ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիմա առավել հարմար առիթ է տրվել, որ Փաշինյանը Քոչարյանին բաց թողնի եւ մեղադրի ուրիշներին. Գագիկ Համբարյան 09/08/2019 18:47 | ԼՐԱՀՈՍ
ՍԴ որոշումը ցույց է տալիս, որ գործող իշխանությունները եւ հատկապես դատախազությունն իրենց լիազորություններն անցել են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Քր. դատ օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելու՝ ՍԴ որոշմանը։
Քաղաքագետի խոսքով, սա ամենեւին էլ զարմանալի չէ, որովհետեւ, ըստ Համբարյանի, Նոր Հայաստանում որոշ քրեական գործեր հարուցվում են իշխանությունների հահանգով։ «Նիկոլ Փաշինյանը գոնե 2 անգամ հայտարարել է, որ ինչ ուզենա, այդ էլ կանի, ում դեմ ուզենա, քրեական գործ հարուցել կտա։ Առաջին անգամ նա դա պարզ հայտարարեց, երբ ասաց , թե այդ ո՞ր դատավորը ռիսկ կանի իրեն մերժել եւ երկրորդ անգամ պարոն Փաշինյանը բացահայտ նշեց, որ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման աշխատողների դեմ Ամուլսարի հետ կապված քրեական գործը հարուցվել է հենց իր ցուցումով։ Չի բացառվում, որ այս գործն էլ՝ ՀՀ 2-րդ նախագահի դեմ, հրահանգված է իշխանությունների կողմից»։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն որոշել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր: Իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
Մեր հարցին, արդյո՞ք դատախազությունը չէր կարող կանխատեսել գործի՝ նման ընթացքը, քաղաքագետն արձագանքեց. «Քրեական գործ հարուցելը բացարձակ քաղաքական որոշում է եղել։ Նույնը եւ Ամուլսարի դեպքում, երբ մեկ տարով հետաձգվեց հանքի շահագործումը։Մենք տեսանք, որ իշխանությունների կողմից հրավիրված միջազգային կազմակերպությունը՝ ԷԼԱՐԴ-ը գրեթե նույնաբովանդակ եզրակացություն տվեց հանքի շահագործման վերաբերյալ, որի համար ՀՀ բյուջեից 400 հազար դոլար ծախսվեց։ Ինչպես Լիդիան Արմենիայի , այնպես էլ Քոչարյանի դեպքում գործերը քաղաքականացված են»։
Գագիկ Համբարյանի խոսքով, 2-րդ նախագահի պարագայում իրավիճակն առավել աբսուրդային է. «Հասարակության 99 տոկոսի մոտ այնպիսի տպավորություն է, որ Քոչարյանին մեղադրում են մարտի 1-ի դեպքերի համար, այսինքն , 10 սպանությունների համար, այնինչ, որեւէ խոսք անգամ այդ մասին չկա եւ այս տեսանկյունից, այն ինչ տեղի ունեցավ ՍԴ-ում, սպասելի էր»։
Գագիկ Համբարյանը կարծում է, որ իրավապահները պարտավոր էին հասկանալ, որ հնարավոր է նման ելք լինի, բայց, մյուս կողմից, ըստ քաղաքագետի, որեւէ մեկը չէր շարժվում իրավական տեսանկյունից, որովհետեւ գործն առաջ տանողները մտածում էին, որ ինչպես դատախազության եւ դատարանների պարագայում իշխանությանը հաջողվեց, այսպես ասած, ծնկի բերել ոլորտները, կհաջողվի նաեւ ՍԴ-ի դեպքում։
«ՍԴ-ի պարագայում, սակայն, այլ բան տեղի ունեցավ եւ ՍԴ-ն ցանկալի եզրակցություն չտվեց, ՍԴ-ն բոլորովին այլ որոշում ընդունեց, որը գլխացավանք ստեղծեց իշխանությունների համար»,-ասաց Համբարյանը։
Քաղաքագետը չբացառեց, որ Նիկոլ Փաշինյանը հաշվարկել էր իրադարձությունների նման զարգացումը.«Բավական մեծ հավանականություն կա, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը, եթե դա տեղի ունենա, Փաշինյանը հանրությանը կմատուցի, այնպես, որ դա արել են իր թշնամիները՝ ՍԴ նախագահն ու իր դատավորները, որպեսզի հասարակությունն ավելի մեղմ ընդունի Քոչարյանի հնարավոր ազատ արձակումը եւ չմեղադրի դրանում Փաշինյանին, այնինչ այդ հարցում ամենահետքրքրված անձն ինքն է։ Նա գլխից մեծ քայլեր ձեռնարկեց ոչ միայն ներքին, այլեւ արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես, ՌԴ հետ ունեցած հարաբերություններում։ Եվ որքան էլ , նա փորձի հասարակության անգրագետ շերտերին տանել «մենք հզոր ենք, ինչ ուզենանք կարող ենք անել» կարգախոսով, այնտեղ՝ վերեւներում իրենք շատ լավ հասկանում են, որ միջազգային հարաբերություններում ու հատկապես ՌԴ հետ հարաբերություններում Հայաստանը չի կարող հաշվի չառնել պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը եւ հիմա առավել հարմար առիթ է տրվել, որ Փաշինյանը Քոչարյանին բաց թողնի եւ մեղադրի ուրիշներին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ