ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ որոշումն ինքնին նոր հանգամանք է և պետք է հանգեցնի գործի վերաբացմանը. Արա Ղազարյան 09/08/2019 12:07 | ԼՐԱՀՈՍ
ՍԴ որոշումն ինքնին նոր հանգամանք է և պետք է հանգեցնի գործի վերաբացմանը: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով Սահմանադրական դատարանի որոշմանը, որով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող` արձանագրելով, որ բացակայում է գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, կալանավորելու նորմերը:
Արա Ղազարյանի գնահատմամբ` ՍԴ-ն բավականին լավ որոշում է կայացրել: Նրա խոսքով՝ մասնավորապես նշվում է, որ բացակայում է ընթացակարգ՝ որոշելու համար, թե տվյալ անձը ունի անձեռնմխելիություն, թե ոչ:
«Պետք է լինի հատուկ ընթացակարգ և հատուկ մարմին: Օրինակ՝ դատավորների դեպքում ԲԴԽ-ն է, ԱԺ պատգամավորների դեպքում՝ ԱԺ-ն : Տվյալ դեպքում չի եղել»,- նշեց Արա Ղազարյանը:
Միջազգային իրավունքի մասնագետի փոխանցմամբ, երբ խոսքը գնում է քրեական հետապնդման և կալանքի մասին, այդ ընթացակարգի բացակայությունը հանգեցնում է նրան, որ անձը զրկվում է անօրինական կալանքի կամ կամայականության դեմ արդյունավետ իրավական պաշտպանության հնարավորությունից, ինչն արդեն իսկ խախտում է «Եվրոպական կոնվենցիայի» տեսանկյունից:
«Անկախ արդյունքից, անկախ նրանից, թե կալանքի հիմք կա, թե ոչ, եթե պրոցեսի ընթացքում անձը չունի կամայականությունից պաշտպանվելու արդյունավետ հնարավորություն, այսինքն՝ պրոցեսուալ իրավունքներ, դա ինքնին խախտում է»,- նշեց Ղազարյանը:
Մեր հարցին, թե արդյո՞ք օրենսգրքում ընթացակարգի բացակայությունը կամ բացթողումները հակասահմանադրական էեն փաստաբանը նշեց, որ այո: Արա Ղազարյանը հիշեցրեց բարոյական վնասի մասին, որը նախկինում բացակայում էր: «Այսինքն՝ քաղաքացուն անօրինական կալանավորում էին 6 ամիս, որից հետո քաղաքացին կարող էր քաղհայց ներկայացնել, երբ պարզվում էր, որ կալանքն անօրինական էր. դիմել դատարան և ստանալ փոխհատուցում, բայց կարող էր ստանալ միայն նյութական վնասի և փաստաբանական ծախսերի դիմաց, իսկ բարոյական վնաս հայցել չէր կարող:»,- պարզաբանեց Արա Ղազարյանը:
Նրա խոսքով՝ եվրոպական իրավունքում բարոյական փոխհատուցումը պարտադիր է, երբ խոսքը գնում է կալանավորման մասին: Հաշվի առնելով այդ փաստը՝ ՍԴ-ն որոշում կայացրեց, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը այդքանով, որքանով չի սահմանում բարոյական վնասի ինստիտուտը՝ հակասահմանադրական է:
«Այսինքն՝ ոչ թե հոդվածն ամբողջությամբ, այլ հոդվածում այդ կարևոր բացը: Ուղղակի այդ բացը կախված է ՄԱԿ-ի հիմնարար իրավունքի հետ:»,- շեշտեց Ղազարյանը:
Նա նկատեց, որ օրենքի ցանկացած բաց չէ, որ ՍԴ-ն պետք է անդրադառնա: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով ՍԴ-ի կողմից հրապարակված որոշման մեջ նույնպես գրված է, որ օրենսդրական բացի դեպքում որևէ կոնկրետ վկայակոչում դատական ակտում անհրաժեշտ չէ, որ Սահմանադրական դատարանն անդրադառնա այդ օրենսդրական բացի սահմանադրականության հարցին, քանի որ այլ կերպ օրենսդրի կողմից թույլ տրված օրենսդրական բացերը, որոնք կարող են խախտել կամ խախտում են անձի հիմնական իրավունքները և ազատությունները, Սահմանադրական դատարանի կողմից չեն կարող քննվել կամ հաղթահարվել, մինչդեռ Սահմանադրական դատարանն այդ առումով ձևավորել է տևական հետևողական պրակտիկա՝ արտահայտելով կոնկրետ իրավական դիրքորոշումներ: Անդրադառնալով Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հետ կապված հարցին՝ Արա Ղազարյանը նշեց, որ ՍԴ որոշումն ինքնին նոր հանգամանք է և պետք է հանգեցնի գործի վերաբացմանը:
«Մենք գործ ունենք ՍԴ որոշման հետ: Դա հանաք բան չէ»,- շեշտեց Ղազարյանը:
Նրա փոխանցմամբ՝ արագությունը մեծ նշանակություն ունի: Հատկապես, երբ խոսքը գնում է կալանքի այն դեպքերի մասին, որտեղ օրինականությունը կասկածի տակ է: Նրա խոսքով՝ նման դեպքերում պետք է նիստ գումարվի, բայց այս դեպքում, եթե առաջին դատական նիստը կայանա սեպտեմբերի 12-ին, պետք է առաջին հերթին խափանման միջոցի հարցը դառնա քննության առարկա՝ հաշվի առնելով ՍԴ դիրքորոշումները: Արա Ղազարյանը կարծում է, որ վերջնական որոշումը լինելու է դատավորինը՝ կալանքն անհրաժեշտ է, թե ոչ և պետք է նաև որոշում կայացվի, թե արդյո՞ք կալանքը եղել է անօրինական, թե ոչ:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, նշանակվել է սեպտեմբերի 12-ին` ժ. 13.00-ին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու և առանձնակի խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից