Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

«Չկա»-ն ո՞նց կարող է լինել հակասահմանադրական. Պարգեւ Օհանյանը` ՍԴ որոշման մասին 09/07/2019   17:49  |  ԼՐԱՀՈՍ

Սահմանադրական դատարանն օրերս հրապարակեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշման ամբողջական տարբերակը: Հիշեցնեք, որ դրանով ՍԴ-ն սահմանադրական էր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը, իսկ հակասահմանադրական`նույն օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով: ՍԴ այս որոշման եւ դրա իրավական ազդեցության մասին «Փաստինֆո»-ն զրուցել է նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի հետ:

-Պրն Օհանյան, ինչպե՞ս եք գնահատում ՍԴ վերջին որոշումը՝ 35-րդ հոդվածը անվավեր ճանաչելու մասով:

-Քրեական վարույթը բացառող հանգամանքների մեջ անձեռնմխելիության հիմքի բացակայության պայմաններում 35-րդ հոդվածի հակասահմանադրական ճանաչելը աբսուրդ է, զավեշտ, մեղմ ասած՝ անհիմն: Թեեւ պատճառաբանական մասում, հանուն արդարության պետք է ասել, կան եւ տրամաբանական եւ կիսատրամաբանական եւ անտրամաբանական հիմքեր, բայց վերջին հաշվով, այդ տեքստը շատ ավելի հարմար կլիներ տպագրելու որպես գիտական հոդված, քան թե որպես ՍԴ որոշում:

-Ինչո՞ւ է աբսուրդ:

- Որովհետեւ անվավեր են ճանաչում գոյություն ունեցող հակասահմանադրական նորմը կամ նորի մասը, մինչդեռ այս նորմում այդ կետը չկա, «չկա»-ն ո՞նց կարող է լինել հակասահմանադրական, զրոն, ոչինչը, սեւով սպիտակի վրա գրվածը վերջացավ, մնաց սպիտակը, սպիտա՞կն է անվավեր ճանաչվում:

-Այսինքն`ՍԴ-ն գոնե պիտի արձանագրեր, որ 35-րդ հոդվածն ունի լրացումների անհրաժեշտություն, եւ ոչ թե այն ամբողջովին ճանաչեր հակասահմանադրակա՞ն:

- Ըստ ՍԴ կարծիքի`տեսականորեն այո, այդպես պիտի աներ, թեեւ ես ինքս համամիտ չեմ ՍԴ-ի հետ: ՍԴ-ն զուգահեռներ է անցկացնում անձեռնմխելիություն ունեցող բոլոր պաշտոնատար անձանց հետ՝ ցույց տալու, որ սա միայն Քոչարյանին չի վերաբերում, այլ այդ կարգավիճակն ունեցող բոլոր անձանց: Բայց իրականում այստեղ կա փոքրիկ շփոթություն․ անձեռնմխելիության դեպքում խոսքը չի վերաբերում քրեական վարույթը բացառող հանգամանքին,  այլ՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքին, իսկ սրանք տարբեր բաներ են: Ի՞նչ ենք հասկանում՝ անձեռնմխելիության ժամանակ քրեական հետապնդման հարուցում կամ իրականացում ասելով. դա վարույթն իրականացնող մարմնի որոշումն է՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու, ձերբակալելու կամ կալանավորելու մասին: Եթե քրեական գործ է հարուցվում ինչ-որ փաստի առթիվ, եւ այդ անձը օգտվում է անձեռնմխելիության իրավունքից, ենթադրենք, պատգամավոր է, դատավոր կամ ՄԻՊ, կա ընթացակարգ, որը ՍԴ-ն չի ուզում տեսնել: Պատգամավորի դեպքում ԱԺ-ն պետք է տա համաձայնություն, որպեսզի քրեական հետապնդում իրականացվի, ՄԻՊ-ի դեպքում`եւս, դատավորի դեպքում՝ Բարձրագույն դատական խորհուրդը: Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը նախ գործը պետք է հարուցի, ապա դիմի ԱԺ կամ ԲԴԽ, ստանա համաձայնություն՝ քրեական հետապնդում իրականացնելու համար, որովհետեւ կա այդպիսի ընթացակարգ:

-Նախագահի դեպքում այդ ընթացակարգը չկա՞:

- Չկա: Նախագահի դեպքում չկա այն մարմինը, որը կտա համաձայնություն: Այդպես է, օրենսդիրը չի նախատեսել: Հիմա նախագահի անձեռնմխելիության դեպքում ո՞վ պետք է տա համաձայնություն, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի, մեղադրանք առաջադրվի, ընտրվի խափանման միջոց: Այսինքն`ստացվում է, որ նախագահի անձեռնմխելիությունը սահմանող սահմանադրական նորմն ինքն է հակասահմանադրական, որովհետեւ չի սահմանում, թե նախագահի անձեռնմխելիության պարագայում քրեական հետապնդում իրականացնելու դեպքում որ մարմինը պիտի տա համաձայնություն:

-Այս պարագայում վարույթն իրականացնող մարմի՞նը պիտի լինի այդ գնահատողը:

-Եթե Սահմանադրությունը չի նախատեսել մի մարմին, ընթացակարգ, որը, ինչպես պատգամավորի, դատավորի կամ ՄԻՊ-ի դեպքում, կտա կամ չի տա համաձայնություն, ստացվում է, որ այո, վարույթն իրականացնող մարմինը պիտի գնահատի՝ նրա գործողությունները բխել են կարգավիճակից թե ոչ, ապա որոշի՝ քրեական հետապնդումը իրականացնել կամ չիրականացնել: Գնահատողը բոլոր դեպքերում վարույթն իրականացնող մարմինն է, բայց եթե մյուսների դեպքում կա մարմին, որը համաձայնություն է տալիս՝ իրականացնելու կամ չիրականացնելու, նախագահի դեպքում այդ համաձայնությունը տվողը չկա, իսկ դա չի նշանակում, որ քրեական վարույթը բացառող հանգամանքների նորմը հակասահմանադրական է: Հասկանո՞ւմ եք`անձեռնմխելիության իմաստը այն է, որ հավասարակշռվի, հակակշռի եւ երաշխավորի իշխանությունների անկախությունը: Եվ անգամ եթե ՍԴ որոշումը ընդունենք որպես արդար, օրինական, տրամաբանական որոշում, մենք չենք կարող չհարցնել՝ ո՞վ պիտի լինի այդ համաձայնություն տվողը, երբ նախագահը լրիվ անկախ պաշտոնատար անձ է:

-Ուրեմն`ո՞րն է ըստ Ձեզ այս իրավիճակի իրավական լուծումը:

-Իմ կարծիքով՝ այստեղ իրավական լուծման անհրաժեշտություն չկա: ՍԴ որոշման նպատակը Եվրոպական դատարան դիմելու հիմք ստեղծելն էր: Եվ գիտե՞ք, ցավալին այն է, որ մեր օրերում ամեն կողմն ուզում է ճշմարտությունը հարմարեցնել իր պահաջներին: Ես, հանուն արդարության, պետք է արձանագրեմ, որ կալանավորումը այս դեպքում կիրառվում է օրենքի խախտումով, գիտեմ, որ շատերին դուր չի գա ասածս, բայց ես ոչ մի կողմում չեմ, առավել եւս` Քոչարյանի, եւ էլի եմ շեշտում՝ հանուն արդարության եմ ասում. օրենքով հստակ գրված է, որ խափանման միջոցը իր մեջ չպետք է պարունակի պատժի տարրեր: Բայց մենք դա արհամարհում ենք, եւ իբր թե հիմնավորում ենք, որ պիտի կալանավորենք, այլապես կփախչի, կխոչընդոտի եւ այլն,եւ այլն: Մենք չենք մտածում եւ հաշվի չենք առնում Եվրոպական դատարանի կարծիքը, նաեւ մեր օրենքները, որ չի կարելի մարդուն ամիսներով, տարիներով կալանավորել, որ նախաքննության փուլը չպիտի այդքան երկարի, գործերը պիտի շատ կարճ ժամանակում մտնեն դատարան… Այս պարագայում պաշտպաններին ի՞նչ է մնում անել, բնականաբար՝ անել ամեն ինչ: Բողոքարկել են, հասել են Վճռաբեկ դատարան, հիմա էլ, ճիշտ թե սխալ, հիմք են ստեղծել նաեւ`մտնելու Սահմանադրական դատարան, թեեւ իմ կարծիքով մտնելու տեղ չկար, բայց մտել են հայտնի պատճառներով, ՍԴ-ն էլ ընդունել է վարույթ: Համենայն դեպս, որքանով ես գիտեմ, 35-րդ հոդվածը Քոչարյանի նկատմամբ չի կիրառվել, եւ եթե չի կիրառվել, ապա դրա սահմանադրականության հարցը չէր կարող վիճարկվել, նրա նկատմամբ կիրառվել է 135-րդ հոդվածը, որը եւ ճանաչվել է սահմանադրական:

 

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

14:17 06/09/2019  |  Քրեական խրոնիկոնԵրբ դիրքորոշում կկայացնեն, որ դա կապվում է Ռ. Քոչարյանի հետ, կներկայացնենք իրավական պատասխան. Փաստաբանը՝ դատախազության ուսումնասիրության մասին
12:59 06/09/2019  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունն ուսումնասիրում է Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ ականատեսի պատմածները
09:58 06/09/2019  |  ՄամուլՔոչարյանն ազատ կարձակվի՞. Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունեցել. «Ժողովուրդ»
16:46 04/09/2019  |  ԼՐԱՀՈՍԸնդդեմ Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստներից չորսը դատախազությունում են
09:36 03/09/2019  |  ՄամուլՌոբերտ Քոչարյանի ծննդյան օրը որդիները նշել են «Ֆլորենս» ռեստորանում. «Հրապարակ»
13:11 02/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որևէ մեկի. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Բակո Սահակյանին
15:12 31/08/2019  |  ԼՐԱՀՈՍ«Արցախի հերոսը երբեք չի ընկրկի որևէ դժվարության առաջ».Սեյրան Օհանյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
15:06 31/08/2019  |  ԼՐԱՀՈՍ«Հույս հայտնում՝ կհաղթի արդարությունը, եւ կշարունակեք Ձեր ազգանպաստ գործունեությունը». Արկադի Ղուկասյանը շնորհավորել է Քոչարյանի տարեդարձը
14:02 31/08/2019  |  ԼՐԱՀՈՍ«Մաղթում եմ շուտ ազատում». Արթուր Աբրահամը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը (տեսանյութ)
12:11 31/08/2019  |  ՄեկնաբանությունԱնգնահատելի է Ձեր վաստակը հայոց պատմության էջերում. Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Արխիվ

[]