ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հապաղում տեղի ունեցավ եւ ստեղծվեց այս վիճակը. Վարուժան Ավետիսյանը՝ Քոչարյանի դիմումի գործով ՍԴ որոշման մասին 09/08/2019 11:24 | ԼՐԱՀՈՍ
«Չեմ ցանկանում մասնագիտական մանրամասների մեջ մտնել, ոչ այն պատճառով, որ չեմ կարող տեսակետ հայտնել, այլ զուտ սկզբունքային մոտեցման պատճառով, քանի որ իմ համոզմամբ, նախ պետք է լուծել Սահմանադրության ու սահմանադրականության խնդիրը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ-ի ՝ սեպտեմեբրի 4-ի որոշմանը։
Վարուժան Ավետիսյանի խոսքով` առաջին իսկ օրից անհրաժեշտ էր հեղափոխական մոտեցմամբ ու տրամաբանությամբ կտրուկ լուծել այդ խնդիրը. «Հիմա մի ճահիճ է առաջացել, որից լուծումը էլի այդպիսի քայլերով է հնարավոր, ուրիշ տարբերակ չկա։ Հնարավոր չէ հակապետական, հակաժողովրդական համակարգի մեջ փորձել նրա օրենքներով հարցեր լուծել»։
Ըստ Ավետիսյանի, առնվազն ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի առաջարկությամբ համապատասխան սուբյեկտները, որոնք կարող էին ՍԴ դատավոր առաջադրել , պետք է դա անեին.«ՍԴ ապօրինի կազմը պետք է ցրվեր, բայց հապաղում տեղի ունեցավ եւ ստեղծվեց այս վիճակը»։
Դիտարկմանը, արդյո՞ք մեղադրող կողմը Քր.դատ . օրենսգրքի 35-րդ հոդվածի մասով չէր կարող կանխատեսել նման հանգուցալուծում, գուցե ոչ պատշաճ մասնագիտական պատրաստվածությո՞ւնն է ստեղծված իրավիճակի պատճառը, Վարուժան Ավետիսյանն արձագանքեց. «Մասնագետներ կան, բոլորն էլ հասկանում են դա, խնդիրը դրանում չէ։ Դա մոտեցում է, որ պետք չէ համակարգին ձեռք տալ, մինչդեռ համակարգը պետք է վերակազմավորել ամբողջությամբ»։
Ըստ Ավետիսյանի ՍԴ որոշումը չպետք է կատարվի։
Հիշեցնենք, որ Բարձր դատարանը որոշել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր: Իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ