ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավական որոշակիության սուր դեֆիցիտի պայմաններում նորմերը պետք է մեկնաբանել հօգուտ մեղադրյալի. Ա.Ղամբարյանը` ՍԴ որոշման մասին 09/08/2019 11:03 | ԼՐԱՀՈՍ
Մի բան հստակ է`իրավական նորմերի և դիրքորոշումների էական անորոշության և անհստակության (իրավական որոշակիության սուր դեֆիցիտի) պայմաններում նորմերը պետք է մեկնաբանել և կիրառել ի օգուտ մեղադրյալի: Նման կարծիք է հայտնել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի դիմումի գործով ՍԴ որոշմանը:
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Նախ՝ ՍԴ-ն իրավացիորեն ուղղել է ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածում օգտագործվող և սխալ մեկնաբանությունների տեղիք տվող որոշ տերմիններ՝ «Կարգավիճակից բխող» ձևակերպման փոխարեն օգտագործել է «Կարգավիճակից և գործունեությունից բխող» ձևակերպումը, իսկ «գործողություն» բառի փոխարեն՝ «գործողություն և անգործություն» ձևակերպումը:
Չանդարադառնալով որոշման մեջ առկա խիստ վիճահարույց մոտեցումներին՝ պարզապես մեջբերեմ շատերին հետաքրքրող հարցին վերաբերող՝ ՍԴ հետևյալ դիրքորոշումները:
1) Սահմանադրության ուժով անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնաթող Հանրապետության նախագահին ներկայացվելիք մեղադրանքը, այդ թվում՝ հիմնավոր կասկածի տեսանկյունից, պետք է ԲԱՎԱՐԱՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋԸ, այն է՝ այդ անձանց մեղսագրվող արարքը, ներառյալ՝ դրա հիմքում դրված փաստերը չպետք է վերաբերեն այնպիսի գործողության կամ անգործության, որը բխում է կամ բխել է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից (4.3 կետի 7-րդ պարբերություն):
2) Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որևէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող (4.1 կետի վերջին պարբերություն):
3) Օրենսգրքում ընդհանրապես բացակայում են ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ԱՅՆՊԻՍԻ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ, որոնք հնարավորություն կտային գործառութային անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և իրականացնելու ընթացքում գնահատել, ԹԵ ԱՐԴՅՈՔ ՆՐԱՆՑ ՎԵՐԱԳՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԲԽՈՒՄ Է ԿԱՄ ԲԽԵԼ Է ՆՐԱՆՑ ՆԵՐԿԱ ԿԱՄ ՆԱԽԿԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ, թե՝ ոչ (4.3 կետի 4-րդ պարբերություն):
4) ՕՐԵՆՍԴԻՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՀՍՏԱԿ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄՆԵՐ, որոնք գործառութային անձեռնմխելիության տեսանկյունից թույլ կտան ի հավելումն ընդհանուր պահանջների, ԳՆԱՀԱՏԵԼ ՆԱԵՎ ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՄԲ ՕԺՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼԻՔ ԿԱՄ ԱՐԴԵՆ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ, ՈՒՍՏԻ ԵՎ ԿԱԼԱՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ (4.3 կետի 8-րդ պարբերություն):
5) Հաշվի առնելով Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԸ և Օրենսգրքի 35-րդ հոդվածում օրենսդրական բացի առկայությունը` ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՊԱՀՈՎԵԼ ԱՅԴ ԴՐՈՒՅԹԻ (ՀՀ Սահմ. 66 հոդված՝ Ա.Ղ.) ԿԻՐԱՌՈՒՄԸ` նկատի ունենալով նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակի առանձնահատկությունները և դրանով պայմանավորված` անձեռնմխելիության բովանդակային տարբերությունները, ԻՆՉՆ ԱՆՀՆԱՐ ԷՐ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀՍՏԱԿ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԵՎ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՊՈԶԻՏԻՎ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ (4.5 կետի 3-րդ պարբերություն):
Հարց՝ հատուկ և անհրաժեշտ կարգավորումների բացակայության պայմաններում ՀՀ Վճռաբեկ դատարանն իրավասու էր կամ ՈՒՆԱԿՐ ԷՐ արդյոք գնահատելու, թե գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց վերագրվող արարքը բխում է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից, թե՝ ոչ:
Պատասխան՝ կարծեք, թե ՍԴ-ն փորձում է ասել, որ հարուցվելիք հետապնդման իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջների բացակայության (1), կամ հատուկ և անհրաժեշտ կարգավորումների բացակայության (2) կամ պոզիտիվ-իրավական ձևակերպումների բացակայության (3) պայմաններում որևէ իրավակիրառ մարմին ունակ չէ գնահատելու, թե վերագրվող արարքը բխել է անձի կարգավիճակից կամ գործունեությունից, թե ոչ:
Իրավաբանների մոտեցումները, բնականաբար, կլինեն տարբեր և հակասական, սակայն, մի բան հստակ է՝ իրավական նորմերի և դիրքորոշումների էական անորոշության և անհստակության (իրավական որոշակիության սուր դեֆիցիտի) պայմաններում նորմերը պետք է մեկնաբանել և կիրառել ի օգուտ մեղադրյալի (Հայաստանի Հանրապետության քրեական դատավարություն: Մաս 1. Խումբ: Գիտ. խմբ. Ա. Ղամբարյան. 2-րդ լրամշակված հրատ., Եր. 2017, Էջ 100)»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ