դեռ ջրում է»...
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ