ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միակ լուրջ հարցի շուրջ, որը կարելի է քննարկել ապագաղութացումն է , մնացածը իմիտացիա է. Տիգրան Խզմալյանը՝ Փաշինյան-Ծռեր հանդիպման մասին 09/07/2019 13:09 | ԼՐԱՀՈՍ
«Ես նախօրեին շատ կարճ գրառում արեցի, նշեցի, որ լավ է, որ վարչապետը հանդիպեց «Սասնա Ծռեր»-ի հետ, որ ես հույս ունեմ՝ անկեղծ խոսակցություն է գնացել միակ լուրջ հարցի շուրջ, որը կարելի է քննարկել եւ դա ապագաղութացումն է , մնացածը լուրջ չէ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Հայաստանի եվրոպական» կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով կառավարությունում վարչապետի եւ «Սասնա Ծռեր»-ի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած հանդիպմանը ։
Ըստ Խզմալյանի, մյուս հարցերը իմիտացիա են ։ «Մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ արմատական ընդդիմությունը, ժողովրդավարական ուժերը պետք է պահանջեն արեւմտյան ուժերին անդամակցելու ռազմավարություն։ Դա է միակ լուրջ թեման, որը «Հայաստանի եվրոպական կուսակցության» կարծիքով պետք է քննարկել, մնացածը իմիտացիա է, բայց, քանի որ տեղյակ չե, թե ինչ է քննարկվել, չեմ կարող գնահատականներ տալ»,-շարունակել է Խզմալյանը։
Նրա խոսքով, հնարավոր չէ իրականացնել, որեւէ բարեփոխում՝ ձեւացնելով, թե հիբրիդային պատերազմ չի տարվում, որը, ըստ Խզմալյանի Ռուսաստանը վարում է Հայաստանի դեմ։
Դիտարկմանը, արդյո՞ք այս հանդիպումը կարող է ընկալվել որպես Հայաստանի իշխանությունների մեսիջը՝ ուղղված Ռուսաստանին, հաշվի առնելով, որ հոկտեմբերին սպասվում է ՌԴ նախագահ Պուտինի այցը Հայաստան եւ, որ «Սասնա ծռեր»-ը հանդես են գալիս հակառուսական դիրքերից, Տիգրան Խզմալյանն արձագանքեց. « Բանն այն է, որ պաշտոնական հայտարարություններում «Սասնա ծռեր»-ը գոնե չեն արտահայտվել ռուսական ռազմաբազայի դուրսբերման օգտին։ Պուտինյան ռեժիմի դեմ կարելի է մի քանի արտահայտություններ հիշել, բայց ես, որքան էլ ուշադիր եմ հետեւում քաղաքական անցուդարձին, ես չեմ տեսնում «Սասնա ծռեր»-ից ընդգծված հակակրեմլյան հայտարարություններ։ Առանձին մարդկանց առանձին հայտարարությունները դեռևս կուսակցական դիրքորոշում չեն, եւ այս առումով, եզրակացություններ չէի անի»։
Խզմալյանը շեշտեց՝ ներկայացնում է կուսակցություն , որն իր ծրագրում ընդգրկել է ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու, ռուսական զորքերը ՀՀ-ից դուրս բերելու,ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին միանալու գաղափարները. «Ինձ ծանոթ չեն այլ կուսակցություններ, որոնք ծրագրում ներառեն դա, այնպես, որ ես չեմ կարող մեկնաբանել այն, ինչ գոնե ինձ համար ակնհայտ չէ»։
Մեր մյուս հարցին, թե ինչպիսին կլինի հիշյալ հանդիպման հանրային արձագանքը՝ նկատի առնելով «Սասնա ծռեր»-ի անցյալը, որոնք զինված պայքարի կողմնակից էին եւ այն հանգամանքը, որ դա ոչ միանշանակ է ընդունվում հասարակության կողմից, Տիգրան Խզմալյանը պատասխանեց. «Ես էլ միանշանակ ընկալում չունեմ այդ հարցում։ Քանի որ նրանց հիմնադիրները իմ բարեկամներն են, ես ինքս եղել եմ «Սարդարապատ» շարժման, ապա «Նախախորհրդարան»-ի հիմնադիրներից մեկը եւ հեռացել եմ հենց այն պատճառով, որ մենք տարբեր մոտեցումներ հանդես բերեցինք այն գաղափարի շուրջը, որը հիմա մենք անվանում ենք ապագաղութացում ։ Բանն այն, է, որ միակ պայքարը հանուն երկրի ինքնիշխանության, ազատության եւ օտար լծից ազատության պետք է լինի։ Դա եւս մի շատ կարեւոր կետ է, որը մեզ բաժանում է, որքան էլ մարդկային առումով մենք մտերիմ ենք։ Զենք պետք է վերցնել ազգային ազատագրական պայքարի համար, միայն հանուն դրա, այլ ոչ թե գաղութի մեջ ներքին փոփոխություններ իրականացնելու համար, որը պահանջում էին «Ծռեր»-ը։ Կարծում եմ՝ դա սխալ էր, եւ դրանից հետո դուրս գալուց բանտից շատերը վերանայեցին իրենց մոտեցումները»։
Տիգրան Խզմալյանի խոսքով, այսպես կոչված թավշյա հեղափոխության սխալը նույնն է. «Փոփոխությունները փորձում են անել գաղութացված երկրի ներսում, բայց առանց մեր արտաքին քաղաքականության, տնտեսության, ռազմավարության եւ գաղափարախոսության փոփոխության ոչ մի զարգացում, ոչ մի ազատություն, զարգացում ու ինքնիշխանություն Հայաստանում չի լինի»։
Այսուհանդերձ,Տիգրան Խզմալյանը դրական է գնահատում Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումը՝ որպես արտախորհրդարանական ուժի եւ կառավարության ղեկավարի հանդիպում։
«Քաղաքացիական հասարակությունը կառուցվում է երկխոսության միջոցով , եւ ինչպիսին էլ լինի արդյունքը, առիթը , ինչպես էլ մենք դա գնահատենք, երեւույթը, որ արտախորհրդարանական քաղաքական ուժը հանդիպում է իշխանության ղեկավարի հետ , արդեն իսկ դրական է»։
Ըստ Խզմալյանի, կարելի է ենթադրել, որ հանդիպման առիթը եղել այսպես կոչված «թեժ աշունը», որի մասին խոսում են բոլոր կողմերից ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ