ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս պահին մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում. Փաշինյան (տեսանյութ) 09/09/2019 11:54 | ԼՐԱՀՈՍ
Ամուլսարի շահագործման հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը չի փոխել։ Այդ մասին այսօր նա հայտարարել է ֆեյսբուքյան իր էջի միջոցով ուղիղ եթերի ժամանակ։
«Առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում, բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները»,-ասել է ՀՀ վարչապետը։
Նա ընդգծել է, որ մյուս կողմից պետք է հաշվի առնել Հայաստանի տնտեսական հանրության անհանգստությունը։
«Ինչպես գիտեք վերջերս «Մուդիս» ընկերությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը, ինչը նշանակում է, որ ՀՀ-ն և ՀՀ-ի մասնավոր բանկերը, կազմակերպությունները կարող են ֆինանսական միջոցներ ներգրավել ավելի էժան, քան երբ Հայաստանի վարկանիշն ավելի ցածր էր»,-նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով, Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակում Հայաստանն ունի որոշակի ազդակներ, որոնք վկայում են, որ եթե իրավիճակը ճշգրիտ չկառավարվի, ճշգրիտ և պետական մոտեցում չցուցաբերվի, ապա դա կարող է հանգեցնել Հայաստանի վարկանիշի վատթարացման, ինչի արդյունքում քաղաքացիները կզգան վարկերի, տոկոսների բարձրացում։
«Եթե ասում ենք՝ ենթադրենք ուղղակի Ամուլսարի հանքը թույլ չենք տալիս շահագործվի, ապա շատ պարզ հարց է ծագում, ինչու՞ , այո, իհարկե, բնապահպանական մտավախություններից ելնելով։ Ծագում է հաջորդ հարցը, եթե այդպես է ինչու՞ եք թույլ տալիս, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործվի, Թեղուտի հանքը շահագործվի, արդյո՞ք դրանք համապատասխանում են բոլոր միջազգային ստանդարտներին»,-հարցրել է վարչապետն ու նշել, որ այդ հարցում Հայաստանը միջազգայնորեն շատ լուրջ խնդիր կարող է ունենալ, եթե հանկարծ պարզվի, որ խտրական մոտեցում է ցուցաբերում։
Վարչապետն ընդգծել է, որ կարևոր է նաև հաշվի առնել Հայաստանի տնտեսության անվտանգության և արտաքին անվտանգության խնդիրները, որոնք նույնպես որոշակի կարևորություն ունեն այս հարցը քննարկելիս։
«Չեմ կարող այս թեմայի վերաբերյալ ավելի մանրամասն խոսել, չնայած կարծում եմ, որ եթե ձեզնից յուրաքանչյուրն ինքն իր վերլուծություններն անի, թերևս պարզ կլինի՝ ինչ նկատի ունեմ և ինչո՞ւ եմ անվտանգության հարցը հիշատակում այս համատեքստում»,-ասաց Փաշինյանը։
Ամփոփելով խոսքը, վարչապետն ասաց՝ Հայաստանը չի կարող անտեսել և արհամարհել առկա բնապահպանական ռիսկերը, և իր դիրքորոշումը նախկինի պես է՝ եթե հանքի շահագործումն անվտանգ է բնապահպանական և մյուս չափանիշներով, ապա հանքը կարող է շահագործվել, իսկ եթե ոչ, ապա չի կարող շահագործվել։
«Մենք ունենք մի իրավիճակ, որ դե յուրե այն մարմինը, որ պատասխանատու է այդ ամենի համար, ինքն ամենաբարձր մակարդակով ասում է, երաշխավորում է, մենք էլ ասում ենք ասում ենք՝ հասկանում եք չէ՞ եթե դա չերաշխավորվի հանքն անմիջապես կփակվի, նրանք էլ ասում են այո, իհարկե հասկանում ենք»,-նշել է ՀՀ վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ