ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երիտասարդների համար բաց է ճանապարհը. ո՞վ է գալիս փոխարինման «օրենքով գողերի» ներկայիս վերնախավին 09/08/2019 16:37 | Քրեական խրոնիկոն
Վերջին տասնամյակի ընթացքում բոլորը լսել են այնպիսի հեղինակավոր «օրենքով գողերի» մասին, ինչպիսիք են հանգուցյալ Դեդ Հասանը՝ Յապոնչիկը, ինչպես նաեւ իրենց դիրքերը պահպանող Տարոն, Շակրո Մոլոդոյը, Գուլին և շատ ուրիշներ: Այնուամենայնիվ, նրանց արդեն փոխարինող նոր «օրենքով գողերի» սերունդ է գալիս, որոնցից շատերը դեռ 30 տարեկան չկան:
Այսպես, 21 տարեկան հասակում թագադրվեց Գիգա Պետրիաշվիլին (պրոֆեսոր, Գիգա Կախետինեց): Հիմա նա 28 տարեկան է: Հսկում է բնակարանային գողություններով զբաղվող ավազակախմբերը: Նրա «գողական» լիազորությունների նախաձեռնողը 62-ամյա «գող» Վաժա Բիգանիշվիլին էր (Վազա Թբիլիսկի): Բացի այդ, նրա կնքահայրերի թվում է նաև հույն կլանի ազդեցիկ ներկայացուցիչ Դավիթ Սեբիսկվերաձեն (Դատո Քութայիսկի): Անցած 7 տարիների ընթացքում մնացած «գողերի» ոչ մեկը նրա դեմ բողոք կամ հարց չի ունեցել:
Պրոֆեսորի հետ մեկտեղ և նույնպես 21 տարեկան հասակում (այժմ նա 27 տարեկան է) «օրենքով գող» է դարձել Գեորգի Կիլաձեն (Գիգա Օզուրետսկի): Դա, կարելի է ասել, ընտանեկան ուղի է. նրա թագադրմանը մասնակցել է նրա զարմիկը, «օրենքով գող» Սանդրիկ Կուրասբեդիանին. Գիգայի հորեղբայրը՝ Դաթո Ցրիպան, նույնպես «օրենքով գող» է: Գիգան դանակահարել է ուզբեկին՝ վիրավորանքի համար: Օրերս նա Բուլղարիայից արտաքսվել է Ուկրաինա: Նրան սպասում է դատավարություն:
Մաքսիմ Ֆրանցուզովը (Մաքս Ֆրանցուզ) թագադրվել է 2013-ին, 23 տարեկանում: Թագադրմանը մասնակցել է ավելի քան տասը գող, որոնց թվում էին Ժորա Տաշքենտսկին և եղբայրներ Գիզո և Գելա Քարդավաները: Գողության համար ունեցել է դատվածություն (ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդված): Սակայն «թագը» նա չպահեց. մի քանի ամիս անց, արդեն, գտնվելով Խակասիայի գաղութում, վարչակազմի ճնշման տակ հրաժարվել է իր կարգավիճակից:
Պրոֆեսոր, Գեգա, Ռևազ, Օսետրինա
2014-ի հոկտեմբերին ազատվելուց հետո Ֆրանցուզովը փորձել է վերականգնել իրավունքները, սակայն «գողերի» շրջանում չի հանդիպել ըմբռնում: 2015 թ-ի օգոստոսին նրա նկատմամբ մահափորձ է կատարվել Մոսկվայի իր տան բակում՝ իր նախկին «գործընկերներից» մեկի հասցեին հնչեցրած անպատվաբեր արտահայտությունների համար: Ստանալով հրազենային ծանր վնասվածքներ, Ֆրանցուզը հրաշքով փրկվել է: Սակայն պատահածից հետո նրա մոտ հոգեկան հիվանդություն է առաջացրել և մի քանի տարի անց նա ինքնասպանություն է գործել՝ նետվելով 7-րդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից:
Սերգեյ Ասատրյանը (Օսետրինա Մլադշին), լինելով մեկ այլ հայտնի գողի` Էդուարդ Ասատրյանի (Էդիկ Թիֆլիսկի) որդին, « թագադրվել է»Մոսկվայում 11 տարի առաջ՝ 21 տարեկան հասակում, այնպիսի գողերի կողմից, ինչպիսիք են Յապոնչիկը, Դեդ Հասանը, Վասյա Ոսկրեսը, Վագոնը և ուրիշներ: Դատվել է ՌԴ ՔՕ 3-րդ հոդվածի 111 մասով (ծանր մարմնական վնաս պատճառելը), և այժմ ժամկետ է անցնում ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասով (շորթում): Բազմիցս զրկվել է իր տիտղոսից, վերականգնել այն և կրկին կորցրել: Մի շարք «գողեր» մինչ օրս չեն ճանաչում նրա կարգավիճակը:
Վերջապես, Ռևազ Ուբիլավան (Ռևազ, Ռեզիկո Ջավարսկի) նույնպես 21 տարեկանում դարձավ «օրենքով գող» (այժմ նա 26 տարեկան է): Բայց նրա «գողական» կարիերան ևս լի էր տհաճ միջադեպերով: Դեռևս «ձգտողի» կարգավիճակում էր, Ռևազին դաժանորեն ծեծի էին ենթարկել անբարյացակամ «գողերի» ընտանիքի ներկայացուցիչները, որոնք դիտավորյալ կոտրել էին նրա երկու ձեռքերը: Հաջորդ հարձակումը նրա վրա կատարել են, երբ նա արդեն «գող» էր: Եվ դարձյալ նրանք նույն թշնամական կլանից մարդիկ էին: Վերջապես, մեկ տարի առաջ Ռևազը կրկին ծեծի է ենթարկվել և «ապաթագավորվել» ՝ «գողին» ոչ հարիր վարքի համար. ընդ որում այս անգամ դա արել էր իր կնքահայրերից մեկը՝ Կոբա Սուխումսկին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ